ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 1998 թվականի N 38
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1998 Թ. ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի սպառման 1998 թ. ճշտված քանակը, ինչպես նաև էներգետիկ պաշարների առկա ծավալները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների (ձեռնարկությունների) համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքելու 1998 թ. ճշգրտված քվոտաները`
NN | Ձեռնարկության անվանումը | Էլեկտրաէներգիայի առաքման 1998 թ. քվոտաները (մլն կվտժ) | |
տարեկան | 2-րդ կիսամյակ | ||
1 | «ՀԱԷԿ» ՊՓԲԸ | 1800 | 732 |
2 | «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ | 2044 | 1026 |
3 | «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ | 405.0 | 248.0 |
4 | «Սևան-Հրազդանյան ՀԷԿՀ» ՊՓԲԸ | 544 | 308 |
5 | «Որոտանյան ՀԷԿՀ» ՊՓԲԸ | 940 | 473.5 |
6 | Այլ ՀԷԿ-եր | 120 | 54,5 |
7 | Ընդամենը, քվոտավորված առաքում | 5853 | 2842 |
2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության առկա ռեզերվները, 1998 թ. ազգային էլեկտրացանց առաքվող էլեկտրաէներգիայի տարեկան քվոտաներում ներառված 270 մլն կՎտժ արտահանման ծավալները կարող են ավելացվել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պայմանով:
3. Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ կողմից:
4. Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմների կարգավորումը կատարում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն: Առաջարկել «Հայէներգո» ՊՓԲԸ մեկամսյա ժամկետում վերանայել (հիմք ընդունելով էլեկտրաէներգիայի առաքման 1998 թ. ճշգրտված քվոտաները) էլեկտրաէներգիա արտադրող ՊՓԲԸ հետ կնքված էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերը:
Ծանոթություն.-1. | «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ համար քվոտան սահմանվել է գործող պայմանագրով ջերմային էներգիայի արտադրության համար տեխնոլոգիապես անհրաժեշտ էլեկտրական էներգիայի արտադրության քանակից: |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |