Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.04.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1998 թվականի N 25

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի N 20 հոդվածը, հաստատել.

1.1. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին (բնակչության համար)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1):

1.2. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին (մինչև 1000 Վ այլ սպառողների և բարձր լարման սպառողների համար)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 2):

2. Սահմանել, որ նշված պայմանագրի ձևաթղթերը բնակչությանն են տրվում էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկությունների կողմից` անվճար:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին` եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով բոլոր սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ Էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի
22 ապրիլի 1998 թ. N 25 որոշմամբ

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

N _____
 


էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի(բնակչության համար)

 

___ _________ 199 ___ թ.

 

1. Պայմանագրի կողմերը

 

1.1. Վաճառող

Անվանումը            

Հասցեն Հեռախոսներ

Բանկային ռեկվիզիտները                        

1.2. Գնորդ

Փոստային ինդեքսը և հասցեն Հաշվառման քարտի համարը                        

Անուն, ազգանուն Հեռախոսներ Անձնագրային տվյալներ

 

2. ԱռԵՎտրային հաշվառքի սարքերի տվյալները

 

 

Հաշվիչի

 
Հաշվառքի սարքերին միացված էլեկտրասարքավորումների ամբողջություն
բնակարան, ավտոտնակ և այլն (անվանումը, հասցեն)
Էլեկտրա-
մատակա-
րարման աղբյուրը (կետը)
Տեսակը, գործարանային համարը Անվանական լարումը (վոլտ) Անվանա-
կան և թույլատրելի հոսանքը (ամպեր)
Պետական վերջին ստուգման տարեթիվը Տեղադրման տեղը և պատաս-
խանատու կողմը
Հոսանքի տրանսֆորմատորի փոխարկման գործակիցը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

 

Ծանոթագրություն. Գնորդի բնակարանից (տնօրինման տարածքից) դուրս տեղադրված հաշվառքի սարքի պատասխանատու անձ է սահմանվում Վաճառողը:

 

3. Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողի և Գնորդի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններով (ԷՕԿ), «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.2. Վաճառողը պարտավորվում է`

3.2.1. Գնորդին մատակարարել անընդհատ և տեխնիկական նորմերին ու ստանդարտներին համապատասխան որակի (մասնավորապես` 0,95Սն  Ս  1.1Սն) և անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա.

3.2.2. Գնորդի էլեկտրամատակարարման ընդհատումը վերականգնել 24 ժամվա ընթացքում, եթե այն պայմանավորված չէ Վաճառողից անկախ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հանգամանքներով ու պատճառներով.

3.2.3. Գնորդի առաջին իսկ պահանջով հիմնավորել էլեկտրաէներգիայի ծախսի ու արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը, Գնորդի համար ապահովել հաշվառքի սարքերի ցուցմունքների տեսանելիությունը և ստուգման հնարավորությունը.

3.2.4. Գնորդի պահանջով նրան ծանոթացնել կողմերի` ԷՕԿ-ով սահմանված պարտավորություններին և պատասխանատվությանը.

3.2.5. ապահովել իր պատասխանատվության տակ գտնվող հաշվառքի սարքերի վրա դրված բոլոր, այդ թվում Գնորդի կապարակնիքների (հատուկ նշումների) պահպանումը.

3.2.6. յուրաքանչյուր ամսվա վերջին օրը __________________________________

(միանձնյա, Գնորդի (Գնորդի լիազորված անձի) հետ համատեղ)

 

գրանցել հաշվառքի սարքերի ցուցմունքները և մինչև հաջորդ ամսվա ________ - ը Գնորդին ներկայացնել էլեկտրաէներգիայի ամսական ծախսի և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանած սակագնով հաշվարկված արժեքի վճարման փաստաթուղթը:

3.3. Գնորդը պարտավորվում է`

3.3.1. Էլեկտրաէներգիայի արժեքը վճարել վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից, ԷՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում, Վաճառողի սահմանած վճարման կետում.

3.3.2. բնակարանը վաճառելու (փոխանակելու) դեպքում դիմել Վաճառողին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագրի գործողությունը դադարեցնելու և բնակարանի էլեկտրամատակարարումն ընդհատելու համար, որի մասին Վաճառողը Գնորդին տալիս է տեղեկանք.

3.3.3. չկատարել սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում և թույլ չտալ ապօրինի սպառում.

3.3.4. ապահովել իր պատասխանատվության տակ գտնվող հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանումը:

 

4. Սպասարկման պայմանները

 

4.1. Վաճառողի էլեկտրասնման աղբյուրից մինչև Գնորդի բնակարանի մուտքը, առանձնատան (ամառանոցի, ավտոտնակի, Գնորդի առանձին տեղադրված էլեկտրաընդունիչի) էլեկտրականգնակի մեկուսիչները (օդային գծով սնման դեպքում) կամ ընդունիչ վահանակը (կաբելային գծով սնման դեպքում), բոլոր էլեկտրատեղակայանքների (գծերի, հաշվառքի, պաշտպանիչ և փոխանջատիչ սարքերի) սպասարկումը, շահագործումը, փոխարինումը և նորոգումը կատարում է Վաճառողը` անվճար):

4.2. Սույն Պայմանագրի 4.1. կետում նշված սահմանազատման կետից հետո էլեկտրասարքավորումների ամբողջության (բացի հաշվառքի սարքերից) սպասարկումը, շահագործումը և նորոգումը կատարում է Գնորդը:

4.3. Գնորդի ներքին էլեկտրական գծերի և էլեկտրաընդունիչների պաշտպանությունը` կարճ միացումներից և գերբեռնումներից, իրականացվում է Գնորդի մուտքային վահանակի վրա տեղադրված պաշտպանիչ սարքերով:

4.4. Անկախ տեղադրման վայրից, հաշվառքի բոլոր սարքերի պլանային և արտապլանային սպասարկման աշխատանքները (տեղում ստուգում, փոխարինում, կապարակնքում, լաբորատոր ստուգում) կատարում է միայն Վաճառողը Գնորդի (նրա լիազորած անձի) ներկայությամբ, ծախսերի փոխհատուցման հետևյալ պայմաններով.

4.4.1. պլանային սպասարկման բոլոր աշխատանքները` իր (Վաճառողի) հաշվին.

4.4.2. Գնորդի պահանջով (նախաձեռնությամբ) արտապլանային սպասարկման աշխատանքները` Վաճառողի հաշվին, եթե ստուգման արդյունքում հաշվառքի սարքերում հայտնաբերվել են էլեկտրաէներգիայի հաշվառման թերություններ: Հակառակ դեպքում Վաճառողի կատարած ծախսերը փոխհատուցում է Գնորդը` հաստատված գնացուցակով:

4.5. Վնասված (խափանված) հաշվառման սարքերի փոխարինումը կատարվում է դրանց պատասխանատուի հաշվին:

4.6. Գնորդին իրավունք է վերապահվում Վաճառողի մոտ տեղադրված իր առևտրային հաշվառքի սարքերը կապարակնքել (կատարել հատուկ նշումներ), որի մասին նշվում է Պայմանագրի 6.3 կետում:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Սույն պայմանագրի պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով:

5.2. Վաճառողի պատասխանատվությունը.

5.2.1. պայմանագրի 3.2.2. կետի խախտման դեպքում Վաճառողը Գնորդի թերամատակարարման համար պատասխանատվություն է կրում ԷՕԿ-ով սահմանված կարգով.

5.2.2. իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառման սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների (հատուկ նշումների) կամ հաշվառքի միտումնավոր խախտումների դեպքում Վաճառողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով.

5.2.3. պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Գնորդին հասցված վնասի համար Վաճառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.3. Գնորդի պատասխանատվությունը.

5.3.1. պայմանագրի 3.3.3. և 3.3.4. կետերի խախտման դեպքում Վաճառողը, Գնորդի հետ համատեղ, կազմում է հաշվառման խախտման ակտ, որը հիմք է ընդունվում ԷՕԿ-ով սահմանված կարգով վերահաշվելու բաժանորդի ծախսած էլեկտրաէներգիայի քանակը: Նշված խախտումների դեպքում Գնորդը ենթարկվում է պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

5.3.2. Ապօրինի սպառման համար Գնորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

6. Այլ պայմաններ

 

6.1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Պայմանագիրն ուժի մեջ է համարվում կողմերի ստորագրման պահից, անորոշ ժամկետով, մինչև նրանցից մեկի կողմից այն դադարեցնելու կամ վերանայելու խնդրանքով մյուսին դիմելը: Պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

6.3. ______________________________________________________

(բնակչի կապարակնիքի մասին նշումը)

___________________________________________________________

 

Վաճառող`

Գնորդ`

___________________ ________________
Կ. Տ.  

 

Օրինակելի ձև

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի
22 ապրիլի 1998 թ. N 25 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ*

 

_____ _____________ 199 թ. _______________
 

(քաղաք, մարզ)

 

____________________________________________________________

(էլեկտրամատակարարող ձեռնարկության (ընկերության) անվանումը)

____________________________________________________________
հետագայում` Վաճառող, ի դեմս ________________________________________
____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` մի կողմից, և ___________________________

___________________________________________________________

(ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը)

հետագայում` Գնորդ, ի դեմս _________________________________________
_________________________________________________________, որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով __________________________________________ և Հայաստանի

(փաստաթղթի անվանումը)

Հանրապետության օրենսդրությամբ` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

Հոդված 1.

Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Վաճառողի և Գնորդի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն Պայմանագրով, էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

___________

* սույն պայմանագրի ձևը չի տարածվում բնակչության վրա.

 

Հոդված 2.

Էլեկտրաէներգիայի սակագինը

 

2.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ___________

_________________________________________ սպառողների համար սահմանված`

 

 
էլեկտրաէներգիայի ցերեկային սպառման ________ դրամ/կՎտժ,

 

էլեկտրաէներգիայի գիշերային սպառման

________ դրամ/կՎտժ,

 

հզորության

________ դրամ/կՎտ

առավելագույն սակագնից ելնելով, սույն Պայմանագրի 3.1.3. կետով սահմանված որակի էլեկտրաէներգիայի և հզորության վաճառքի պայմանագրային գինը Գնորդի համար սահմանվում է համապատասխանաբար` _____ դրամ/կՎտժ, _______ դրամ/կՎտժ և _______ դրամ/կՎտ ներառյալ ԱԱՀ-ն:

2.2. Սույն Պայմանագրի 3.1.3. կետում սահմանված որակի ցուցանիշներին չհամապատասխանող ցերեկվա ժամերին և գիշերը սպառած էլեկտրաէներգիայի ու հզորության համար Գնորդը վճարում է համապատասխանաբար ______ դրամ/կՎտժ, _______ դրամ/կՎտ գներով (գործող սակագնի 80%-ից ոչ պակաս` համաձայն ԷՕԿ-ով սահմանված կարգի):

2.3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև Պայմանագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելը կամ նոր Պայմանագրի կնքումը, էլեկտրաէներգիայի նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

 

Հոդված 3.

Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողը պարտավորվում է.

3.1.1.* ապահովել Գնորդի անխափան էլեկտրամատակարարումը` ըստ արտաքին էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության ցուցանիշների:

Առաքել Գնորդի էլեկտրական ցանց սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով էլեկտրաէներգիա և հզորություն.

3.1.2. վերականգնել Գնորդի ընդհատված էլեկտրամատակարարումը ______ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ԷՕԿ-ով սահմանված ժամանակահատվածը` ______ ժամ, եթե էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված չէ ԷՕԿ-ով և սույն Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի կողմից սպասարկվող էլեկտրամատակարարման համակարգի տարրերի վնասվածքներով:

Էլեկտրամատակարարման ընդհատման պայմանագրային ժամկետը գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է էլեկտրաէներգիայի թերամատակարարում.

3.1.3. պահպանել Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակն ըստ գործող ստանդարտների պահանջների`

3.1.3.1. լարման շեղումը -5%V+5%

3.1.3.2. հաճախության շեղումը ±0,25Հց.

3.1.4. հայտնել Գնորդին` վերջինիս էլեկտրամատակարարման համակարգին միացված իր էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց ոչ ուշ, քան ______ ժամ առաջ. եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Գնորդի էլեկտրամատակարարման ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ: Վերջիններիս պարագայում Գնորդի նախնական համաձայնությունը պարտադիր է.

3.1.5. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էլեկտրամատակարարման դադարեցումներ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան ___________ րոպեի ընթացքում
_____________________________________________________________

(հեռագրով, հեռախոսագրով, հեռատիպով և այլն)

տեղեկացնել Գնորդին էլեկտրամատակարարման դադարեցման, իսկ սահմանափակումներ կիրառելու դեպքում` էլեկտրաէներգիայի և հզորության սպառման չափը մինչև պայմանագրով սահմանագրված տեխնոլոգիական (վթարային) մեծությունները սահմանափակման մասին.

3.1.6. չխոչընդոտել Գնորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և սահմանված կարգով անհրաժեշտ զննման համար.

3.1.7. անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան ________ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և փոխարինումից հետո կապարակնքումը կատարել Գնորդի (լիազորած անձի) ներկայությամբ.

3.1.8. ապահովել իր միույթներում տեղադրված` Գնորդին պատկանող էլեկտրասարքավորումների պահպանումը և դրանցում անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ հայտնել Գնորդին:

3.2. Գնորդը պարտավորվում է.

3.2.1. ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված հզորության և էլեկտրաէներգիայի պայմանագրային մեծություններին համապատասխան.

3.2.2. վճարել ստացած էլեկտրաէներգիայի դիմաց` ԷՕԿ-ով նախատեսված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածով Կողմերը վճարման այլ կարգ չեն նախատեսում.

3.2.3. անհապաղ տեղեկացնել Վաճառողին էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին: Պայմանագրի 3.1.2. կետով սահմանված կարգը խախտելու դեպքում էլեկտրաէներգիայի թերամատակարարման ժամանակը և պատճառները որոշվում են Վաճառողի և Գնորդի օպերատիվ փաստաթղթերով և (կամ) գրանցող սարքերի տվյալներով ու արձանագրվում երկկողմանի ակտով.

3.2.4. թույլ չտալ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի խախտում` սպառումն առանց հաշվառքի սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառումը հաշվիչի կողանցումով, հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկում կամ խախտում, հաշվիչի միացման սխեմայի փոփոխում, էլեկտրաընդունիչների միացում, հաշվիչի սկավառակի արհեստական արգելակում և հաշվառքն աղավաղող այլ միտումնավոր խախտումներ).

3.2.5. հատուցել 3.2.4. կետում թվարկված էլեկտրաէներգիայի հաշվառքի խախտումների հետևանքով Վաճառողի չհաշվառված էլեկտրաէներգիայի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

3.2.6. ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 3.1.4. կետի պահանջների կատարման և Վաճառողի` վթարային իրավիճակում հայտնված սարքավորումների սահմանված կարգով նորոգման նպատակով հանելու համար.

3.2.7. չխոչընդոտել Վաճառողի լիազորած ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի զննման, ցուցմունքների գրառման կամ էլեկտրատեղակայումներում սահմանված կարգով տարանցիկ գծերի փոխանջատումներ և ստուգումներ կատարելու համար.

3.2.8. ապահովել իր տարածքում տեղադրված` իր և ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը.

3.2.9. Վաճառողի կողմից սահմանված կարգով անջատված և կապարակնքված էլեկտրատեղակայանքները չմիացնել գործող ցանցին` առանց Վաճառողի գրավոր թույլտվության:

______________

* պայմանագրի կետերում շեղատառ նշումները վերաբերվում են միայն 1000Վ և բարձր լարման բաժանորդներին.

Հոդված 4.

Էլեկտրաէներգիայի քանակի չափումը և վճարման կարգը

 

4.1. Առք ու վաճառքի էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետ(եր)ում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված 2):

4.2. Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման ժամանակահատված է համարվում հաշվարկային ամիսը: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ժամը _______ - ին Վաճառողի և Գնորդի էլեկտրաէներգիայի առուվաճառքի պատասխանատու անձինք կազմում են էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի երկկողմ ակտ` ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.3. Առևտրային հաշվիչները Կողմերի հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդի էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը որոշելու համար առևտրային հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվիչների տեղադրման և Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի կորստի չափը: Էլեկտրաէներգիայի կորուստի սահմանված կարգով հաշվարկը կատարում է վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

4.4. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչները պետք է լինեն 2.0 -ից ոչ ցածր ճշտության դասի: Առևտրային հաշվիչների միացման համար նախատեսված հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորները պետք է լինեն _______ -ից ոչ ցածր ճշտության դասի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները միացնող հաղորդալարերում լարման անկումը չպետք է գերազանցի անվանական (նոմինալ) լարման ________ %-ը, հոսանքի տրանսֆորմատորների փոխարկման (տրանսֆորմացիայի) գործակիցը պետք է ընտրել հնարավոր նվազագույնին հավասար, հաշվի առնելով դրա ջերմակայունությունը կարճ միացման հոսանքների նկատմամբ:

4.5. Գնորդի առևտրային հաշվիչների զգայունության շեմից ցածր բեռնվածքի ռեժիմներում օգտագործված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.6. Գնորդին թերմատակարարված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սույն Պայմանագրի 3.2.3. հոդվածով սահմանված կարգով արձանագրված թերմատակարարման փաստացի ժամանակով և հաշվարկայինին նախորդող ամսվա միջին հզորությամբ: Վերջինս որոշվում է հաշվարկայինին նախորդող ամսում ծախսված էլեկտրաէներգիայի և աշխատանքային ժամերի ընդհանուր թվի քանորդով:

 

Հոդված 5.

Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Վաճառողի.

5.1.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը հատուցում է Վաճառողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5.1.2. Գնորդից անկախ պատճառով էլեկտրաէներգիայի թերմատակարարման դեպքում (Պայմանագրով չնախատեսված անջատումներ կամ սահմանափակումներ, նորոգման փոխհամաձայնեցված կարգի խախտում, սարքավորումների վնասվածք և այլն, որոնք կապված չեն սույն Պայմանագրի 7.3. կետով նախատեսված հանգամանքների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված էլեկտրամատակարարման դադարեցումների ու սահմանափակումների հետ) Վաճառողը թերմատակարարման յուրաքանչյուր դեպքի համար վճարում է տուգանք`

 

____________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը

____________________________________________________________

և չափը), բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավել

____________________________________________________________
____________________________________________________________

5.1.3. իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառման սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների կամ հաշվառքի միտումնավոր խախտումների դեպքում Վաճառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածում այլ բան չի սահմանված:

5.2. Գնորդի.

5.2.1. Գնորդը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր տեղակայանքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է Վաճառողը, իսկ պլանով չնախատեսված դեպքերում (հաշվառքի սարքերի վնասվածք, խափանում և այլն) համապատասխան ծախսերը կատարում է Գնորդը.

5.2.2. Սույն Պայմանագրի N 1 հավելվածում հաստատված հզորության պայմանագրային մեծության (ներառյալ 7.5. կետով սահմանված փոփոխությունը) 10 %-ը գերազանցելու դեպքում Գնորդը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6.

Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե նրանց գործունեությանն անմիջապես ազդող անհաղթահարելի ուժերի (ֆորս-մաժորային) պայմաններում (երկրաշարժ, ջրհեղեղ, երկրի կեղևի սահք և այլ բնական աղետներ), իրավիճակներում (պատերազմ, ռազմական գործողություններ) կամ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սահմանափակումների պատճառով, հնարավոր չէ պարտավորությունների պատշաճ կատարումն ըստ սույն Պայմանագրի պայմանների:

6.2. Կողմերը պարտավոր են Պայմանագրի 6.1. կետում նշված վիճակների մասին ոչ ուշ, քան ______ ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

6.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները:

6.4. Ֆորս-մաժորի սկիզբն ու ավարտը հայտարարում է այն գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

Հոդված 7.

Լրացուցիչ պայմաններ

 

7.1. Առևտրային հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները կապարակնքում են Կողմերը և ստուգում սահմանված կարգով:

7.2. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

7.2.1. հաճախությունը` Ազգային էլեկտրական ցանցի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.

7.2.2. լարումը` Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում (ցանկը նշվում է N 2 հավելվածում) տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով կամ օպերատիվ փաստաթղթերում գրառումների հիման վրա:

7.3. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում վաճառողն իրավունք ունի սահմանափակել Գնորդի էլեկտրաէներգիայի և հզորության չափաքանակները` սույն Պայմանագրի N 1 հավելվածում բերված սահմաններում, ԷՕԿ-ով սահմանված կարգով:

7.4. Գնորդը յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 31-ը, Վաճառողին է ներկայացնում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի և էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարները): Փոփոխությունների դեպքում _______ -օրյա ժամկետում Գնորդը այդ մասին գրավոր տեղեկացնում է Վաճառողին:

7.5. Գնորդին իրավունք է վերապահվում մինչև տվյալ ամսվա 15-ը Վաճառողին ներկայացնել հայտ` էլեկտրաէներգիայի և հզորության հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին: Տասնօրյա ժամկետում Վաճառողի կողմից մերժում չստանալու դեպքում հայտագրված մեծությունները ստանում են պայմանագրային մեծությունների ուժ:

 

Հոդված 8.

Վեճերի լուծումը

 

8.1. Պայմանագրի կատարման ընթացքում առաջացած վեճերը կարող են լուծվել Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

8.2. Սույն Պայմանագրի 8.1. կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

Հոդված 9.

Պայմանագրի գործողության ժամկետը

 

9.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց հետո` սկսած ______ ____________ 199 թ. և գործում է _______________ ժամկետով` մինչև ______ ______________ 199 թ.:

9.2. Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, եթե պայմանագրային ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ Կողմերից մեկը չի դիմել մյուսին` այն դադարեցնելու կամ վերանայելու խնդրանքով:

9.3. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

Հոդված 10.

Հատուկ պայմաններ*

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________

 

Հոդված 11.

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկ

 

1. Հավելված N 1 - Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների և հաշվառքի սարքերի

տվյալները

2. Հավելված N 1 - էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային մեծությունները

3. Հավելված N 2 - Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման

կետերը

_______

* պետք է չհակասեն սույն Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը.

 

Հոդված 12.

Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային համարները

 

Վաճառող` Գնորդ`
Հասցեն` _____________________ Հասցեն` ____________________
___________________________ _________________________
___________________________ _________________________
Հ/հ ________________________ Հ/հ ______________________
__________________________ _________________________
Լիցենզիայի համարը Պետ. ռեգիստրի գրանցման համարը
Հեռախոս Հեռախոս
Հեռատիպ Հեռատիպ
Ֆաքս Ֆաքս
Ղեկավար Ղեկավար
Կ. Տ. Կ. Տ.

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի______ 199 թ. N ______ պայմանագրի
(1000 վ ցածր լարման սպառողների համար)

 

Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների և հաշվառքի սարքերի տվյալները

1. Վաճառող` ____________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

2. Գնորդ` ________________________________________ քարտ N _________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

_____________________________________________________________

(հասցեն)

3. Էլեկտրաէներգիայի վաճառքի պատասխանատու անձը
_____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

4. Էլեկտրաէներգիայի գնման պատասխանատու անձը
_____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

հերթափոխների թիվը _______________ , ամսվա աշխատանքային օրերը ____________

հերթափոխների տևողությունը ____________ ժ.

 

5. Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների հաշվառքի սարքերի տվյալները

 

   

Տեխնիկական պայմանները

   

N
ը.հ.

Էլեկտրատեղակայանքների անվանումը

Հասցեն

Սնման սխեմայի խումբը

Սնման լարումը

Հայտարարված առավելագույն բեռը* (կՎտ)

Աշխատանքային ժամերի քանակը (ժամ)

Սնման կետը

1

2

3

4

5

6

7

8

1

             

2

             

3

             

 

 

Հաշվառքի սարքերի տվյալները

 

N
ը.հ.

Տեղադրման տեղը

Պատասխանատու կողմը

Հաշվիչի տեսակը և գործ. համարը

Պլանային ստուգման ժամկետը

Հոսանքի տրանսֆորմատորի փոխարկման գործակիցը

Սահմանազատման կետը

1

9

10

11

12

13

14

1

           

2

           

3

           

 

* մեկդրույքանի սակագնի դեպքում պայմանագրային մեծություն չէ և կրում է տեղեկատվական բնույթ.

 

Վաճառող` ____________________ Գնորդ` ___________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

___________________________ ________________________

(անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

___________________________ ________________________

Կ. Տ.

Կ. Տ.
____ ____________ 199___ թ. ___ ___________ 199___ թ.

 

 

Հավելված N 1*
էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի  _________ 199 թ. N ____ պայմանագրի

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Վաճառող` ____________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

2. Գնորդ` ________________________________________ քարտ N _________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

_____________________________________________________________

(հասցեն)

3. Գնորդի սպառիչի դրվածքային հզորությունը ______________________ հերթափոխների թիվը ________ , ամսվա աշխատանքային օրերը __________ հերթափոխի տևողությունը _________ ժ.

4. Գնորդի էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային մեծությունները էներգահամակարգի աշխատանքի տարբեր վիճակներում

 

Աշխատանքային վիճակը Պայմանագրային մեծությունների անվանումը Պայմանագրային մեծությունների չափն ըստ եռամսյակների
I II III IV
Բնականոն Առավելագույն  բեռը (կվտ)        
էլեկտրաէներգիայի միջին օրական ծախսը (կվտժ)        
Վթարային Տեխնոլոգիական ամրագրված բեռը (կվտ)      
Վթարային ամրագրված բեռը (կվտ)        
       

5. Հզորության պայմանագրային մեծությունը սահմանվում է աշխատանքային օրվա ժ. ___________ -ից մինչև ժ. ___________ -ը:

6. Էներգահամակարգի վթարային վիճակներում Վաճառողի պահանջով Գնորդը պարտավոր է

սահմանափակել էլեկտրաէներգիայի (հզորության) սպառումը մինչև տեխնոլոգիական ամրագրված մեծությունը:

Վթարային վիճակի մասին Վաճառողը հայտնում է Գնորդին ___________________________:

(հեռախոսով, հեռագրով և այլն)

 

7. Լրացուցիչ պայմաններ ____________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

__________

* 1000 Վ և բարձր լարման սպառողների համար.

 

Հավելված N 1

(շարունակություն)**

 

8. Գնորդի ենթասպառողների էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային մեծությունները

 

N
ը.հ.

Ենթասպառողների տվյալները

Պայմանագրային մեծություններն ըստ եռամսյակների

Անվանումը և հասցեն

Քարտի N-ը

Էլեկտրական
սարքավորումների դրվածքային
հզորությունը (կՎտ)

Հաշվառքի սարքերի

Էլեկտրաէներգիայի օրական ծախսը (կՎտժ) հայտարարված հզորությունը (կՎտ)

հաշվիչի
տեսակը և գործարանային N

հոսանքի
տրանսֆորմատորի փոխարկման
գործակիցը

I

II

III

IV

           

___

___

___

___

 

 

 

 

 

 

___

___

___

___

 

 

 

 

 

 

___

___

___

___

 

 

 

 

 

 

___

___

___

___

 

* ա) լրացվում է բոլոր ենթասպառողների համար, անկախ լրացումից

բ) 1000 Վ-ից ցածր լարման սպառողների համար հզորության պայմանագրային մեծությունը ունի տեղեկատվական բնույթ

 

Վաճառող` ____________________ Գնորդ` ___________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

___________________________ ________________________

(անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

___________________________ ________________________

Կ. Տ.

Կ. Տ.
____ ____________ 199___ թ. ___ ___________ 199___ թ.

 

 

Հավելված N 2
Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի ________ 199 թ. N ____ պայմանագրի

 

ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԵՐԸ

 

1. Վաճառող` ____________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

2. Գնորդ` ________________________________________ քարտ N _________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

_____________________________________________________________

(հասցեն)

 

I. Վաճառողի ԵՎ Գնորդի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերը (էլեկտրամատակարարման միագիծ սխեման կցվում է)

1.

________________________________________________________________

2.

________________________________________________________________

3.

________________________________________________________________

4.

________________________________________________________________

5.

________________________________________________________________

 

II. Լրացուցիչ տեղեկություններ ԵՎ պայմաններ

 

1. Գնորդի էլեկտրատնտեսության պատասխանատու անձ`

______________________________________ ___________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հեռախոս)

2. Էլեկտրաէներգիայի գնման պատասխանատու անձ`

______________________________________ ___________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հեռախոս)

3. Էլեկտրաէներգիայի վաճառքի պատասխանատու անձ`

______________________________________ ___________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հեռախոս)

4. Գնորդի էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի «կարգը» ____________

5. Գնորդի ________ կՎ լարման էլեկտրատեղակայանքների օպերատիվ սպասարկումը կատարում է

______________________:

(գնորդը, վաճառողը)

 

 

Վաճառող` ____________________ Գնորդ` ___________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

___________________________ ________________________

(անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

___________________________ ________________________

Կ. Տ.

Կ. Տ.
____ ____________ 199___ թ. ___ ___________ 199___ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2007, N 298-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան