Գլխավոր տեղեկություն
Համար
N 1908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2006-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.23/4.1 Հոդ.95.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1908-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 4246.73 հեկտար հողամասերից 3896.94 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության՝ 3767.87 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 104.26 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 14.3 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 1.46 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 7.96 հեկտար, ջրային հողերի՝ 1.1 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Կաթնառատի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 3896.94 հեկտար հողերից 47.82 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 349.79 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 8
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կաթնառատ գյուղական համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում։ Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 59 կմ է:

Հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Բլագոդարնոյե գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տաշիր քաղաքային համայնքի, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Նովոսելցովո գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Կաթնաղբյուր գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիս-արևմուտքից «է»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Տաշիր քաղաքային համայնքի նախկին II հատված/ հողերին։

ԿԱԹՆԱՌԱՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Կաթնառատ համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Տաշիր քաղաքային համայնքի նախկին II հատված/ հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Պող գետով, թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 1276.5 մ, հասնում Կաթնառատ, Բլագոդարնոյե համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1276.50 մ է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Կաթնառատ, Բլագոդարնոյե համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը դրված է Պող գետի ափին, թեքվելով դեպի արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 961.65 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 607.4 մ, հատելով փոքրիկ վտակը, անտառաշերտի եզրով, հասնում թիվ 6 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ, անցնելով 463.4 մ, հասնում թիվ 7 սահմանակետին։ Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 1542.3 մ, հատելով փոքրիկ վտակը, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 542.75 մ, հասնում խոտհարքի մեջ տեղադրված թիվ 9 սահմանակետին։ Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Կարակալա գետակով, անցնելով 862.84 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 10 սահմանակետին։ Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, վարելահողի, խոտհարքի և անտառաշերտի եզրով, թիվ 11-13 սահմանակետերով անցնելով 2135,55 մ, հասնում Կաթնառատ, Բլագոդարնոյե գյուղական և Տաշիր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7016.03 մ է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Կաթնառատ, Բլագոդարնոյե գյուղական և Տաշիր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1939.65 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1740.63 մ, վարելահողի եզրով, հասնում Ձորագետ գետի վտակի ափին գտնվող` թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը Ձորագետի վտակով, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3-13 սահմանակետերով անցնելով 1955.19 մ, հասնում Կաթնառատ, Նովոսելցովո գյուղական և Տաշիր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանպկետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5635.47 մ է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Կաթնառատ, Նովոսելցովո գյուղական և Տաշիր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, Ձորագետ իջնող վտակի եզրից, սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում 244.2 մ, որը երկու կողմից վարելահող Է, հասնում` թիվ 1 սահմանակետին։ Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 1059.9 մ, վարելահողի եզրով, հատելով դաշտային ճանապարհը, Ձորագետի վտակը, հասնում դաշտային ճանապարհ եզրի` Կաթնառատ, Նովոսելցովո և Կաթնաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1304.12 մ Է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Կաթնառատ, Կաթնաղբյուր համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ձորագետով թեքվում Է դեպի արևելք, թիվ 1-30 սահմանակետերով անցնելով 3375.24 մ, հասնում Կարակալա գետի ջրախառնուրդի թիվ 31 սահմանակետին, այնուհետև թեքվում Է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 32 սահմանակետով անցնելով 208.3 մ, հասնում թիվ 33 սահմանակետին։ Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, անցնում 828.4 մ, հասնում թիվ 34 սահմանակետին։ Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի արևելք, թամբի թիվ 35, վարելահողի և խոտհարքի միջնակի թիվ 36 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 1420.09 մ, հասնում թիվ 37 սահմանակետին։ Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, թիվ 38, 39 սահմանակետերով անցնելով 201.4 մ, հասնում թիվ 40 սահմանակետին։ Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Ձորագետ իջնող վտակը, անցնելով 111,31 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում Է դեպի արևելք, վտակին զուգահեռ, անցնելով 138.5 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, այնուհետև թեքվում Է դեպի հարավ-արևելք, թիվ 43, 44 սահմանակետերով անցնելով 272.92 մ, հատելով ձորակը, հասնում թիվ 45 սահմանակետին։ Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 46, 47 սահմանակետերով, վարելահողի և ձորակի եզրագծով, որը /հարավից` վարելահող Է, իսկ հյուսիսից` խոտհարք/, անցնելով 1696.86 մ, հասնում երկու ճանապարհների հատման` Կաթնառատ, Կաթնաղբյուր և Նովոսելցովո համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8429.77 մ Է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«է»

Կաթնառատ համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Տաշիր քաղաքային համայնքի նախկին II հատված/ հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը ջրբաժանով թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 1146.45 մ, հասնում ջրհավաքի թիվ 2 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ, անցնելով 853.88 մ, հատելով Սարվան գետակը, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 549.41 մ, հասնում ջրբաժանի թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 274.89 մ, հասնում Ձորագետի ափին գտնվող` թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում Է դեպի արևելք, թիվ 6-72 սահմանակետերով անցնելով 8574.17 մ, Ձորագետով հասնում Կաթնառատ, Կաթնաղբյուր համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին։

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11398.80 մ է։

ԿԱԹՆԱՌԱՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ /ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ/ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Կաթնառատ համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Տաշիր քաղաքային համայնքի նախկին II հատված/ հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, անցնում 1324.07 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում 661.62 մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում Է դեպի արևմուտք, բլրի գագաթի թիվ 3 սահմանակետով անցնելով 594.73 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 407.51 մ, հասնում ջրբաժանի` Կաթնառատ համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Տաշիր քաղաքային համայնքի նախկին II հատված/ հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Է» հանգուցային սահմանակետին։

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2987.94 մ է։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման

Էջ  1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7,  8,  9,  10,  11


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1908-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
(2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2010, N 1359-Ն 20.11.2010, N 1908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան