«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով կարգավորվում են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի (այսուհետ` ակտեր) հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման հետ կապված հարաբերությունները։ II. ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 2. Գործատուն այլ իրազեկման միջոցների թվում ապահովում է աշխատավայրում, մուտքից ներս, առավել տեսանելի տեղում ցուցատախտակների վրա ակտերի հրապարակումը` դրանց ուժի մեջ մտնելու օրը, և պահպանում առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն կետով նախատեսված ակտերի հրապարակման դրույթը չի տարածվում միկրոձեռնարկությունների վրա: III. ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 3. Ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման և իրավական ակտերի հաշվառման կարգերը հաստատելու մասին» N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգով: IV. ԱԿՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ 4. Գործատուի ընդունած ակտերը վարելու և պահպանելու պարտականությունները կատարվում են գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից, և այդ ակտերը մինչև արխիվացումը մշտապես պահպանվում են գործատուի կենտրոնական գրասենյակում` մետաղյա պահարաններում։ V. ԱԿՏԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ 5. Ակտերի արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|