ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2000 թվականի N 2
քաղ. Երևան
«UU ԻՆՏԵՐՆԵՅՇՆ» ՍՊԸ-ԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի բ) կետը, 15-րդ, 41-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. սեպտեմբերի 10-ի թիվ 24 որոշմամբ սահմանված կարգը և հաշվի առնելով «UU Ինտերնեյշն» ՍՊԸ-ի ու «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «UU Ինտերնեյշն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և տրամադրել 650 մլն Կվտժ, 100 (± 20) Մվտ էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա` մինչև 2001 թվականի փետրվարի 26-ը գործողության ժամկետով:
2. Ընդունել ի գիտություն, որ`
2.1. Լիցենզիան կգրանցվի և կտրվի ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ֆինանսական երաշխիքը և օրենքով սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնելուց հետո:
2.2. Համաձայն ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի դ) կետի` «UU Ինտերնեյշն» ՍՊԸ-ի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագիրը ենթակա է գրանցման ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |