Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.356
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.10.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 նոյեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2004 թ.

N 254-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 259-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի հետևյալ նվազագույն չափերը.

ա) երկու միավոր` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին անվճարունակ ճանաչելու համար,

բ) երեք միավոր` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ստեղծվող մասնաճյուղերի գրանցման միջնորդագրի մերժման համար, բանկի նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման և բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու դիմումը մերժելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 26-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափերը սահմանելու մասին» թիվ 296-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2004 թ. հոկտեմբերի 29
Երևան