Գլխավոր տեղեկություն
Համար
N 2336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.15/11(535) Հոդ.192
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2336-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1232-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությանը (Հայլեռտեխհսկողություն) ամրացված գույքը թողնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինմանը:

2. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)» բաժինը.

գ) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն» բաժնի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
 

Ընդամենը (1+2)

616957665

»:              

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1232-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 30
Երևան