«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1901-Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման հավաստագրերի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով կարգավորվում են անասնաբուծության բնագավառում օգտագործվող տոհմանյութի՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման գործընթացը և մասնակիցների միջև փոխհարաբերությունները: 2. Սույն կարգի նպատակներն ու խնդիրներն են՝ ա) Հայաստանի Հանրապետություն անվտանգ և որակյալ տոհմանյութի ներկրմանն ու արտահանմանը նպաստելը, բ) տոհմանյութի ներկրման և արտահանման նկատմամբ պետական վերահսկողության գործընթացի իրականացմանն աջակցելը, գ) չգրանցված, ժամկետանց և անորակ տոհմանյութի ներկրումը և արտահանումը կանխելը: 3. Սույն կարգը տարածվում է «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով ներկրվող և արտահանվող տոհմանյութի վրա: 4. Տոհմանյութը ներկրվում կամ արտահանվում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից տրվող տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագրերով: 5. Ներկրման կամ արտահանման հավաստագրերը գործում են մինչև տոհմանյութի պիտանիության ժամկետի ավարտը և տրվում են 3 օրինակից։ Առաջին օրինակը մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փասաթղթերի հետ միասին ներկայացվում է մաքսային ձևակերպում իրականացնող մարմին։ Երկրորդ օրինակը՝ մնում է ներմուծող կամ արտահանող ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ։ Երրորդ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնում: 6. Ներկրման կամ արտահանման հավաստագրերը ենթակա չեն փոխանցման այլ անձանց: 7. Ներկրվող կամ արտահանվող տոհմանյութի յուրաքանչյուր ապրանքախմբի ներկրման կամ արտահանման համար տրվում է մեկ հավաստագիր: 8. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագիր տալու համար փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության միջոցով ստուգվում է տոհմանյութի համապատասխանությունը հայտարարագրված տվյալ տեսակի տոհմանյութի ցուցանիշներին։ 9. Տոհմանյութ ներկրողը կամ արտահանողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար: II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Տոհմանյութ ներկրել ու արտահանել կարող են ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու): 11. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ ա) լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի հայտ, որտեղ նշվում են տոհմանյութի անվանումը, քանակությունը, արտադրողը, ծագման երկիրը, պիտանիության ժամկետը, բ) ներկրվող կամ արտահանվող տոհմանյութի տվյալ խմբաքանակի որակի վերաբերյալ հավաստագիր` տրված արտադրողի կողմից: III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագիրը տրվում է փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա՝ համաձայն սույն կարգի 11-րդ կետի դրույթների: 13. Տոհմանյութի նմուշի փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո հավաստագիր ստանալու համար հայտը ներկայացնելուց հետո լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում այն բավարարելու կամ մերժելու մասին: 14. Հայտատուին կամ նրա ներկայացուցիչներին, դիմումի հիման վրա, կարող են տրվել փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին ծանոթանալու հնարավորություն: 15. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման ժամանակ հայտի գրանցումից հետո փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով վերցվում է նմուշ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 16. Նմուշը վերցնելուց հետո ստուգվում են սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը վերցված նմուշներին: 17. Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում նմուշների լաբորատոր փորձաքննություն կատարելու մասին: 18. Ներկրման կամ արտահանման հավաստագիր տրվում է այն տոհմանյութի համար, որի փաստաթղթային ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական են: 19. Տոհմանյութի արտահանման կամ տոհմանյութի ներկրման հավաստագրի տրամադրումը մերժվում է, եթե` ա) ներկայացված փաստաթղթերը կեղծ են, բ) չեն համապատասխանում տոհմանյութի և ապրանքաուղեկից փաստաթղթերի տվյալները։ 20. Մերժման մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն հանձնվում է հայտատուին: 21. Ներկրման կամ արտահանման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.10.2010, N 1442-Ն | 04.12.2010, N 1901-Ն | |
04.04.2008, N 315-Ն | 03.05.2008, N 1901-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|