«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 2007-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
ա) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշառման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 28 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն սերմերի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից սերմերի արտահանման, Հայաստանի Հանրապետությունում հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու (այսուհետ՝ նմուշառում) ընթացակարգը:
2. Սերմերի նմուշառում կատարվում է սերմերի խմբաքանակներից, որոնք նույնականացված են սերմերի խմբաքանակների հղման (վկայակոչման) թվերով:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
նմուշառում՝ սերմերի հավաստագրման փորձաքննությունների անցկացման նպատակով սերմերի խմբաքանակից սերմերի նմուշներ վերցնելու գործողությունների համալիր.
կետային նմուշ՝ սերմերի խմբաքանակից մեկ գործողության ընթացքում վերցված սերմերի ոչ մեծ քանակություն, որը վերցված է միացյալ նմուշի ձևավորման համար.
միացյալ նմուշ՝ սերմերի խմբաքանակից վերցված, կետային նմուշների միացմամբ ստացված սերմերի քանակություն, որից ստացվում է լաբորատոր փորձաքննության համար ներկայացվելիք միջին նմուշ (նմուշներ).
միջին նմուշ՝ միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.
սերմերի խմբաքանակի հղման (վկայակոչման) թիվ՝ սերմերի խմբաքանակների նույնականացման համար կազմվող և կիրառվող՝ թվանշաններից ու տառանշաններից բաղկացած ծածկագիր, որը ներառում է բերքահավաքի տարվա վերջին թիվը, սերմի դասի ծածկագիրը, սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում հաշվառման համարը և բերքահավաքի տարվա արտադրության խմբաքանակի հաջորդական համարը:
III. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Նմուշառման ժամանակ, սերմի խմբաքանակում առկա բոլոր սերմերը պետք է լինեն նույն վիճակում՝ բեռնամաններով կամ կույտերով, ախտահանված կամ չախտահանված: Եթե սերմերն ախտահանված են տարբեր թունաքիմիկատներով, ապա կազմվում է առանձին խմբաքանակ` միևնույն թունաքիմիկատով ախտահանված սերմերից: Բեռնամանները կամ կույտերը, որտեղից վերցվում է սերմի նմուշը, պետք է լինեն նույն չափի և նույն տիպի, պարունակեն սերմի միևնույն քանակությունը:
5. Հայտատուն սերմի խմբաքանակը կազմելուց հետո լիազորված մարմին է ներկայացնում սերմերի նմուշառման և փորձաքննության մասին հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշմամբ հաստատված կարգի N 6 ձևին համապատասխան:
6. Նմուշառուն հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կատարում է նմուշառում:
7. Սերմերի խմբաքանակից նմուշառման համար տարբեր մասերից պատահական վերցվում են մոտավորապես նույն քանակությամբ կետային նմուշներ:
8. Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (նմուշներ): Սերմերի միջին նմուշի նվազագույն զանգվածը ներկայացված է N 1 աղյուսակում:
ՍԵՐՄԵՐԻ ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ
Աղյուսակ 1 |
Սերմի տեսակը |
Փորձաքննության համար ներկայացվող (գրամ) |
Ցորեն |
2000 |
Գարի |
2000 |
Եգիպտացորեն |
2000 |
Առվույտ |
600 |
Արևածաղիկ |
2000 |
Գետնանուշ |
1000 |
Լոլիկ (պոմիդոր) |
20 |
Սմբուկ |
20 |
Պղպեղ |
40 |
Վարունգ |
25 |
Լոբի |
1000 |
Ոլոռ |
500 |
Սոյա |
1000 |
Բակլա |
1000 |
Գազար |
10 |
Կաղամբ |
25 |
Ծաղկակաղամբ |
25 |
Շաղգամ |
20 |
Բողկ |
50 |
Սոխ |
25 |
Մաղադանոս |
10 |
Սամիթ |
25 |
Հազար |
10 |
Նեխուր |
5 |
Սպանախ |
75 |
Ծնեբեկ |
100 |
Ձմերուկ |
250 |
Սեխ |
100 |
Դդում |
250 |
Դդմիկ |
150 |
9. Սերմերի խոնավության որոշման փորձաքննության համար սերմերի կետային նմուշները վերցվում են այնպես, որ նվազագույնի հասցվի մթնոլորտի ազդեցությունը: Այդ կերպ ստացված միացյալ նմուշն ամբողջությամբ ներկայացվում է փորձաքննության` հերմետիկ փակվող տարայով (ինքնակնքվող պլաստիկ պարկ, շիշ): Այն պահվում է այլ փորձաքննությունների համար նախատեսված սերմերից առանձին:
10. 15 կիլոգրամը չգերազանցող բեռնամաններից նմուշառումը կատարվում է որպես նմուշառման հիմնական միավոր` ընդունելով 100 կիլոգրամ զանգվածը, իսկ փոքր բեռնամանները համակցվում են այնպես, որ կազմեն 100 կիլոգրամը չգերազանցող նմուշառման միավորներ: Նմուշառման նպատակով յուրաքանչյուր միավոր դիտարկվում է որպես մեկ պայմանական բեռնաման:
11. Սերմերը փոքր ծրարներով (ոչ ավելի, քան 100 գրամ) ներմուծելու կամ արտահանելու դեպքում յուրաքանչյուր ծրար դիտարկվում է որպես կետային նմուշ, և միջին նմուշ ստանալու համար պատահական ընտրությամբ վերցվում են N 1 աղյուսակում ներկայացված միջին նմուշի քանակությունն ապահովող թվով ծրարներ:
12. Միևնույն չափի բեռնամաններում (15 կիլոգրամից ավելի և 100 կիլոգրամից պակաս) պահվող սերմերի դեպքում վերցվող կետային նմուշների քանակը ներկայացված է N 2 աղյուսակում:
Միևնույն չափի բեռնամաններում պահվող սերմերի դեպքում վերցվող կետային նմուշների քանակը
Աղյուսակ 2 |
Սերմերի խմբաքանակում |
Կետային նմուշների քանակը |
1-4 |
3 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից |
5-8 |
2 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից |
9-15 |
1 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից |
16-30 |
15 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից |
31 - 59 |
20 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից |
60 և ավելի |
30 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից |
13. 15-100 կիլոգրամանոց բեռնամանների դեպքում նմուշառման ենթակա բեռնամաններն ընտրվում են պատահականորեն, իսկ կետային նմուշները վերցվում են բեռնամանների վերին, միջին ու ստորին մասերից:
14. 100 կիլոգրամից ավելի տարողությամբ բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշները վերցվում են պատահական ընտրված տարբեր հորիզոնական և ուղղահայաց դիրքերից, որը ներկայացված է N 3 աղյուսակում:
Բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշների քանակը
Աղյուսակ 3 |
Սերմերի խմբաքանակի քաշը |
Կետային նմուշների քանակը |
Մինչև 500 կգ | առնվազն 5 կետային նմուշ |
501-3000 կգ | մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 300 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 5 նմուշ |
3001-20000 կգ | մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 500 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 10 նմուշ |
20001 կգ և ավելի | մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 700 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 40 նմուշ |
15. Նմուշառումից անմիջապես հետո սերմերի բեռնամանները կնքվում են նմուշառուի կողմից կամ նրա հսկողությամբ: Սերմերի խմբաքանակը կնքվում է այնպես, որ անհնար լինի սերմերի բեռնամանը բացել առանց կնիքը խախտելու (վնասելու):
16. Նմուշառման գործիքները պետք է սերմերի խմբաքանակի բոլոր մասերից նմուշ վերցնելու հնարավորություն ընձեռեն: Կետային նմուշ վերցնելու համար օգտագործվում են տարբեր տեսակի զննաձողեր, շերեփներ և այլ գործիքներ:
17. Միացյալ նմուշը կարող է օգտագործվել որպես միջին նմուշ, եթե միացյալ նմուշի քաշը փոքր չէ տվյալ տեսակի սերմերի միջին նմուշի համար սահմանված նվազագույն քաշից (N 1 աղյուսակ): Եթե միացյալ նմուշի քաշը գերազանցում է միջին նմուշի համար սահմանված քաշը, ապա միջին նմուշ ստանալու համար օգտագործվում են համապատասխան գործիքներ:
18. Նմուշառուն նմուշառումից հետո`
ա) լրացնում և ստորագրում է N 6 ձևի 4 օրինակ.
բ) վերցված նմուշը փաթեթավորում է, պիտակավորում և կնքում.
գ) N 6 ձևի 2 օրինակը փակցնում է նմուշի փաթեթի պիտակի վրա և նմուշն ուղարկում փորձաքննության.
դ) N 6 ձևի երրորդ օրինակն ուղարկում է լիազորված պետական մարմին.
ե) գրանցում է տեղեկություններ վերցրած նմուշների, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում կիրառված նմուշառման եղանակի ու օգտագործված պիտակների վերաբերյալ.
զ) N 6 ձևի չորրորդ օրինակը հանձնում է հայտատուին:
IV. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
19. Նմուշառման ակտը ճանաչվում է անվավեր, եթե՝
ա) նմուշառումը չի կատարվել սույն կարգի համաձայն,
բ) նմուշառումը չի կատարվել նմուշառուի կողմից:
20. Անվավեր ճանաչված նմուշառմամբ կատարված փորձաքննությունների արդյունքները համարվում են անվավեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Կ Տ
ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
Հայտատու__________________________
Նմուշառու __________________________ ____________________ (անունը, ազգանունը, պաշտոնը) (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Կատարվել են սերմերի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2005 թ. նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշմամբ հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________ (պահպանության վայրը)
Տեղեկություններ սերմերի մասին
Փորձանմուշներն ուղարկվել են ______________________________սերմերի փորձաքննության լաբորատորիա
Նմուշառու _______________________ Հայտատու _____________________ (ստորագրությունը) (ստորագրությունը)
Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ____________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը)
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան