Գլխավոր տեղեկություն
Համար
N 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2001-22.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.22/8(50) Հոդ.126
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.07.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2003

120.0057.23.07.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

23 հուլիսի 2001 թ.
ք. Երևան

N 57

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով և նպատակ ունենալով 2003 թ. հունվարի 1-ից վիճակագրական աշխատանքներում ամբողջովին անցնել նոր միջավայրի` այն է. կիրառել տնտեսական գործունեությունների ընդհանուր դասակարգիչը (ՏԳԸԴ, NACE հիման վրա), ապրանքների դասակարգիչն ըստ գործունեության (CPA-Classification of Products according to their Activities, հիման վրա), ինչպես նաև անցնել պետական վիճակագրական հաշվետվություններով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանը և դրա համար ընդունելով ՀՀ-ում ամբողջական և արդիական վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստր ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տեղեկանք-հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման հրահանգը» (կցվում է),

2. սահմանել, որ 2002 թ. արդյունքներով սույն հարցաթերթի կիրառումն ապահովելու նպատակով դրա ուղարկումը (ներկայացումը) իրավաբանական անձանց պետք է կատարվի 2002 թ. մարտի 1-ից ոչ ուշ:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18743
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
200__ թվականի արդյունքներով

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգերի

«Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի
համաձայն «Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի
(այսուհետ` վիճակագրական գաղտնիք) ... Տվյալները, որոնք
հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական
գաղտնիք չեն համարվում... Վիճակագրական գաղտնիք համարվող
տվյալները առանց դրանք ներկայացնողի համաձայնության,
հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն ...
Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով չտարածման դրույթը չի
գործում այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ
մենաշնորհային գործունեությունն արտացոլող տեղեկություններ ... »:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվությունը սահմանված ժամկետում
չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և
աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ
տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն`
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաստատված է` ՀՀ ՎՊԽ 2001 թ.
23.07.01թ. թիվ 57
որոշմամբ


Ներկայացվում է`
ՀՀ ԱՎԾ ____________

Ներկայացնում են`
իրավաբանական անձինք

Ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվան
հաջորդող մայիսի 1-ը:

 

1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ) (ութանիշ թիվ), (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
               
2. Պետռեգիստրում գրանցման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
                     
 
3. Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) (ութանիշ թիվ), (լրացվում է
համաձայն հարկային տեսչության
մարմնի կողմից տրված վկայականի)
               
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում ՀՀ ԱՎԾ կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ šնշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ» նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:
4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

š

_________________________________________________________
_________________________________________________________
 
5. Կազմակերպական-իրավական ձևը
_____________________________ ծածկագիրը *

š
     

6. Հիմնադիրները (մասնակիցները) ** 2  3  4  △       š
1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում

7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը

š

մարզը ________________       ծածկագիրը *

   

համայնքը ______________       ծածկագիրը *

     

բնակավայրը _____________     փոստային դասիչը

           

փողոցը, շենքը _____________ հեռախոս (ներ)ը ______________
էլեկտրոնային հասցեն (e-mail) ____________________________
8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները

š

1. ____________________    ծածկագիրը *

         

 

2. ____________________    ծածկագիրը *

         

3. ____________________    ծածկագիրը *

         

4. ____________________    ծածկագիրը *

         

... ____________________    ծածկագիրը *
         

 

9. Արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների
իրացումից ստացված զուտ հասույթը (առանց
ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)`
ըստ կետ 8-ում նշված գործունեության
տեսակների
                 š
1.______________հազ. դրամ
2.______________հազ. դրամ
3.______________հազ. դրամ
4.______________հազ. դրամ
...______________հազ. դրամ

10. Աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը ________ մարդ`
ըստ կետ 8-ում նշված գործունեության
տեսակների***
        š

1.______________հազ. դրամ
2.______________հազ. դրամ
3.______________հազ. դրամ
4.______________հազ. դրամ
...______________հազ. դրամ

ընդամենը________ հազ. դրամ

ընդամենը________ հազ. դրամ

  

11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն
(լրացվում է, եթե տարբերվում է 7 կետում լրացված հասցեից)

š

մարզը ________________       ծածկագիրը *

   
համայնքը ______________     ծածկագիրը *

     

բնակավայրը _____________   փոստային դասիչը

         

փողոցը, շենքը ___________ հեռախոս (ներ)ը _____________
12. Իրավաբանական անձը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ (ընդգծել)
                 ԱՅՈ                  ՈՉ                                                                                           
š

13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման, հասցեների և այլնի մասին__________________________________________                                             š
__________________________________________________
____________________________________________________

15. Տնօրենի անուն, ազգանուն ________________________________
                                                                                 (ստորագրություն)
16. Լրացման ամսաթիվը ____________________________________ 

 

* Ծածկագրերը լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ

** Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

*** Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները

 

Ներմուծեք նկարագրությունը_18743
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության
Պետական Խորհրդի
23 հուլիսի 2001 թ.
թիվ 57 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 29.05.01 թ. ընդունված «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթների համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:

Տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: 8-րդ կետում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի ներկայացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

Տեղեկանք-հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Տեղեկանք-հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

Տեղեկանք-հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-ից 13 կետերի դիմաց š,-ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:

 

2. Լրացման կարգը

 

Տեղեկանք-հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ)» և կետ 2-ը` «պետռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)*», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա:

_____

* Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

 

8-րդ` «գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի լրացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

9-րդ` «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:

Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:

11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` իրավաբանական հասցեից տարբերվող հասցեում:

12-րդ` «իրավաբանական անձը ներկայումս (տեղեկանք-հարցաթերթի լրացման պահին) գործել է թե ո՞չ» կետում ընդգծել «Այո» կամ «Ոչ»:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, հասցեների և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտասահմանում:

14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:

15-րդ կետում նշվում է տեղեկանք-հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին` 52-42-45 հեռախոսահամարով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 ՕԳՈստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001138