Գլխավոր տեղեկություն
Համար
N 43/10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
Երքաղխորհրդի գործկոմ
Ընդունման ամսաթիվ
07.10.1994
Ստորագրման ամսաթիվ
07.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1994 թ.

N 43/10

 

ԵրԵՎան քաղաքի տարածքային գոտիների սահմանման մասին

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի «քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի» հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» հ. 462 որոշման 4-րդ կետով տրված հանձնարարականի` ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆ ՈՐՈՇՈՒՄ է.

1. Հաստատել Երևան քաղաքի տարածքի բաժանումն ըստ գոտիների (հավելված հ.1):

2. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի հ. 462 որոշմամբ հաստատվել են Երևան քաղաքի հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը` ըստ տարածքագնահատման գոտիների (հավելված հ.2):

3. Հանձնարարել շրջխորհուրդների գործկոմներին և Երքաղխորհրդի գործկոմի ենթակա բաժիններին, վարչություններին` ՀՀ «Հողի հարկի մասին» օրենքով և «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» ՀՀ հարկային պետական տեսչության 1994թ. հուլիսի 29-ի հ. 10-3/50-01-1948/1-202223/3-2 հրամանագրով ղեկավարվելիս` հիմք ընդունել սույն որոշմամբ սահմանված կարգը և ցուցանիշները:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երքաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Վ. Վարդապետյանի վրա:


Գործադիր կոմիտեի նախագահ`

Գործադիր կոմիտեի քարտուղար`


Վ. Խաչատրյան

Ա. Մկրտչյան

 

 

Հավելված 1
Երքաղխորհրդի գործկոմի1994 թ.
հոկտեմբերի 7-ի հ. 43/10 որոշման

 

 

Երեվան քաղաքի տարածքի բաժանումը ըստ գոտիների

 

1. Առաջին գոտու տարածքը սահմանվում է հետևյալ փողոցներով` Մաշտոցի պողոտայով` սկսած Իսակովի փողոցի հետ հատումից, Պարոնյան փողոցով, Լեոի փողոցով, Մարշալ Բաղրամյան պողոտայով, Սարյան փողոցով, Իսահակյան փողոցով, Մաշտոցի պողոտայով մինչև վերջ, այնուհետև Կորյունի փողոցով, Աբովյան փողոցով մինչև վերջ` ներառյալ Աբովյանի պուրակը, այնուհետև Կորյունի փողոցով, Նալբանդյան փողոցով, Խանջյան փողոցով, Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցով, Գրիգոր Լուսավորչի (Կարմիր բանակի) փողոցով, Մաշտոցի պողոտայով, այդ թվում`

- Հանրապետության հրապարակ,
- Շահումյանի անվան հրապարակ,
- «Օղակաձև զբոսայգու» հատված` սկսած Մաշտոցի պողոտայից մինչև Նալբանդյան փողոց,
- Մաշտոցի պողոտան ամբողջությամբ,
- Տերյան փողոցի հատված` սկսած Արամի (Սպանդարյան) փողոցի հետ հատումից, մինչև Կորյունի (Կիրովի) փողոցի հետ հատումը,
- Զաքիյան փողոցն ամբողջությամբ,
- Աբովյան փողոցի հատված` սկսած Հանրապետության հրապարակից, մինչև Կորյունի (Կիրովի) փողոցի հետ հատումը,
- Կորյունի (Կիրովի) փողոցն ամբողջությամբ,
- Մոսկովյան փողոցն ամբողջությամբ,
- Իսահակյան փողոցն ամբողջությամբ,
- Թումանյան փողոցն ամբողջությամբ,
- Վռամշապուհ Արքայի (Ամիրյան) փողոցն ամբողջությամբ,
- Նալբանդյան փողոցն ամբողջությամբ,
- Խորենացու (Մարքսի) փողոցի հատված` սկսած Մաշտոցի պողոտայի հետ հատումից, մինչև Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցի հետ հատումը,
- Տիգրան Մեծի (Հոկտեմբերյան) պողոտայի հատված` սկսած Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) և Խանջյան փողոցների հետ հատումը,
- Խորհրդարանի (Շահումյան) փողոցի հատված` սկսած Հանրապետության հրապարակից, մինչև Շահումյանի անվան հրապարակ,
- Մարշալ Բաղրամյանի պողոտայի հատված` սկսած Մոսկովյան և Սարյան փողոցների հետ հատումից, մինչև Իսահակյան փողոցի հետ հատումը` մի կողմից, և Գրողների միության շենքը` մյուս կողմից,
- Սայաթ-Նովա պողոտայի հատված` սկսած Մոսկովյան, Սարյան փողոցների և Մարշալ Բաղրամյան պողոտայի հետ հատումից, մինչև Խանջյան փողոցի հետ հատումը,
- Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցն ամբողջությամբ,
- Խանջյան փողոցն ամբողջությամբ,
- Լեոյի փողոցն ամբողջությամբ,
- Գրիգոր Լուսավորչի (Կարմիր բանակի) փողոցն ամբողջությամբ,
- Պարոնյան փողոցի հատված` սկսած Մաշտոցի պողոտայի հետ հատումից, մինչև Լեոյի փողոցի հետ հատումը,
- Տերյան փողոցի հատված` սկսած Կորյունի (Կիրովի) փողոցի հետ հատումից, մինչև վերջ,
- Աբովյան փողոցի հատված` սկսած Կորյունի (Կիրովի) փողոցի հետ հատումից մինչև վերջ, ներառյալ Աբովյանի պուրակը,
- Սարյան փողոցն ամբողջությամբ,

 

2. Երկրորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ կերպ`

 

Երկրորդ գոտու սահմաննները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով`

- Իսակովի փողոցով, Հրազդան գետով մինչև Կիևյան կամրջի տակ, այնուհետև Կիևյան կամրջով, Կիևյան փողոցով, «Բարեկամություն» մետրոյի կայարանամերձ հրապարակով, Սիամանթոյի (Կասյան) փողոցով, Կոմիտասի պողոտայով, Ազատության պողոտայով, Սարալանջի (Կոմերիտական խճ.) փողոցով` շրջանցելով Աբովյան պուրակը, այնուհետև Հերացու փողոցով, Չարենցի փողոցով, Նար-Դոսի փողոցով, Խորենացու (Մարքսի) փողոցով, Քրիստափորի (Գորկու) փողոցով, Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայով;

Երկրորդ գոտի են համարվում

- «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակի տարածքը,
- «Գարեգին Նժդեհի» հրապարակի տարածքը,
- «Բարեկամություն» մետրոյի կայարանամերձ հրապարակի տարածքը,
- «Բարեկամություն» զբոսայգու տարածքը,
- Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայի հատված` սկսած Գրիգոր Լուսավորչի (Կարմիր բանակի) և Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցների հետ հատումից, մինչև Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումը,
- Քրիստափորի (Գորկու) փողոցի հատված` սկսած Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայի հետ հատումից, մինչև Խորենացու (Մարքսի) փողոցի հետ հատումը,
- Տիգրան Մեծի (Հոկտեմբերյան) պողոտայի հատված` սկսած Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) և Խանջյան փողոցների հատումից, մինչև Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումը,
- Խորենացու (Մարքսի) փողոցի հատված` սկսած Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցների հետ հատումից, մինչև Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումը,
- Նար-Դոսի փողոցն ամբողջությամբ,
- Վարդանանց (Կնունյանց) փողոցի հատված` Խանջյան փողոցի հետ հատումից, մինչև Նար-Դոսի փողոցի հետ հատումը,
- «Օղակաձև զբոսայգու» տարածքում, բացառությամբ 1.1. կետում նշված հատվածից,
- Չարենցի փողոցն ամբողջությամբ,
- Ալեք Մանուկյան (Մռավյան) փողոցն ամբողջությամբ,
- Ազատության պողոտայի հատված` սկսած Սարալանջի (Կոմերիտական խճուղի) փողոցի հետ հատումից, մինչև Կոմիտաս պողոտայի և Դավիթ Անհաղթ փողոցների հետ հատումը (ներառյալ սույն խաչմերուկը),
- Կոմիտասի պողոտան ամբողջությամբ,
- Սիամանթոյի (Կասյան) փողոցն ամբողջությամբ,
- Մարշալ Բաղրամյանի պողոտայի հատված, սկսած Իսահակյան փողոցի հետ հատումից և Գրողների Միության շենքը, մյուս կողմից, մինչև «Բարեկամություն» մետրոյի կայարանամերձ հրապարակ,
- Կիևյան փողոցն ամբողջությամբ,
- Պռոշյան փողոցն ամբողջությամբ,
- Պարոնյան փողոցի հատված` սկսած Լեոյի փողոցի հետ հատումից, մինչև Պռոշյան փողոցի հետ հատումը,
- Հր. Քոչար փողոցի հատված` սկսած «Բարեկամություն» մետրոյի կայարանամերձ հրապարակից, մինչև Վ. Փափազյան փողոցի հետ հատումը,

