Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.15/27(175) Հոդ.372
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

1 դեկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2004 թ.

N 280-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ը և «Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի ձևը հաստատելու մասին»» թիվ 402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 7-ի 2-րդ գլուխը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.

«51. Բանկը համարվում է անվճարունակ, եթե սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին:

Բանկի հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառված է համարվում, եթե տվյալ ամսվա նրա միջին հիմնական կապիտալի մեծությունը փոքր կամ հավասար է եղել այդ ամսվան նախորդող 12 ամիսների միջին հիմնական կապիտալի կեսին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

Տ. Սարգսյան


2004 թ. նոյեմբերի 12
Երևան