Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.01.2002
Վավերացման ամսաթից
22.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունվարի 2002 թվականի

թիվ 25

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻՑ ԸՍՏ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԳՐԱՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ըստ հանրապետության մարզերի, 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերի և ներգրաված միջոցների վերաբերյալ մեկանգամյա հաշվետվության ձևը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` մինչև 2002 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել «2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերի և ներգրաված միջոցների վերաբերյալ» մեկանգամյա հաշվետվություն:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնին` բանկերից համապատասխան տվյալները ստանալուց հետո ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սույն թվականի ապրիլ ամսվա 1-ին նիստին:

4. Սույն որոշման 2-րդ կետի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈԻՄՆԵՐ

 

«ԸՍՏ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ՆԵՐԳՐԱՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Ըստ հանրապետության մարզերի բանկերի վարկային ներդրումների, ներգրաված միջոցների վերաբերյալ» հաշվետվությունը լրացվում է ըստ մարզերի տրված վարկերի և ներգրաված միջոցների հաշվեկշռային մնացորդի գումարի չափով:

«I. Վարկային ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կերպ.

1-ին կետի «Ըստ ճյուղերի տրված վարկեր» ենթակետերը լրացվում են համաձայն վարկառուի ճյուղային պատկանելության: Ընդ որում, աղյուսակի սյուներում վարկերի աշխարհագրական դասակարգումը կատարվում է ելնելով վարկերի նպատակային օգտագործումից` բիզնես-ծրագրերի հիման վրա, ոչ թե ըստ վարկառուների գրանցման վայրի:

1-ին կետի «1.8. Սպառողական վարկեր» ենթակետում լրացվում են ֆիզիկական անձանց տրված վարկերը, բացառությամբ նպատակային վարկերի, որոնք համաձայն վարկային պայմանագրի, ուղղված են տնտեսական գործունեության ծավալմանը` ներկայացված համապատասխան բիզնես-ծրագրի հիման վրա: Ֆիզիկական անձանց տրված նպատակային վարկերը դասակարգվում են մյուս վարկերի նման:

2-րդ կետի «2.1. ժամկետանց» ենթակետում բոլոր հաշվեկշռային ժամկետանց վարկերը ցույց են տրվում միայն «մինչև մեկ տարի»` համապատասխան արժույթի սյունակներում, և ներառվում են ինչպես մեկ տարի, այնպես էլ մեկ տարուց ավելի ժամկետով տրված վարկերը:

2-րդ կետի «2.2. Միջազգային ծրագրերով տրամադրված վարկեր» ենթակետում ներկայացվում են միջազգային ծրագրերով բանկի կողմից տրամադրված վարկերը:

2-րդ կետի «2.3. Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկեր» ենթակետում լրացվում են միայն փոքր և միջին բիզնեսին տրամադրած վարկերը: Փոքր և միջին բիզնեսը ներառում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց աշխատակիցների թվաքանակը կազմում է մինչև հարյուր աշխատող:

3-րդ կետում լրացվում է 1-ին կետում լրացված վարկերի քանակը:

«II. Ներգրավված միջոցներ» բաժինը լրացվում է ըստ մարզերից ներգրաված միջոցների, ըստ ժամկետի (ցպահանջ կամ ժամկետային) և ըստ արժույթի տեսակի: Ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների` ըստ հանրապետության մարզերի դասակարգումը կատարվում է ելնելով նրանց բնակության վայրից:

Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցների` ըստ հանրապետության մարզերի դասակարգումը կատարվում է ելնելով նրանց գտնվելու վայրից: Իրավաբանական անձանց կազմում չեն ընդգրկվում ֆինանսաբանկային ինստիտուտները:

Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված ավանդների քանակը լրացվում է` ելնելով համապատասխան ավանդային հաշիվների քանակից: