Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.426
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.11.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 նոյեմբերի 2003 թ.

N 383-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի (այսուհետև՝ հիմնադրամ) միջոցների հաշվին երաշխավորվում են նաև ֆիզիկական անձանց դրամային և արտարժութային բանկային հաշիվները՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով».

բ) կանոնակարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով».

գ) կանոնակարգի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ) կանոնակարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ձևը բանկին է ներկայացնում «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ» հիմնարկը՝ ստեղծված Կենտրոնական բանկի նախագահի 20.03.2003 թ. թիվ 1/92Լ որոշմամբ այսուհետև՝ հիմնարկ, երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երկօրյա ժամկետում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. նոյեմբերի 17
Երևան