Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-01.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.17/21(230) Հոդ.146
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004104


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 ապրիլի 2004 թ.
ք. Երևան

N 41-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան» (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» N 6 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ

Ռ. Նազարյան


 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշման


Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության (այսուհետև` մատակարար) կողմից սպառողի էլեկտրակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներ կամ մատակարարի այլ ցանցեր) սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարների ամսական չափի (այսուհետև` ծառայության վճարի չափ) հաշվարկման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Մատակարարի կողմից հատուցման ենթակա են սպառողի կատարած այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջանում են այլ սպառողների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով տվյալ սպառողի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինության տակ գտնվող էլեկտրակայանքների շահագործման ընթացքում:

Եթե տվյալ ամսում այլ սպառողների էլեկտրաէներգիայի ծախսը հավասար է զրոյի, ապա մատակարարի կողմից սպառողին փոխհատուցում չի տրվում և 2.1 կետի համաձայն հաշվարկվող C գումարն ընդունվում է հավասար զրոյի:

1.2 Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկված ծառայության վճարի չափին անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման համար:

 

2. ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

2.1 Այլ սպառողներին սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

C=A+K (1)

 

որտեղ`

C

ծառայության վճարի չափն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
A այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի էլեկտրակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),
K այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):

2.2 Այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի էլեկտրակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

A = a1 x (n1+n2/2)+a2 x (n3+n4/2)+Wենթ x (a3+a4+a5+a6+a7)

(2)

 

որտեղ`
a1 1 բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, սպառողին փոխհատուցվող ծառայության վճարի չափն է (4800 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
n1 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,
n2 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում սպառողի և այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,
a2 1 միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, սպառողին փոխհատուցվող ծառայության վճարի ամսական չափն է (260 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
n3 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,
n4 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում սպառողի և այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,
Wենթ սպառողի կողմից այլ սպառողներին հաղորդված ամսական էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է այլ սպառողների առևտրային հաշվառքի սարքերով,
a3 110 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,482 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a4 35 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,863 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a5 6(10) կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,97 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a6 սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն է (0,465 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a7 սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն է (0,825 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի):

2.3 Եթե այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողն օգտագործում է մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր, ապա սույն կարգի 2.2 կետում բերված A մեծությունը հաշվարկվում է դրանցից յուրաքանչյուրի համար առանձին: Ընդ որում, A մեծությունը չի կարող գերազանցել աղյուսակ 1-ում բերված սահմանային արժեքները յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար:


Աղյուսակ 1

Սպառողի
սնման
լարումը

Սպառողի ենթակայանի
փոխհատուցվող շահագործման
ծախսերի սահմանային մեծություն

Սպառողի էլեկտրահաղորդման
գծերի փոխհատուցվող
շահագործման ծախսերի
սահմանային մեծություն

(դրամ/ամիս, առանց ԱԱՀ-ի)

(դրամ/ամիս, առանց ԱԱՀ-ի)

6(10) կՎ

54000

10000

35 կՎ

216000

17000

110 կՎ

432000

18000

 

2.4 Այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը (K) հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակության մեջ: Այն որոշվում է հետևյալ բանաձևով.


K = Wենթ x T x (a8+a9)/(100-a8-a9) (3)

 

որտեղ`
T սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a8 կորուստներն են տրանսֆորմատորներում (%), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե սպառողը հանդիսանում է 6(10) կՎ ուղիղ բջջով սնվող, կամ սնվում է 35 կՎ և բարձր լարումով,
a9 կորուստներն են գծերում (%), որոնք ընդունվում են հավասար 2-ի` անկախ սպառողի սնման լարման մակարդակից:

2.5 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտում գտնվող և հանձնաժողովի կողմից հաշվարկված սակագներով գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհատուցվում է միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով նրանց տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստների գումարը, որը հաշվարկվում է սույն կարգի 2.4 կետի համաձայն: