«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մարտի 2005 թ. |
N 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 Կանոնակարգ 10-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելվածներ 1 և 2),
բ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
գ) տեղեկանք բանկից (բանկերից)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 մլն դրամ գումարի առկայության մասին,
դ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,
զ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին տարածքի համապատասխանության վերաբերյալ,
է) հայտարարագիր՝ աշխատանքային ռեժիմի վերաբերյալ՝ նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,
ը) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
թ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,
ժ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ,
ժա) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված պայմանագրերի պատճենները,
ժբ) տեղեկանք՝ լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (ենթահավելված 3.2),
ժգ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերի կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար՝ իրավասու մարմնից տեղեկանք դատվածություն չունենալու կամ ներկայումս նախաքննության կամ դատաքննության մեջ չգտնվելու վերաբերյալ:
Հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձի կողմից:»:
1.2 Կանոնակարգ 10-ի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ (ներկայացնելով նոր աշխատակցի (աշխատակիցների) որակավորման վկայականի համարը)՝ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը:»:
1.3 Կանոնակարգ 10-ի 7-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել նոր «դ» և «ե» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«դ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք հայտը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում զրկվել են արտարժույթի առք ու վաճառք իրականացման լիցենզիայից,
ե) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը ունի դատվածություն:»:
1.4 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 13-րդ կետի 13.3 ենթակետի ութերորդ պարբերության առաջին նախադասության «որոնք գտնվում են» բառերից հետո լրացնել «շուրջօրյա» բառը,
բ) 13-րդ կետի 13.3 ենթակետի ութերորդ պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ խմբագրությամբ.
«Շուրջօրյա ներքին պահակային ծառայության առկայության դեպքում արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա տվյալ առևտրի կամ սպասարկման սրահի հետ կնքված պայմանագիր, համաձայն որի տվյալ փոխանակման կետի անվտանգությունն ապահովվում է ներքին պահակային ծառայության աշխատակիցների կողմից:»:
1.5 Կանոնակարգ 10-ի 14-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«● հսկիչ-դրամարկղային մեքենա և/կամ համակարգչային սարքավորում (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք),»:
1.6 Կանոնակարգ 10-ի 20-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) 20-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հայտարարագիր՝ աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,»
բ) 20-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,»,
գ) 20-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
1.7 Կանոնակարգ 10-ի 23-րդ կետի առաջին ենթակետում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենքների և այլ իրավական ակտերի» բառերով:
1.8 Կանոնակարգ 10-ի 24-րդ կետի վերջին նախադասությունը հանել:
1.9 Կանոնակարգ 10-ի 32-րդ կետի առաջին նախադասությունը «տրվում է որակավորման վկայական՝» բառերից հետո լրացնել «դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով՝» բառերը:
1.10 Կանոնակարգ 10-ի Գլուխ 8-ի 35-ից 46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Լիցենզավորված անձը արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:
36. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:
37. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:
38. Լիցենզավորված անձը կարող է մատուցել այլ ծառայություններ, օրինակ՝ արտարժույթի փոխանակում (հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը): Այդ դեպքում նշված ծառայությունների սակագները ևս պետք է փակցված լինեն՝ ի տես հաճախորդների:
39. Աշխատանքի ընթացքում լիցենզավորված անձի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:
40. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր (հավելված 10), որն առնվազն պետք է պարունակի հավելված 10-ով սահմանված տեղեկատվությունը:
Լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը պետք է բավարարի հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, հակառակ դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է իր մոտ տեղադրել Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Եթե լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը բավարարում է հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա անդորրագրերը պետք է տպվեն երկու օրինակից. մեկ օրինակը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:
Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 10-ով պահանջվող տեղեկատվությունը լիցենզավորված անձի աշխատակցի կողմից մուտքագրվում է համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից, որից մեկը տրամադրվում է հաճախորդին, մյուսը՝ պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:
41. Լիցենզավորված անձանց կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ՝ գրանցումների մատյան) (հավելված 9), այն է՝
ա) անդորրագրերով ֆիքսված արտարժույթի առք ու վաճառքը,
բ) լիցենզավորված անձի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),
գ) լիցենզավորված անձանց կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները և լիցենզավորված անձի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):
42. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր չէ վարել գրանցումների էլեկտրոնային մատյան, որը կբավարարեր հավելված 9-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա լիցենզավորված անձը պետք է վարի գրանցումների մատյանը թղթային եղանակով:
Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է յուրաքանչյուր գործարքն իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում:
Գործառնական օրվա (սույն կանոնակարգի իմաստով՝ գործառնական օր է համարվում լիցենզավորված անձի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը) վերջում լիցենզավորված անձի աշխատակիցը վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքների հետ:
Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են լիցենզավորված անձանց կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանները լիցենզավորված անձի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն
երեք տարի:
Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 9-ով պահանջվող գրանցումների մատյանը կլրացվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով՝ լիցենզավորված անձի աշխատակցի կողմից համակարգչի միջոցով անդորրագիրը լրացնելու ժամանակ:
Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալ օրվան վերաբերող էջերը (որոնք արտացոլում են տվյալ օրվա ընթացքում իրականացված բոլոր գործառնությունները, ինչպես նաև օրվա սկզբի և վերջի մնացորդները) պետք է տպվեն, կարվեն և պահպանվեն լիցենզավորված անձանց մոտ առնվազն երեք տարի:
43. Գործառնական օրվա ընթացքում լիցենզավորված անձանց կողմից սույն կանոնակարգի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքները կարող են կատարվել ինչպես դրամարկղում առկա միջոցներից, այնպես էլ կամ ժամկետային, կամ ցպահանջ հաշիվների միջոցներից: Վերը նշված շարժերը երկու դեպքում էլ պարտադիր հաշվառվում են գրանցումների մատյանում (թե թղթային, թե էլեկտրոնային տեսքով):
Գործառնական օրվա ցանկացած պահին լիցենզավորված անձի դրամարկղում և (կամ) ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:
Լիցենզավորված անձանց գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:
44. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները՝ արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:
Լիցենզավորված անձինք պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)՝ գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին՝ ըստ շաբաթվա օրերի:
45. Լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները՝ առանձին՝ առքի և առանձին՝ վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾՈ*ԱՓՈ) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾՈ),
ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾՈ*ՎՓՈ) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾՈ), որտեղ՝
ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,
ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,
ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,
«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:
Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:
46. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է պատրաստի սույն կանոնակարգի հավելված 11-ի պահանջներին բավարարող արտարժույթի առք ու վաճառքի հաշվետվությունը թղթային եղանակով:
Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 11-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է տպվեն և ներկայացվեն Կենտրոնական բանկ:»:
2. Կանոնակարգ 10-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 1):
3. Կանոնակարգ 10-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 2):
4. Կանոնակարգ 10-ի Հավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 3):
5. Կանոնակարգ 10-ի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 4):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1.3 կետի 2-րդ պարբերության «դ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնելու 2005 թվականի հունիսի 28-ից:
7. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Կանոնակարգ 10-ի գլուխ 7-ի համաձայն տրված որակավորման վկայականները, սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշված համարվելու են տրված 3 (երեք) տարի ժամկետով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մարտի 4 |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
|
Հավելված 3 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Լիցենզավորված անձի (անհատ ձեռնարկատեր) մասին
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար` | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
3. Աշխատանքային գործունեություն Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը | ||||||||||||||||||||||||||||||||||||
3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան). | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||
4.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
|
Ենթահավելված 3.2 |
Լիցենզավորված անձի (իրավաբանական անձ) մասին
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որ Դուք պարտավոր եք ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Լիցենզավորվող անձի տվյալներ | |||||||||||||||||||||||||||
1.1 Անվանումը ________________________________________________________
| |||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ. | |||||||||||||||||||||||||||
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար` | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ | |||||||||||||||||||||||||||
3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք. | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք. | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
5. Այլ տեղեկատվություն | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
5.2. Այլ, Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն
| |||||||||||||||||||||||||||
6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության: Տնօրենի անունը, ազգանունը ___________________________________________
Կ.Տ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 3-ի
թիվ N 91-Ն որոշմամբ
Հավելված 9 |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կ.Տ.
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 3-ի
թիվ N 91-Ն որոշմամբ
Հավելված 10 |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ N Ամսաթիվ Ամսաթիվ Ժամ Անվանումը` Հասցե` Արտոնագիր ՀՎՀՀ
Անվանում Փաստաթուղթ Մուտք (հաճախորդից Այլ նշումներ Կատարվող`
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
Փոխանակման կետ`
Համար
Ժամ
ՓԿ-ի անվանումը
Գործունեության հասցե
NԱրտոնագիր N
Հարկ վճարողի
հաշվ. համ.Համակարգիչ
համակարգչի
գրանցման
համար
Հաճախորդ`
Հաճ. անվանում
Հաճ. անձնագրի համարը
Գործարքի մանրամասնությունները`
Գործարքի տեսակը
Գործարքի տեսակ («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք».
«արտարժույթի մուտք», «արտարժույթի ելք»)
Փոխանակման
փոխարժեքը ՀՀ դրամովՓոխարժեքը թվերով. «մուտք» կամ «ելք» տեսակի գործարքների համար չի
մուտքագրվում
ընդունված)գումար
Գումարը թվերով
արժույթ
Արտարժույթի
կոդ
Գումարը տառերով
Ելք (հաճախորդին
տրվող)գումար
Գումարը թվերով
արժույթ
Արտարժույթի
կոդ
Գումարը տառերով
Նշվում է մուտքի աղբյուրը, ելքի նպատակը և այլն
Կատարողի ստորագրությունը
Կ.Տ.
Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է 500,000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարը գերազանցող գործարքների համար:
«Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ անդորրագրում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները, օրինակ` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ (Կանոնակարգ 10-ի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքներ):
«Այլ նշումներ» տողը պարտադիր է միայն այն լիցենզավորված անձանց համար, որոնք տեղադրել և կիրառում են Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Այս տողում կրճատ պետք է նկարագրվի «Մուտքի» կամ «Ելքի» բնույթի վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ` վճարումներ բյուջե և այլն):
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 3-ի
թիվ N 91-Ն որոշմամբ
Հավելված 11 |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հաշվետվություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ սկիզբ |
Ժամանակահատվածի սկիզբ |
Ամսաթիվ վերջ |
Ժամանակահատվածի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կ.Տ.
Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (առք-վաճառք-ընդամենը):
«Փոխարժեք» սյունակում է լրացվում է միջին կշռված փոխարժեքը ըստ օրերի` ՀՀ դրամով, իսկ ընդամենը տողում լրացվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|