Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182) Հոդ.66
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005100


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


21 հունվարի 2005 թ.                                    N 31-Ն
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը,  5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» Հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. Հավելվածի 4-րդ կետում

ա) 4.4 «գործարքի նպատակ» վավերապայմանի լրացման մեջ՝ «(…համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի)» բառերը փոխարինել՝ «(…համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի), ընդ որում, ֆիզիկական անձ-հաճախորդի  կողմից «դրամարկղի ելքի օրդեր» փաստաթղթի կիրառման ժամանակ, որպես գործարքի նպատակ նշվում է «կանխիկացում», եթե հաճախորդի կողմից այլ բան սահմանված չէ.» բառերով:

բ) լրացնել նոր 4.6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«4.6 «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով լրացնելու պահանջը պարտադիր է: Տվյալ վավերապայմանը կարող է լրացվել ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի կողմից, ընդ որում, հաճախորդի կողմից բանկ ներկայացվող փաստաթղթերի «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով կարող է չլրացվել, եթե բանկի ներքին կանոնակարգերով սահմանված են դրույթներ, համաձայն որոնց հաճախորդի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերի մշակման (կամ կատարման) ժամանակ որևէ եղանակով արտատպվում են (նշվում են) «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով, և այդ փաստաթղթի մեկ օրինակը բանկի աշխատակցի կողմից անմիջապես տրամադրվում է (վերադարձվում է) հաճախորդին:»

1.2. Հավելվածի 15-րդ կետի աղյուսակում՝

ա) 6-րդ կետի 6.5-րդ ենթակետի  «պարտադիր» բառը փոխարինել «ոչ պարտադիր» բառերով.

բ) 7-րդ կետի 7.5-րդ ենթակետի  «պարտադիր» բառը փոխարինել «ոչ պարտադիր» բառերով.

1.3. Հավելվածը լրացնել 131-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«131. Աղյուսակի «6. Դրամարկղի մուտքի օրդեր»-ում «6.6 դեբետագրվող հաշիվ» և «7.Դրամարկղի ելքի օրդեր»-ում «7.9 կրեդիտագրվող հաշիվ» դաշտերը բանկը կարող է լրացնել՝ նշելով հաշվեհամար կամ կոդեր, որոնք կիրառվում են բանկում, եթե դրանց կիրառման պարզաբանումները կարգավորված են բանկի ներքին կանոնակարգերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ  

   Տ. Սարգսյան


2005 թ. հունվարի 26
 Երևան