Գլխավոր տեղեկություն
Համար
N 2072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ. 1559
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2072-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
N 2183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում ու 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում ու 1-ին կետի առաջին պարբերության մեջ և որոշմամբ հաստատված կառուցվածքի վերնագրում «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության» բառերը փոխարինել «միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման» բառերով.

2) որոշման 1-ին կետում «16-րդ հոդվածով» բառերը փոխարինել «16-րդ և 17-րդ հոդվածներով» բառերով.

3) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 8-րդ կետում`

 «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժէ) շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացուցիչ քննության իրականացում և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծում».

«իդ» ենթակետում «առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը փոխարինել «տարեկան մեկ անգամ» բառերով.

«իե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իզ», «իը» և «իթ» ենթակետերով`

«իզ) պետական մարմիններից ու կազմակերպություններից միջուկային և ճառագայթային անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը».

«իը) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

իթ) շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերահսկողության իրականացումը».

բ) 15-րդ կետի «է» ենթակետը լրացնել «, այդ թվում՝ միջազգային միջգերատեսչական» բառերով.

4) որոշմամբ հաստատված կառուցվածքի՝

ա) առաջին տողից հանել «կարգավորման և հսկողության» բառերը.

բ) երկրորդ տողից հանել «կարգավորման ու հսկողության» բառերը.

գ) չորրորդ տողը «վերլուծության» բառից հետո լրացնել «ու միջազգային համագործակցության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան