Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2000
Ստորագրման ամսաթիվ
02.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2000 թվականի թիվ 24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.99 թ. թիվ 8 որոշումը լրացնել 15 կետով հետևյալ բովանդակությամբ.

«15. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»: Դա նշանակում է, որ դատական ծախսերը, որոնց բաղկացուցիչ մասն է պետական տուրքը, պարտավոր են հատուցել ոչ միայն հայցվորները, այլև պատասխանողները` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն:

Հետևաբար, երբ հայցվորն օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրքի վճարումից և հայցը բավարարված է լրիվ կամ մասնակի, պետական տուրքը պետք է գանձվի պատասխանողից` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ»: