ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2002 թվականի |
թիվ 23 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 201 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ կարգի» 1.14. կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.14. Ամփոփ տվյալներ` ամսական կտրվածքով, առևտրային բանկերի նորմատիվային ցուցանիշերի, ընդհանուր և կանոնադրական կապիտալների, ընդհանուր և ռիսկով կշռված ակտիվների, վարկային ներդրումների կառուցվածքի (ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի), ըստ տնտեսության ճյուղերի վարկային ներդրումների կառուցվածքի, արտարժութային դիրքի վերաբերյալ - պատասխանատու` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտ (բանկային վերահսկողության դեպարտամենտի տրամադրած տվյալների հիման վրա).»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|