«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 հունիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2005 թ. N 239-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՄԱՆ (ՏԱՐԱԾՄԱՆ) ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել «Վճարային գործիքների սպասարկման և (կամ) իրացման (տարածման) տեղեկացման վերաբերյալ» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մայիսի 27 |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Կ Ա Ր Գ
ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՄԱՆ (ՏԱՐԱԾՄԱՆ) ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում չեկերի, վճարային քարտերի, էլեկտրոնային փողերի (այսուհետ` վճարային գործիք) սպասարկման (բացառությամբ երրորդ անձանց օգտին վճարումների ընդունման և կատարման հետ կապված) և (կամ) իրացման (տարածման) ծառայությունների մատուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացնելու ձևը և պայմանները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:
3. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, դրանց տարածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով վճարային գործիքների տարածման և (կամ) սպասարկման ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող անձանց վրա:
4. Սույն կարգը չի տարածվում նաև այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ունեն վճարային գործիքների տարածման և (կամ) սպասարկման վերաբերյալ համապատասխան պայմանագիր սույն գլխի 3-րդ կետով սահմանված անձանց հետ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է այլ ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված վճարային գործիքի սպասարկումը և (կամ) իրացումը (տարածումը) Կենտրոնական բանկին տեղեկացնելու նպատակով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
5.1 վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձի վերաբերյալ տեղեկատվություն,
5.2 տարածվող և (կամ) սպասարկվող վճարային գործիքի վերաբերյալ տեղեկատվություն,
5.3 վճարային գործիքի թողարկման, սպասարկման, ինչպես նաև նրանով առաջացած դրամական պահանջների կատարման վերաբերյալ տեղեկատվություն,
5.4 թողարկողի և վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձի միջև կնքած պայմանագրի պատճենը:
6. Վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառի`
6.1 վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձի լրիվ անվանումը (իրավաբանական անձի պարագայում` նաև կազմակերպական-իրավական ձևը), գտնվելու վայրը, իրականացվող գործունեությունը, ղեկավարի անվանումը, հաղորդակցման միջոցները (հեռախոս, էլեկտրոնային հասցե, ֆաքս և այլ),
6.2 պետական գրանցման (հաշվառման) վկայականի պատճենը:
7. Տարածվող և (կամ) սպասարկվող վճարային գործիքի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառի`
7.1 տարածման և (կամ) սպասարկման համար նախատեսված վճարային գործիքի անվանումը, իրականացվող գործունեության տեսակը (սպասարկում և (կամ) իրացում),
7.2 տեղեկանք վճարային գործիք թողարկող կազմակերպության վերաբերյալ, ներառված թողարկողի լրիվ անվանումը (նաև կազմակերպական-իրավական ձևը), գտնվելու վայրը, ղեկավարի անվանումը, հաղորդակցման միջոցները (հեռախոս, էլեկտրոնային հասցե, ֆաքս և այլ),
7.3 վճարային գործիք թողարկողի համապատասխան թույլտվության կամ վճարային գործիք թողարկողի երկրի օրենսդրությամբ սահմանված թողարկման իրավասությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
7.4 իրացման և (կամ) սպասարկման ենթակա վճարային գործիքի օրինակելի ձևերը կամ նրանց պատճենը կամ վճարային գործիքը նկարագրող տեղեկատվություն:
8. Վճարային գործիքի թողարկման, սպասարկման, ինչպես նաև նրանով առաջացած դրամական պահանջների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառի`
8.1 վճարային գործիքի թողարկման, սպասարկման և տարածման հաշվարկների իրականացման կանոնները,
8.2 տեղեկանք վճարային գործիքով հաշվարկների իրականացման ժամանակ կիրառվող անվտանգության համակարգի և տեղեկատվության ապահովման վերաբերյալ:
9. Սույն կարգում նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն թղթային եղանակով` լինեն համարակալված, դրոշմակնքված, վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձի ղեկավարի կողմից ստորագրված, բացառությամբ 8-րդ կետում նշված փաստաթղթերի, որոնք կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչով` կցելով էլեկտրոնային կրիչով ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
10. Վճարային գործիք տարածող և (կամ) սպասարկող անձը, սույն կարգով սահմանված տեղեկատվությունում տեղի ունեցած փոփոխությունների և (կամ) լրացումների վերաբերյալ պետք է փոփոխությունը և (կամ) լրացումը կատարելուց հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում գրավոր տեղեկացնի Կենտրոնական բանկին: