Գլխավոր տեղեկություն
Համար
N 1729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/51.1 Հոդ.1354
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1729-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 
2005-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 2 նիստի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգի մասին» արձանագրային որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 20
    Երևան

  

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1729-Ն որոշման

2 0 0 5 - 2 0 1 0  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 2 նիստի արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգին, որտեղ ամրագրված են գիտելիքի վրա  հիմնված տնտեսության ձևավորման սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքների հիման վրա մշակվել է սույն ծրագիրը, որտեղ ներկայացված են 2005 - 2010 թվականներին իրականացվելիք միջոցառումները  և դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

Տնտեսության կայուն զարգացման ուղուն անցումը պայմանավորված է նաև  երկրում ինովացիոն համակարգի ձևավորմամբ, որը գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և արտադրական փոխկապակցված կազմակերպությունների ու դրանք սպասարկող ենթակառուցվածքների ամբողջություն է: Այն ստեղծվելու է ռեսուրսներով, կատարողներով ու իրականացման ժամկետներով համաձայնեցված կազմակերպական-տնտեսական  միջոցառումների իրականացման արդյունքում:

Ինովացիոն հիմքի վրա կարող է կայուն տնտեսական աճ ապահովվել` հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների, գիտության և արտադրության  զարգացման, դրանց միջև գործնական կապերի խորացման միջոցով: Ինովացիոն համակարգի ձևավորման համար գերակա խնդիրներ են մտավոր և արդյունաբերական սեփականության քաղաքակիրթ շուկայի զարգացման մեխանիզմների գործարկումը,  ինովացիոն կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ իրավական  դաշտի ստեղծումն ու ֆինանսական աղբյուրների ապահովումը, ինովացիաների տեղեկատվական բազայի ստեղծումը:

Սույն ծրագիրը նախատեսում է ազգային ինովացիոն համակարգի ձևավորում` գիտատեխնիկական և արտադրական-տեխնոլոգիական ոլորտներում փոխկապակցված կառույցների, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցմամբ և մտավոր սեփականության գնահատմամբ զբաղվող միջնորդ կազմակերպությունների, վենչուրային, ինովացիոն հիմնադրամների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների, գիտակրթական հաստատությունների ստեղծման և զարգացման միջոցով:

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակը երկրի տնտեսության տեխնոլոգիական մակարդակի հագեցվածության բարձրացմանը, ինովացիոն արդյունքի ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության և այդ հիմքի վրա կայուն տնտեսական զարգացման փուլին անցնելուն նպաստելն է, ինչին կարելի է հասնել հետևյալ խնդիրների համակարգված լուծման միջոցով`

ա) ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունների սահմանում,

բ) ինովացիոն ոլորտի իրավական դաշտի ստեղծում, այդ ոլորտի ստեղծման և զարգացման նպատակով հարկաբյուջետային, վարկային, մաքսային քաղաքականության մշակում և կատարելագործում,

գ) ինովացիոն ռեսուրսների առաջարկի և պահանջարկի տեղեկատվական-վերլուծական համակարգի ձևավորում,

դ) տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման համար գիտատեխնիկական և տեխնոլոգիական բազայի ապահովում,

ե) մասնավոր կապիտալի ներգրավում ինովացիոն ծրագրերի ֆինանսավորման, արտադրության տեխնոլոգիական վերազինման գործում` կիրառելով նաև համաֆինանսավորման սկզբունքը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման ծրագրի սկզբնական  (նախապատրաստական և կազմակերպական) փուլն ընդգրկում է 2005-2008 թվականները և ներառում այն միջոցառումները, որոնք ուղղված են համակարգի իրավական  ու կառուցվածքային հիմքերի ստեղծմանը։ Դրանք են`

ա) ինովացիոն համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական և իրավական ակտերի ընդունում, տնտեսության մեջ ինովացիոն գործընթացների խթանմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների և լրացումների կատարում, ենթակառուցվածքային-ինովացիոն նախագծերի իրականացմանը պետական աջակցության մեխանիզմների մշակում, ինովացիոն գործունեության արդյունավետությունը գնահատող և ինովացիոն արդյունքի չափանիշների սահմանում.

բ) գերակա ուղղություններին համապատասխան ինովացիոն նախագծերի ֆինանսավորման նպատակով մրցույթի հայտարարման, հայտերի ընդունման և ընտրության, փորձաքննության կազմակերպման կարգերի մշակում.

գ) հանրապետությունում առկա հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնող կառույցների հիման վրա գործող և նոր ձևավորվող գիտական-ինովացիոն կենտրոնների, ինովացիոն-արտադրական համալիրների, տեխնոպարկերի զարգացում.

դ) տեղեկություններ հավաքագրող, վերլուծող և տրամադրող կենտրոնի կազմակերպում` ինովացիոն գործունեության հետևյալ ուղղություններով`

համապատասխան օրենսդրական բազայի, ինովացիոն ռիսկերի նվազեցման ապահովագրական մեխանիզմների, ինովացիոն արդյունքի, կադրային ռեսուրսների (առաջարկի բանկ) և ինովացիաների սպառողների (պահանջարկի բանկ),

մշակման տարբեր փուլերում գտնվող ինովացիոն նախագծերի և դրանց առևտրայնացմանն աջակցող մարքեթինգային և իրավաբանական  խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների,

տեխնիկական բազայի, արտադրական հզորությունների և դրանց տեխնոլոգիական մակարդակի, ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների.

ե) մասնագետների պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման համակարգի ներմուծում, որի շրջանակներում կիրականացվեն`

ինովացիոն ոլորտում ուսումնական ծրագրերի աուդիտ,

մասնագետների պատրաստում` «Տեխնոլոգիական մենեջմենթ», «Ինովացիոն մենեջմենթ», «Նախագծերի կառավարում», «Մտավոր սեփականության գնահատում և պաշտպանություն» մասնագիտացված ծրագրերով,

որոշակի ինովացիոն նախագծերի իրականացման համար մասնագետների նպատակային պատրաստում և վերապատրաստում.

զ) ինովացիոն գործարարության ակտիվացում`

ինովացիոն ոլորտ մասնավոր ներդրումներ գրավելու մեխանիզմների ստեղծում, այդ թվում՝ օգտագործելով պետության կողմից երաշխիքներ տրամադրելու հնարավորությունները, վենչուրային ֆինանսավորման և այլ ֆինանսավորման աղբյուրներ,

առևտրային բանկերի կողմից գերակա ուղղություններին համապատասխան ինովացիոն նախագծերի վարկավորում՝ պետական երաշխիքների առկայությամբ,

ծրագրի միջոցառումների շրջանակներում նախատեսված ինովացիոն գործունեության ակտիվացման տնտեսական, իրավական, կազմակերպական այլ միջոցառումներ:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԸ

 

Ծրագրի իրականացման հաջորդ փուլն ընդգրկում է 2009-2010 թվականները: Տվյալ էտապի կարևորագույն սկզբունքն ինովացիոն համակարգի տարրերի ինքնակազմակերպման ապահովումն է` իրավական դաշտի լիարժեքության և շուկայական մեխանիզմների  գործողության  պայմաններում:

Ծրագրի իրականացման այս փուլում նախատեսվում են`

ա) տնտեսավարման մեջ մտավոր սեփականության իրավունքների քաղաքակիրթ շրջանառություն և տեխնոլոգիաների փոխանցում ապահովելու ընդունակ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ներգրավումն ինովացիոն համակարգում,

բ) ինովացիոն արտադրությունների համակողմանի ներգրավումը հանրապետության տնտեսության իրական հատվածում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Ծրագրի ֆինանսավորումն  իրականացվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ թվում`

ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ծրագրերի,

պետության կարիքների համար ինովացիոն ծառայությունների և արտադրանքի թողարկման պետական պատվերի,

ինովացիոն նախագծերի իրականացման գործում ներգրավված բանկային վարկերի տոկոսադրույքների փոխհատուցման և վարկային երաշխիքների տրամադրման,

առանձին համաձայնագրերով, պայմանագրերով կատարվող` ծրագրի իրականացմանն ուղղված ինովացիոն նախագծերի համաֆինանսավորման,

պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների,

գործող օրենսդրությանը համապատասխան նախատեսվող այլ բյուջետային միջոցների.

բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, այդ թվում`

ինովացիոն ուղղվածություն ունեցող կազմակերպությունների սեփական միջոցների,

առևտրային բանկերի վարկերի,

վենչուրային և այլ հիմնադրամների միջոցների, սեփական արտադրանքի և ծառայությունների մրցունակության բարձրացման հարցում  շահագրգիռ ներդրողների միջոցների,

ապահովագրական հիմնադրամների միջոցների,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1729-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 2005-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ


NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Կատարման ժամկետը

 Ֆինանսա-վորման  ծավալները`
ըստ տարիների
(հազ. դրամ)

Իրականացվող միջոցառման ֆինանսավորման ենթադրվող
աղբյուրները

1

2

3

4

5

6

1.

