Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2005-11.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.290
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.08.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60005333

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 108-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ձևը (հավելված):

2. Սահմանել, որ`

ա) լիցենզավորված անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը.

բ) միևնույն լիցենզավորված անձը մեկից ավելի փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևը լրացնում է յուրաքանչյուր փոքր հիդրոէլեկտրակայանի համար առանձին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկի և ձևերի մասին» N 84-Ն որոշման 1-ին կետով հաստատված «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությանը վերաբերող տեղեկատվությունների ներկայացման ցանկ» N 1 հավելվածի աղյուսակից հանել 4-րդ սյունակը, իսկ «Տեղեկատվություն ՀԷԿ-ում (-երի համալիրում) արտադրված էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ» N 2 հավելվածի 2-1 Ձևից` «**) Չի լրացվում փոքր ՀԷԿ-երի կողմից» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի
Հանրապետությունում գործող փոքր
հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի
արտադրության լիցենզավորված գործունեություն
իրականացնող անձանց կողմից ներկայացվող
լիցենզավորված գործունեության վերաբերյալ
տեխնիկատնտեսական տեղեկատվության ձևը հաստատելու
և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 84 Ն
որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 108 Ն
որոշմամբ

 

_________________________

(ընկերության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

____  _____________ 200 __ թ.

(եռամսյակ)

 

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը

 

 

Չափի միավոր

Աճողական
տարվա
սկզբից

Ընդամենը եռամսյակ

ամիսներ

…….

…….

…….

1

2

3

4

5

6

7

8

1

Էլեկտրական էներգիայի արտադրությունը

հազ. կՎտժ

 

 

 

 

 

2

Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական կարիքների համար՝

 

 

 

 

 

 

2.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

 

 

 

 

2.2

% (1)-ին կետի նկատմամբ

%

 

 

 

 

 

3

Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում՝

 

 

 

 

 

 

3.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

 

 

 

 

 

3.2

% (1)-ին կետի նկատմամբ

%

 

 

 

 

 

4

Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի քանակը

հազ. կՎտժ

 

 

 

 

 

5

Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը
(տ1-տ2.1-տ3.1)

հազ. կՎտժ

 

 

 

 

 

6

Կայանով անցած ջրի քանակը

մլն մ3

 

 

 

 

 

7

Կայանով անցած կողային ջրի քանակը

մլն մ3

 

 

 

 

 

8

Ոռոգման նպատակով բաց թողնված ջրի քանակը, ընդամենը

մլն մ3

 

 

 

 

 

8,1

որից՝
ջրի կորուստները

_ ,, _

 

 

 

 

 

___________________________
(ընկերության
ղեկավարի ստորագրությունը)
 
Կ.Տ.

  

_________________
(անունը, ազգանունը)