Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2005-25.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.01/18(104) Հոդ.158
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005191


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 ապրիլի 2005 թ. 
ք. Երևան

 N 49-Ն

 


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության  մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության NN ֆգ1, ֆգ2, ֆգ3, ֆգ4, ֆգ5, ֆգ6, ֆգ7 ձևերը (հավելվածները կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշման 1.1 կետում «լիցենզիա ունեցող անձանց» բառերից հետո լրացնել «և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման,  բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձանց» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Ձև ֆգ 1

էջ  1,  2


ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ձև ֆգ 2


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ձև ֆգ 3

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Ձև ֆգ 4

էջ  1,  2

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ

Ձև ֆգ  5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ձև ֆգ  6

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ձև ֆգ  7

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