 

3. Երրորդ գոտի են համարվում նշված փողոցներով սահմանված հետևյալ տարածքները

 

ա) Տիգրան Մեծի (Հոկտեմբերյան) պողոտայով` սկսած Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումից, Ռոստովյան փողոցով, Դավիթ Բեկի (Խորենացու) փողոցով, Սովետաշենի փողոցով, Խորենացու (Մարքսի) փողոցով, Քրիստափորի (Գորկու) փողոցով, Տիգրան Մեծի (Հոկտեմբերյան) պողոտայով սահմանված տարածքը,

բ) Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայով` սկսած Գրիգոր Լուսավորչի (Կարմիր բանակի) և Ագաթանգեղոսի (26 կոմիսարների) փողոցների հետ հատումից, Բագրատունյաց (Թամանցիների) պողոտայով, ծովակալ Իսակովի պողոտայով, Էջմիածնի հին խճուղով, Իսակովի փողոցով, Գրիգոր Լուսավորչի (Կարմիր բանակի) փողոցով, Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայով սահմանված տարածքը,

գ) Ազատության պողոտայով` սկսած Բաբայան փողոցի հետ հատումից, Զ. Քանաքեռցու (Կամոյի) փողոցով, գերեզմանատան մոտով, երկաթուղիով, Ռուբինյանց (Դեկաբրիստների) փողոցով, Դավիթ Անհաղթի փողոցով, Կարապետ Ուլնեցու (Ջափարիձե) փողոցով, Բաբայան փողոցով, Ազատության պողոտայով սահմանագծված տարածքը,

դ) Աջափնյակ թաղամասը (մասամբ)` սահմանագծված հետևյալ փողոցներով` Լենինգրադյան փողոցով, Մազմանյան փողոցով, Շիրակի փողոցով, Լենինգրադյան փող; ինչպես նաև թաղամասին հարող Թամանյանի անվան զբոսայգի և ֆիզիկայի ինստիտուտի տարածքը` ներառյալ բնակելի շենքերը,

ե) Նորքի 1,2,3,4 զանգվածները,

զ) Երրորդ գոտի են համարվում նաև`

- «Հաղթանակ» զբոսայգու տարածքը,
- Մյասնիկյանի պողոտան ամբողջությամբ,
- Գայի պողոտայի հատված` սկսած Ավան
- Զեյթուն-Նորքի զանգված ճյուղավորման կամրջից, մինչև Սաֆարյան փողոցի հետ հատումը,
- Աճառյան փողոցի հատված, սկզբից մինչև Բաբաջանյան փողոցի հետ հատումը,
- Տիգրան Մեծի (Հոկտեմբերյան) պողոտայի հատված` սկսած Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Քրիստափորի (Գորկու) փողոցի հատված` սկսած Մ. Խորենացու (Մարքսի) փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Գարեգին Նժդեհի (Կալինինի) փողոցի հատված` սկսած Գարեգին Նժդեհի (Սպանդարյան) հրապարակից մինչև վերջ,
- Բագրատունյաց պողոտան ամբողջությամբ (նախկին Թամանցիների փողոցի հատված` սկսած Շահումյանի կամրջից մինչև երկաթգից),
- Արշակունյաց (Օրջոնիկիձեի) պողոտայի հատված` սկսած Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումից, մինչև Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի հետ հատումը,
- ծովակալ Իսակովի պողոտայի հատված` սկսած «Հաղթանակ» կամրջից, մինչև Շահումյան կամուրջը,
- Սեբաստիայի փողոցն ամբողջությամբ,
- Գևորգ Չաուշի փողոցն ամբողջությամբ,
- Էրեբունի փողոցի հատված` սկսած Արցախի (Բաքվի) փողոցի հետ հատումից մինչև Նոր-Արեշի 22-րդ փողոցի հետ հատումը,
- Խորենացու (Մարքսի) փողոցի հատված` սկսած Քրիստափորի (Գորկու) փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Ռոստովյան փողոցն ամբողջությամբ,
- Դավիթ Անհաղթի փողոցն ամբողջությամբ,
- Սևակի փողոցի հատված` սկսած Դրոյի (Փարիզյան Կոմունայի) փողոցի հետ հատումից, մինչև Ռուբինյանց (Դեկաբրիստների) փողոցի հետ հատումը,
- Բաբայան փողոցի հատված` սկսած Ազատության պողոտայի հետ հատումից մինչև վերջ, Ազատության պողոտայի հատված` սկսած Դավիթ Անհաղթի փողոցի հետ հատումից մինչև վերջ (մինչև Թբիլիսյան խճուղի),
- Լենինգրադյան փողոցն ամբողջությամբ,
- Մարգարյան փողոցն ամբողջությամբ,
- Հալաբյան փողոցի հատված, սկսած Լենինգրադյան փողոցի հետ հատումից, մինչև Մարգարյան փողոցի հետ հատումը,
- Շիրակի փողոցն ամբողջությամբ (սկսած Սեբաստիայի փողոցի հետ հատումից, մինչև Գևորգ Չաուշի փողոցի հետ հատումը),
- Դավիթ Բեկի (Խորենացու) փողոցն ամբողջությամբ,
- Սովետաշենի փողոցի հատված` սկսած Սասունցի Դավթի (Մայակովսկու) և Խորենացու (Մարքսի) փողոցի հետ հատումից, մինչև Դավիթ Բեկի (Խորենացու) փողոցի հետ հատումը,
- Էջմիածնի խճուղին ամբողջությամբ,
- Զ. Քանաքեռցու (Կամոյի) փողոցը,
- Ռուբինյանց (Դեկաբրիստների) փողոցն ամբողջությամբ,
- Կարապետ Ուլնեցու (Ջափարիձե) փողոցն ամբողջությամբ,
- Բաշինջաղյան փողոցը:

 

4. Չորրորդ գոտի

 

4.1 Չորրորդ գոտու համար սահմանվում են այն տարածքները, որոնք գտնվում են հետևյալ հրապարակների, պողոտաների և փողոցների, վերջիններիս հատվածների վրա`

- Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում,
- Րաֆֆու փողոցի հատված` սկսած Սեբաստիայի փողոցի հետ հատումից, մինչև Մխիթար Գոշի փողոցի հատումը,
- Հալաբյան փողոցի հատված` սկսած Մարգարյան փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Աշտարակի խճուղին ամբողջությամբ,
- Իսակովի պողոտայի հատված` սկսած Շահումյանի կամրջից մինչև վերջ,
- Թբիլիսյան խճուղին ամբողջությամբ,
- Աճառյան փողոցի հատված` սկսած Բաբաջանյան փողոցի հետ հատումից, մինչև վերջ,
- Գայի պողոտայի հատված` սկսած Սաֆարյան փողոցի հետ հատումից, մինչև Դյորի հրապարակ,
- Էրեբունի փողոցի հատված` սկսած Նոր-Արեշ 22-րդ փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Թամանցիների փողոց` սկսած երկաթգծից մինչև վերջ,
- Ծերեթելու փողոցի հատված` սկսած Արագածի և Թամանցիների փողոցների հատումից, մինչև Շիրակի փողոցի հետ հատումը,
- «Ծիծեռնակաբերդ» այգին` ներառյալ Մարզահամերգային համալիրը և նրանց հարակից Հրազդանի կիրճի տարածքը,

Ինչպես նաև հետևյալ փողոցներով սահմանագծված տարածքներում Բարբյուսի փողոցով, Քեռու (Շչորսի) փողոցով, Ստեփանոս Մալխասյանցի (Պրավդայի) փողոցով, Ֆուրմանովի փողոցով, Գրիբոյեդովի փողոցով, Ադոնցի (Գվարդիականների) փողոցով, Ազատության պողոտայով, Կոմիտասի պողոտայով, Սիամանթոյի (Կասյան) փողոցով, Կիևյան փողոցով, Բարբյուսի փողոցով սահմանագծված տարածքներում,

- Նոր Կիլիկիա թաղամասում,
- Քանաքեռ թաղամասում,
- Ավան
- Առինջ թաղամասում,
- Նորքի 5 և 6-րդ զանգվածներում,
- Նոր - Արեշ թաղամասում,
- Նոր - Մալաթիա թաղամասում,
- 11-րդ և 15-րդ թաղամասերում,

 

5. Հինգերորդ գոտի

 

5.1 Հինգերորդ գոտու համար սահմանվում են այն տարածքները, որոնք գտնվում են հետևյալ փողոցների և տարածքների վրա`

- «Վարդավառ» (կոմերիտական) զբոսայգու տարածքում,
- «Էրեբունի» օդանավակայանի տարածքում,
- Խմելնիցկի փողոցի հատված` սկսած Նար-Դոսի փողոցի հետ հատումից մինչև վերջ,
- Վերին Չարբախ թաղամասում,
- 16-րդ թաղամասում,
- Նորագյուղ թաղամասում,
- Հարավ-Արևմտյան թաղամասում,
- Նոր-Արաբկիր թաղամասում,
- Նոր-Մարաշ թաղամասում,
- Նորք թաղամասում,
- Սարի Թաղ թաղամասում,
- Արարատյան զանգվածում,
- Նորքի 7,8 և 9-րդ զանգվածներում,
- Դավիթաշեն զանգվածում,
- Սիլիկյան (Սպանդարյան) թաղամասում,
- Հաղթանակ թաղամասում,
- Ներքին-Չարբախ թաղամասում,
- Կարմիր Բլուր թաղամասում,
- Նորա-Գավիթ թաղամասում,
- Վերին Ջրաշեն թաղամասում,
- Վարդաշեն թաղամասում,
- Ավան թաղամասում,
- Սովետաշեն թաղամասում,
- Ջրվեժ թաղամասում

Գործկոմի քարտուղար
Ա. Մխիթարյան

 

Հավելված 2
Երքաղխորհրդի գործկոմի1994 թ.
հոկտեմբերի 7-ի հ. 43/10 որոշման

 

 

ԵրԵՎան քաղաքի հողերի կադաստրային զուտ եկամտի ԵՎ արժեքի ժամանակավոր միջին չափերը ըստ տարածքագնահատման գոտիների

 

Քաղաք

Տարածքագնահատման
գոտին

Հողի կադաստրային
արժեքը մեկ հեկտարի
հեկտարի համար (դրամ)

Հողի կադաստրային
զուտ եկամուտը մեկ
գոտին համար (դրամ)

1. Երևան

1

10380000

207600

 

2

79580000

159160

 

3

5882000

117640

 

4

3450000

69200

 

5

1384000

27680

 

Գործկոմի քարտուղար

Ա. Մխիթարյան