Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1999-31.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 2002.05.31 Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.1999
Վավերացման ամսաթից
01.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 1999 թվականի

թիվ 88

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`

 1.1. կանոնակարգի 11 մասի 11.1 կանոնը լրացնել հետևյալ պարբերությամբ.

 «2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,

 2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,

 2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար».

 1.2. կանոնակարգի 20.04 կանոնում`

 - ակտիվների տեսակների 27-րդ կետը վերահամարակալել որպես 29-րդ կետ.

 - բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվող ակտիվային հաշիվների մնացորդների հաշվարկը լրացնել նոր 27-րդ և 28-րդ կետերով`

 հետհաշվեկշռային հետևյալ հոդվածներով.

 

Ակտիվների տեսակները  Կշիռներն ըստ ռիսկերի (%)
 27. Զուտ վարկային գիծ (վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար):

20 *****

 28. Ակրեդիտիվներ, կանխիկ (սփոթ) գործառնություններ, ժամկետային գործառնություններ (ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ), օպցիոններ:

100

 

 ***** 2001 թ. հունվարի 1-ից` 50 %:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1.2 կետի, որն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան