«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1729-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
2005-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 2 նիստի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգի մասին» արձանագրային որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2 0 0 5 - 2 0 1 0 Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 2 նիստի արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգին, որտեղ ամրագրված են գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքների հիման վրա մշակվել է սույն ծրագիրը, որտեղ ներկայացված են 2005 - 2010 թվականներին իրականացվելիք միջոցառումները և դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Տնտեսության կայուն զարգացման ուղուն անցումը պայմանավորված է նաև երկրում ինովացիոն համակարգի ձևավորմամբ, որը գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և արտադրական փոխկապակցված կազմակերպությունների ու դրանք սպասարկող ենթակառուցվածքների ամբողջություն է: Այն ստեղծվելու է ռեսուրսներով, կատարողներով ու իրականացման ժամկետներով համաձայնեցված կազմակերպական-տնտեսական միջոցառումների իրականացման արդյունքում:
Ինովացիոն հիմքի վրա կարող է կայուն տնտեսական աճ ապահովվել` հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների, գիտության և արտադրության զարգացման, դրանց միջև գործնական կապերի խորացման միջոցով: Ինովացիոն համակարգի ձևավորման համար գերակա խնդիրներ են մտավոր և արդյունաբերական սեփականության քաղաքակիրթ շուկայի զարգացման մեխանիզմների գործարկումը, ինովացիոն կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումն ու ֆինանսական աղբյուրների ապահովումը, ինովացիաների տեղեկատվական բազայի ստեղծումը:
Սույն ծրագիրը նախատեսում է ազգային ինովացիոն համակարգի ձևավորում` գիտատեխնիկական և արտադրական-տեխնոլոգիական ոլորտներում փոխկապակցված կառույցների, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցմամբ և մտավոր սեփականության գնահատմամբ զբաղվող միջնորդ կազմակերպությունների, վենչուրային, ինովացիոն հիմնադրամների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների, գիտակրթական հաստատությունների ստեղծման և զարգացման միջոցով:
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը երկրի տնտեսության տեխնոլոգիական մակարդակի հագեցվածության բարձրացմանը, ինովացիոն արդյունքի ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության և այդ հիմքի վրա կայուն տնտեսական զարգացման փուլին անցնելուն նպաստելն է, ինչին կարելի է հասնել հետևյալ խնդիրների համակարգված լուծման միջոցով`
ա) ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունների սահմանում,
բ) ինովացիոն ոլորտի իրավական դաշտի ստեղծում, այդ ոլորտի ստեղծման և զարգացման նպատակով հարկաբյուջետային, վարկային, մաքսային քաղաքականության մշակում և կատարելագործում,
գ) ինովացիոն ռեսուրսների առաջարկի և պահանջարկի տեղեկատվական-վերլուծական համակարգի ձևավորում,
դ) տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման համար գիտատեխնիկական և տեխնոլոգիական բազայի ապահովում,
ե) մասնավոր կապիտալի ներգրավում ինովացիոն ծրագրերի ֆինանսավորման, արտադրության տեխնոլոգիական վերազինման գործում` կիրառելով նաև համաֆինանսավորման սկզբունքը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման ծրագրի սկզբնական (նախապատրաստական և կազմակերպական) փուլն ընդգրկում է 2005-2008 թվականները և ներառում այն միջոցառումները, որոնք ուղղված են համակարգի իրավական ու կառուցվածքային հիմքերի ստեղծմանը։ Դրանք են`
ա) ինովացիոն համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական և իրավական ակտերի ընդունում, տնտեսության մեջ ինովացիոն գործընթացների խթանմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների և լրացումների կատարում, ենթակառուցվածքային-ինովացիոն նախագծերի իրականացմանը պետական աջակցության մեխանիզմների մշակում, ինովացիոն գործունեության արդյունավետությունը գնահատող և ինովացիոն արդյունքի չափանիշների սահմանում.
բ) գերակա ուղղություններին համապատասխան ինովացիոն նախագծերի ֆինանսավորման նպատակով մրցույթի հայտարարման, հայտերի ընդունման և ընտրության, փորձաքննության կազմակերպման կարգերի մշակում.
գ) հանրապետությունում առկա հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնող կառույցների հիման վրա գործող և նոր ձևավորվող գիտական-ինովացիոն կենտրոնների, ինովացիոն-արտադրական համալիրների, տեխնոպարկերի զարգացում.
դ) տեղեկություններ հավաքագրող, վերլուծող և տրամադրող կենտրոնի կազմակերպում` ինովացիոն գործունեության հետևյալ ուղղություններով`
համապատասխան օրենսդրական բազայի, ինովացիոն ռիսկերի նվազեցման ապահովագրական մեխանիզմների, ինովացիոն արդյունքի, կադրային ռեսուրսների (առաջարկի բանկ) և ինովացիաների սպառողների (պահանջարկի բանկ),
մշակման տարբեր փուլերում գտնվող ինովացիոն նախագծերի և դրանց առևտրայնացմանն աջակցող մարքեթինգային և իրավաբանական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների,
տեխնիկական բազայի, արտադրական հզորությունների և դրանց տեխնոլոգիական մակարդակի, ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների.
ե) մասնագետների պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման համակարգի ներմուծում, որի շրջանակներում կիրականացվեն`
ինովացիոն ոլորտում ուսումնական ծրագրերի աուդիտ,
մասնագետների պատրաստում` «Տեխնոլոգիական մենեջմենթ», «Ինովացիոն մենեջմենթ», «Նախագծերի կառավարում», «Մտավոր սեփականության գնահատում և պաշտպանություն» մասնագիտացված ծրագրերով,
որոշակի ինովացիոն նախագծերի իրականացման համար մասնագետների նպատակային պատրաստում և վերապատրաստում.
զ) ինովացիոն գործարարության ակտիվացում`
ինովացիոն ոլորտ մասնավոր ներդրումներ գրավելու մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ օգտագործելով պետության կողմից երաշխիքներ տրամադրելու հնարավորությունները, վենչուրային ֆինանսավորման և այլ ֆինանսավորման աղբյուրներ,
առևտրային բանկերի կողմից գերակա ուղղություններին համապատասխան ինովացիոն նախագծերի վարկավորում՝ պետական երաշխիքների առկայությամբ,
ծրագրի միջոցառումների շրջանակներում նախատեսված ինովացիոն գործունեության ակտիվացման տնտեսական, իրավական, կազմակերպական այլ միջոցառումներ:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Ծրագրի իրականացման հաջորդ փուլն ընդգրկում է 2009-2010 թվականները: Տվյալ էտապի կարևորագույն սկզբունքն ինովացիոն համակարգի տարրերի ինքնակազմակերպման ապահովումն է` իրավական դաշտի լիարժեքության և շուկայական մեխանիզմների գործողության պայմաններում:
Ծրագրի իրականացման այս փուլում նախատեսվում են`
ա) տնտեսավարման մեջ մտավոր սեփականության իրավունքների քաղաքակիրթ շրջանառություն և տեխնոլոգիաների փոխանցում ապահովելու ընդունակ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ներգրավումն ինովացիոն համակարգում,
բ) ինովացիոն արտադրությունների համակողմանի ներգրավումը հանրապետության տնտեսության իրական հատվածում:
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ թվում`
ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ծրագրերի,
պետության կարիքների համար ինովացիոն ծառայությունների և արտադրանքի թողարկման պետական պատվերի,
ինովացիոն նախագծերի իրականացման գործում ներգրավված բանկային վարկերի տոկոսադրույքների փոխհատուցման և վարկային երաշխիքների տրամադրման,
առանձին համաձայնագրերով, պայմանագրերով կատարվող` ծրագրի իրականացմանն ուղղված ինովացիոն նախագծերի համաֆինանսավորման,
պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների,
գործող օրենսդրությանը համապատասխան նախատեսվող այլ բյուջետային միջոցների.
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, այդ թվում`
ինովացիոն ուղղվածություն ունեցող կազմակերպությունների սեփական միջոցների,
առևտրային բանկերի վարկերի,
վենչուրային և այլ հիմնադրամների միջոցների, սեփական արտադրանքի և ծառայությունների մրցունակության բարձրացման հարցում շահագրգիռ ներդրողների միջոցների,
ապահովագրական հիմնադրամների միջոցների,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 2005-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսա-վորման ծավալները` |
Իրականացվող միջոցառման ֆինանսավորման ենթադրվող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. սեպտեմբեր |
||
2. |
«Ինովացիոն գործունեության բնագավառում պետական լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում |
||
3. |
«Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում |
||
4. |
«Ինովացիոն նախագծերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում |
||
5. |
«Ինովացիոն նախագծերի փորձա-գիտական գնահատման և ընտրության, փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգը հաստատելու մասին» պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանի արձակում |
ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին |
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում |
||
6. |
Վենչուրային հիմնադրամների գործունեության իրավական հիմքերի ստեղծում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2007 թթ. |
||
7. |
Հայաստանի Հանրապետությունում առկա գիտատեխնիկական և ինովացիոն ներուժի գնահատում, տնտեսության ճյուղերում առկա տեխնոլոգիաների գույքագրում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. |
2006 թ.` 20000 |
ՀՀ պետական բյուջե միջազգային դոնոր- կազմակերպու-թյունների միջոցներ |
8. |
Ինովացիոն փաթեթների մշտապես գործող ցուցահանդեսի կազմակերպում «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005-2006 թթ. |
2006 թ.` 5000 |
ՀՀ պետական բյուջե |
9. |
Ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ինովացիոն մենեջմենթի միջազգային փորձի (Եվրամիության երկրներ և ԱՊՀ անդամ պետություններ, ԱՄՆ) ուսումնասիրման ծրագրի մշակում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2008 թթ. |
2006 թ.` 50000 |
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների օժանդակություն (դրամաշնորհներ) |
10. |
«Անդրոն» ԳՀԻ» տեխնոպարկ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրի իրականացում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005-2010 թթ. |
2005 թ.` 15000 |
«Անդրոն» ԳՀԻ» տեխնոպարկ»ՓԲԸ ՀՀ պետական բյուջե մասնավոր ներդրողների միջոցներ |
11. |
Առաջավոր տեխնոլոգիաների գիտաինովացիոն կենտրոնի ստեղծում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2010 թթ. |
2006 թ.` 30000 |
ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ |
12. |
Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2010 թթ. |
2006 թ.` 15000 |
ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ |
13. |
Ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2010 թթ. |
2006 թ.` 10000 |
ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսական կազմակերպություն-ների միջոցներ |
14. |
Տեխնոլոգիաների առևտրայնացմանն աջակցող կենտրոնի ստեղծում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2010 թթ. |
2007 թ.` 15000 |
ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ |
15. |
Գիտակրթական համալիրների ձևավորման նպատակով` ա) գիտական կազմակերպությունների և բուհական համակարգի կապերի խորացման իրավական հիմքերի ստեղծում, բ) գիտական կազմակերպություններում մագիստրոսական ուսուցման կազմակերպում, գ) ուսումնական ծրագրերի մշակում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2007-2010 թթ. |
||
16. |
Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում ինովացիոն մենեջմենթի կադրերի պատրաստման համալիր ծրագրի մշակում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2006-2007 թթ. |
||
17. |
Մտավոր սեփականության պաշտպանության իրավական բազայի կատարելագործում, ստանդարտացման և սերտիֆիկացման համակարգերի համապատասխանեցում համաշխարհային ստանդարտներին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2010 թթ. |
2006 թ.` 15000 |
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|