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. սեպտեմբեր

   

2.

«Ինովացիոն գործունեության բնագավառում պետական լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում

   

3.

«Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին»
ՀՀ կառավարության  որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում

   

4.

«Ինովացիոն նախագծերի  ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում

   

5.

«Ինովացիոն նախագծերի փորձա-գիտական գնահատման և ընտրության, փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգը հաստատելու մասին»   պետական լիազոր մարմնի ղեկավարի   հրամանի  արձակում

ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում

   

6.

Վենչուրային հիմնադրամների գործունեության իրավական հիմքերի ստեղծում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2007 թթ.

   

7.

Հայաստանի Հանրապետությունում առկա գիտատեխնիկական և ինովացիոն ներուժի գնահատում, տնտեսության ճյուղերում առկա տեխնոլոգիաների գույքագրում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էներգետիկայի  նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2006-2008 թթ.

2006 թ.` 20000
2007 թ.` 20000
2008 թ.` 20000

ՀՀ պետական բյուջե

միջազգային դոնոր- կազմակերպու-թյունների միջոցներ

8.

Ինովացիոն փաթեթների  մշտապես գործող ցուցահանդեսի կազմակերպում «Գիտատեխնիկական  լրատվության հայկական կենտրոն»  ՊՈԱԿ-ում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2006 թթ.

2006 թ.` 5000

ՀՀ պետական բյուջե

9.

Ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ինովացիոն մենեջմենթի միջազգային փորձի (Եվրամիության երկրներ և ԱՊՀ  անդամ պետություններ, ԱՄՆ) ուսումնասիրման ծրագրի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2008 թթ.

2006 թ.` 50000
2007 թ.` 50000
2008 թ.` 50000

միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների  օժանդակություն (դրամաշնորհներ)

10.

«Անդրոն»  ԳՀԻ»  տեխնոպարկ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրի իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2010 թթ.

2005 թ.` 15000
2006 թ.` 30000
2007 թ.` 50000
2008 թ.` 50000
2009 թ.` 50000
2010 թ.` 50000

«Անդրոն» ԳՀԻ»  տեխնոպարկ»ՓԲԸ
ՓՄՁ-ի հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

մասնավոր ներդրողների միջոցներ

11.

Առաջավոր  տեխնոլոգիաների գիտաինովացիոն կենտրոնի  ստեղծում
«Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ»  ՊՈԱԿ-ում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2010 թթ.

2006 թ.` 30000
2007 թ.` 30000
2008 թ.` 50000

ՀՀ պետական բյուջե

միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ

12.

Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում  «Գիտատեխնիկական  լրատվության հայկական կենտրոն» 
ՊՈԱԿ-ում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2010 թթ.

2006 թ.` 15000
2007 թ.` 10000
2008 թ.` 7000

ՀՀ պետական բյուջե

միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ

13.

Ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ»  ՊՈԱԿ-ում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2010 թթ.

2006 թ.` 10000
2007 թ.` 5000
2008 թ.` 2000

ՀՀ պետական բյուջե

միջազգային ֆինանսական կազմակերպություն-ների միջոցներ

14.

Տեխնոլոգիաների առևտրայնացմանն աջակցող  կենտրոնի ստեղծում 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2010 թթ.

2007 թ.` 15000
2008 թ.` 10000

ՀՀ պետական բյուջե

միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ

15.

Գիտակրթական համալիրների ձևավորման նպատակով`

   ա) գիտական կազմակերպությունների և բուհական համակարգի կապերի խորացման իրավական հիմքերի ստեղծում,

   բ) գիտական կազմակերպություններում մագիստրոսական ուսուցման կազմակերպում,

   գ) ուսումնական ծրագրերի  մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2007-2010 թթ.

   

16.

Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում ինովացիոն մենեջմենթի կադրերի պատրաստման  համալիր ծրագրի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006-2007 թթ.

   

17.

Մտավոր սեփականության պաշտպանության իրավական բազայի կատարելագործում,   ստանդարտացման և սերտիֆիկացման համակարգերի   համապատասխանեցում համաշխարհային  ստանդարտներին 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2010 թթ.

2006 թ.` 15000
2007 թ.` 15000
2008 թ.` 15000
2009 թ.` 15000
2010 թ.` 15000

միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների միջոցներ



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան