«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2005 թվականի N 1976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում «հասարակական կառուցապատման նշանակության» բառերը փոխարինել «բնակելի և հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նշանակության» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում, 4.1-ին և 8.2-րդ կետերում «Աթենքի փողոցին» բառերը փոխարինել «Ծիծեռնակաբերդի խճուղուն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում «հասարակական նշանակության կառուցապատման» բառերը փոխարինել «բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման», իսկ «Աթենքի փողոցին» բառերը` «Ծիծեռնակաբերդի խճուղուն» բառերով.
բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.
«գ) երկամսյա ժամկետում մշակել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու ձախակողմյան հատվածում` տրամադրված հողամասերի կառուցապատման սխեման ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար հիմք հանդիսացող նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները.
դ) Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող` Երևանի ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մականախաղի և նետաձիգների մանկապատանեկան դպրոցի զբաղեցրած հողամասից սկսած մինչև Լենինգրադյան փողոցի հետ հատվելը` Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան եզրագծով տրամադրված հողամասերն օգտագործել բարեկարգման և կանաչապատման նպատակով, այդ թվում` հատվածի սկզբից մինչև Մեծ եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհի հետ հատման մասը՝ նաև սպորտային նշանակության հարթային կառույցներ իրականացնելու համար»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|