«Գրանցված» է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2004 թ. N 278-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հաստատված է |
Հաստատված է |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 37 ԵՎ 39 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 20-ի թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ներքոհիշյալ ստանդարտները.
1.1. ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»,
1.2. ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները կիրառելու են սույն որոշման 1-ին կետով հաստատված ստանդարտները սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|