ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1999 թվականի N 14
քաղ. Երևան
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել բնական գազի ներկրման լիցենզիա` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ներառյալ գործողության ժամկետով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ստեղծմամբ պայմանավորված` նրա կանոնադրական կապիտալի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի 1999 թ. մնացորդային մասով:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` նկատի ունենալով «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի միջոցով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի (1000 նխմ` 70 ԱՄՆ դոլար) հաշվառման, ֆինանսական հաշվետվություններում ձևակերպման, սահմանված սակագներով իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրացումից սպասվող մուտքերի իրատեսական գնահատումը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |