Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1995-02.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1995
Ստորագրման ամսաթիվ
24.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թվականի թիվ 38

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների սահմանման մասին

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր աշխատակիցներից ավանդներն ընդունում է Հայաստանի Հանրապետության դրամով և ԱՄՆ-ի դոլարով:

2. Սահմանել, որ.

ա) Հայաստանի Հանրապետության դրամով ավանդները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ընդունվում են մինչև 3 ամիս ժամկետով` ամսական 6 տոկոս տոկոսադրույքով.

բ) ԱՄՆ-ի դոլարով ավանդներն ընդունվում են առանց ժամկետի սահմանափակման` ամսական 1,5 տոկոս տոկոսադրույքով:

3. Ավանդների դիմաց վճարումն իրականացվում է բարդ տոկոսահաշվարկի սկզբունքով:


քաղ. Երևան
թիվ 38