Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.04/1(178) Հոդ.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004338


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

9 նոյեմբերի 2004 թ.

 N 281-Ն

             
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԱՍԸ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները:

2. Սահմանել, որ տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

Տասը դրամ անվանական արժեքով 1994 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամի նկարագրությունը՝ ըստ Հավելված 1-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան


2004 թ. նոյեմբերի 16
Երևան


               
Հավելված 1

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է մտցնում 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:

Մետաղադրամի հիմնական տվյալներն են.

Անվանական արժեքը՝ 10 դրամ

Մետաղը՝ ալյումին

Տրամագիծը՝ 20.0 մմ

Զանգվածը՝ 1.3 գ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Ձևը՝ կլոր:

Մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև նշված է թողարկման տարեթիվը՝ «2004»: Զինանշանը և թողարկման տարեթիվը եզերված են հոծ շրջագծով: Շրջագծի և եզրաշուրթի միջև առկա են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՏԱՍԸ ԴՐԱՄ» մակագրությունները, որոնք երկու կողմից իրարից բաժանված են մեկական կետով:
Մետաղադրամի դարձերեսի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «10» թվանիշը, և «ԴՐԱՄ» բառը: Անվանական արժեքը եզերված է հոծ շրջագծով, որի ներսի դաշտը ունի թեք գծավոր ձևավորում: Շրջագծի և եզրաշուրթի միջև դաշտն ունի նախշային ձևավորում:

Մետաղադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ներմուծեք նկարագրությունը_9556

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան