«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հուլիսի 2005 թ. |
N 100-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը`
ա) կիրառվում է Դիմաց թաղամասի հարավարևելյան մասում գտնվող Ավետիսյան, Ծատուրյան, Աթարբեկյան, Պարույր Սևակի փողոցների, Վանաձոր թաղամասի և Տիգրան Մեծի 59, Վարդանանց 82, 84, 86, Զորյան 79, Տերյան 14ա, Սպանդարյան 23 հասցեների բազմաբնակարան շենքերի բաժանորդների նկատմամբ 2006 թվականի հունվարի 1-ից.
բ) չի կիրառվում Վանաձոր քաղաքի հետևյալ հասցեների բաժանորդների նկատմամբ. Բազում, 3-րդ մաս, Տարոն-2, Տարոն-4, Տավրոս, Առափնյա, Լագեր, Խնձորուտ, Վանաձոր թաղամաս, Աղայան և Ձերժինսկի փողոցներով սահմանափակված` Դիմաց թաղամասի հարավարևելյան մաս, ինչպես նաև Ներսիսյան թաղամասի, Տիգրան Մեծի 34, 59, Վարդանանց 21, 82, 84, 86, Զորյան 79, Տերյան 14ա, Սպանդարյան 23, Բաթումի 15, 17, 19, Տիգրանյան 1, 3, բազմաբնակարան շենքերի 4-ից բարձր հարկեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
Հաստատված է |
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):
2. Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարման հաստատված գրաֆիկով բաժանորդներին ապահովել ամենօրյա առնվազն չորսժամյա ջրամատակարարմամբ` ժամը 700 -2400- ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածից դուրս իրականացված ջրամատակարարումը չի համարվում սույն կետով սահմանված պահանջի կատարում:
3. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով բաժանորդներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:
4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):
5. Ընկերությունը պարտավոր է բաժանորդներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:
6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ բաժանորդներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:
7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել բաժանորդներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով բաժանորդներին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
9. Սույն պահանջների 6-րդ 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների բաժանորդներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:
10. Եթե ընկերությունը չի կատարել 9-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է բաժանորդների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամիսների միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):