Գլխավոր տեղեկություն
Համար
N 151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.18/9(31) Հոդ.93
Ընդունող մարմին
Քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2005
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն Հատուկ նշանակության պետական ձեռնարկություն «Զվարթնոց» օդանավակայան
Ստորագրման ամսաթիվ
01.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505120


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 151-Ն


 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը վերակազմավորել հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի ու տնտեսական բաժնի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 14-րդ կետի՝

ա) «ժգ» ենթակետի «ֆինանսատնտեսական» բառը փոխարինել «ֆինանսական» բառով.

բ) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժգ1» ենթակետ.

«ժգ1) տնտեսական բաժինը:».

2) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը՝

ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.

բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև Աշխատակազմի տնտեսական բաժնի հետ համատեղ՝ ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում,

գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.

ե) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր՝ եզրակացություններով և տեղեկանքներով.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

3) 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 321-րդ կետ.

«321. Աշխատակազմի տնտեսական բաժինը՝

ա) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.

բ) ապահովում է Աշխատակազմի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.

գ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.

դ) ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.

ե) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.

զ) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.

ը) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր՝ եզրակացություններով և տեղեկանքներով.

թ) Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի հետ համատեղ նախապատրաստում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:


ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ
Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան