Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.01/16(193) Հոդ.179
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2005 թ.
 Պետական գրանցման թիվ 05005218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2005 թ.

N 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 389-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 390-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 391-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 389-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին» թիվ 390-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Քարտային վճարումների պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, քարտային վճարումների պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 18-ը հաստատելու մասին» թիվ 391-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 19-ը հաստատելու մասին» թիվ 392-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 15-ից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. մայիսի 27
Երևան