«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1200-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Կախակնի սերմնաբուծական» բաց բաժնետիրական ընկերության` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Սահմանել`
ա) «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1107 հազ. դրամ,
բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 277 հազ. դրամ:
1.3. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 11931 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 8707 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 2192 հազ. դրամ,
պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 320 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 712 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
1.4. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 9972 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
2.1. Ստեփանավանի անասնամթերման գրասենյակի գույքը, այդ թվում` 381 քառ. մետր մակերես ունեցող շենքը (այսուհետ` գույք) (հասցեն` քաղ. Ստեփանավան, Արևելյան 2) մասնավորեցնել մրցույթով:
2.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1743 հազ. դրամ,
բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 1308 հազ. դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 46349 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
3.1. «Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 1159.6 քառ. մետր մակերեսով ժամանակավոր մասնաշենքն ու գույքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցնելով «Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:
3.2. «Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 1159.6 քառ. մետր մակերեսով ժամանակավոր մասնաշենքը և գույքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ` «Լեգաթեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` քաղ. Վանաձոր, Բանակի 8ա):
3.2. Սահմանել՝
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 6043 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը՝ 1511 հազ. դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) կատարել 4 մլն դրամի չափով ներդրում և 20-22 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`
առաջին տարում՝ 2 մլն դրամ և 8 աշխատատեղ,
երկրորդ տարում՝ 1 մլն դրամ և 10 աշխատատեղ,
երրորդ տարում՝ 1 մլն դրամ և 13 աշխատատեղ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 53170 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
3.5. Գաղտնի:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Իսակովի 50 հասցեում գտնվող 1551.2 քառ. մետր ճաշարանային մասնաշենքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Նազիկ Բաղդասարյանին (այսուհետ` գնորդ) (հասցեն` քաղ. Երևան, Ոսկանյան փողոց, 28 տուն, անձնագիր` AC 0319116):
4.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 2005 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ, 12202 հազ. դրամ,
բ) գույքի վաճառքի գինը` 6101 հազ. դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրում,
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 192267 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության «Տաշիրի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության` 527 քառ. մետր մակերես ունեցող նախկին շենքը (այսուհետ` գույք) (քաղ. Տաշիր, Գրիբոյեդովի 50ա) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Տիրամայր Հայաստանի» կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):
5.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 2005 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ, 2379 հազ. դրամ,
բ) գույքի վաճառքի գինը` 2379 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) շենքն առնվազն 25 տարվա ընթացքում օգտագործել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար անվճար հայեցի և գեղագիտական դաստիարակության կազմակերպման, ինչպես նաև այլ բարեգործական գործունեության իրականացման նպատակով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 81425 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1200-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 3 տարվա ընթացքում կատարել 12 մլն դրամի չափով ներդրում և նվազագույնը 25 հազ. դրամ աշխատավարձով ապահովել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`
առաջին տարում 4 մլն դրամի չափով ներդրում և 10 աշխատատեղ,
երկրորդ տարում 4 մլն դրամի չափով ներդրում և ևս 5 նոր աշխատատեղ,
երրորդ տարում 4 մլն դրամի չափով ներդրում և ևս 5 նոր աշխատատեղ»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|