«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1883-Ն
ԶԵՆՔԻ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույնով կանոնակարգվում են քաղաքացիական զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի (այսուհետ` ապրանք) վաճառքի առանձնահատկությունները: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի թույլատրված ապրանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և օտարերկրյա անձանց վաճառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն առանձնահատկություններին համապատասխան: 3. Ապրանքների մասին տեղեկատվությունն սպառողին է հասցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 4. Վաճառքի առաջարկվող զենքի յուրաքանչյուր միավոր (բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր ու գրգռիչ նյութերով լիցքավորված աերոզոլային և այլ սարքերի, էլեկտրահարող սարքերի, կայծային պարպիչների, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակների) պետք է ունենա տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշներ, այդ թվում` անհատական համար, ինչպես նաև, ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման: Փամփուշտների առաջնային փաթեթների վրա պարտադիր պետք է լինի համապատասխանության նշանի մակնիշը, կամ այդ ապրանքները պետք է ուղեկցվեն սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով: 5. Զենքի և փամփուշտների վաճառքի նախապատրաստական աշխատանքները ներառում են՝ ա) փաթեթների բացումը, բ) զենքի մաքրումը և յուղումը, գ) փամփուշտների հերմետիկ փաթեթների բացումը, դ) զենքի և փամփուշտների արտաքին զննումը, զենքի վրա անհատական համարի, պատրաստողի դրոշմի առկայության, համապատասխանության սերտիֆիկատին կադաստրով հաստատված նմուշներին և անձնագրային տվյալներին դրանց համապատասխանության ստուգումը, ե) ակոսափող հրազենից ստուգման նպատակով կրակված պարկուճների ու գնդակների` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով պետական գնդակապարկուճային քարտադարանում հաշվառման առկայության ստուգումը, զ) զենքի լրակազմության, տեխնիկական վիճակի, ապրանքի և այն պատրաստողի մասին անհրաժեշտ տեղեկատվության առկայության ստուգումը, է) անհրաժեշտութան դեպքում` զենքի հավաքումը և կարգավորումը: 6. Գնորդն իր պահանջով պետք է տեղեկացվի զենքի մեխանիզմի կառուցվածքի մասին, և զենքը պետք է ցուցադրվի հավաքված և տեխնիկապես սարքին վիճակում: 7. Զենքն ստանալիս գնորդն ստուգում է օրենքով սահմանված լիցենզիայում զենքի ճիշտ գրանցումը: 8. Պայթուցիկ նյութերի (բացառությամբ հրագործական արտադրատեսակների և ռազմական նշանակության պայթուցիկ նյութերի, որոնց հետ կապված գործառնությունները կարգավորվում են այլ իրավական ակտերով) վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 9. Պայթուցիկ նյութերի առևտրի իրականացման և (կամ) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա չունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք չեն կարող հանդիսանալ առուվաճառքի պայմանագրի` գնորդ համարվող կողմ: 10. Ապրանքները փոխարինվում կամ վերադարձվում են օրենքով սահմանված կարգով: 11. Ոչ պատշաճ որակի զենքի և փամփուշտների վերադարձման ժամանակ գնորդը պարտավոր է վաճառողին ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթը և իրեն պատկանող զենքը ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիան կամ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը: Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում են գնորդի զենք ու փամփուշտներ ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիայում նշված զենքի և փամփուշտների մոդելներին համապատասխան տեսակով ու տիպով կամ որսորդության իրավունքը հաստատող փաստաթղթում նշված մոդելով: Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում, ինչպես նաև պայմանագրի լուծման ժամանակ դրանք վերադարձվում են օրենքով սահմանված կարգով: Փոխարինված զենքը ենթակա է սահմանված կարգով հաշվառման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։ 12. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառքը` կոմիսիայի պայմանագրով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 13. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների առևտրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` համապատասխան մարմինների կողմից: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|