Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.1995-01.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.11.1995
Ստորագրման ամսաթիվ
10.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1995 թվականի թիվ 184

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում լրացումներ կատարելու եՎ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամանիշերը փորձազննման ընդունելու եՎ փոխանակելու մասին» հրահանգի հաստատման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փոխանակման աշխատանքների պարզեցման և կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փորձազննման հանձնաժողովի առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները

ա) 5-րդ կետի առաջին պարբերության մեջ «միտումնավոր» բառից հետո ավելացնել «(պատկերների վրա կատարված նկարչական լրացումներ, կտրող կամ դակող գործիքներով հասցված վնասվածքներ)» արտահայտությունը.

բ) 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այն թղթադրամները, որոնք չեն պահպանել սույն կարգի 5-րդ կետի յուրաքանչյուր արժողությամբ թղթադրամի համար համապատասխան ենթակետում նշված պահանջները և պահպանել են մակերեսի կեսից ավելին, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` փորձազննությամբ դրանց փոխանակման հնարավորությունը որոշելու համար»:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու մասին» հրահանգը (կցվում է):


քաղ. Երևան
թիվ 184

 

Հաստատված է 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1995 թվականի նոյեմբերի 10-ի թիվ
184 որոշմամբ

 

 

 

 

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀՀ կենտրոնական բանկում դրամանիշերը փորձազննման ընդունելու եվ փոխանակելու մասին

 

 

1. ՀՀ կենտրոնական բանկում դրամանիշերի փոխանակումը, ըստ նրանց պահպանման աստիճանի, կատարում են գանձապահները, փորձագետը և ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ դրամանիշերի փորձազննման հանձնաժողովը:

2. ՀՀ կենտրոնական բանկի գանձապահն իրավասու է ընդունել դրական որոշում դրամանիշերի փոխանակման վերաբերյալ, եթե վերջիններս ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգի 5-րդ կետում նշված պահանջներին չեն համապատասխանում մեկ հատկանիշով, բայց որոնց իսկությունը կասկած չի հարուցում, և որոնցում ամբողջությամբ պահպանված է ուղղահայաց ներգիծը:

3. Փորձագետն իրավասու է ընդունել դրական որոշում փորձազննման ներկայացված դրամանիշերի փոխանակման վերաբերյալ, եթե վերջիններս «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգի 5-րդ կետում նշված պահանջներին չեն համապատասխանում երկու հատկանիշով, բայց որոնց իսկությունը կասկած չի հարուցում, և որոնցում ամբողջությամբ պահպանված է ուղղահայաց ներգիծը:

4. Վերոհիշյալ հրահանգի 5-րդ կետի պահանջներին ավելի քան երկու

հատ____________________________________ հետևանքով:

պատճառը

Դրամանիշերի անվանական արժեքները, սերիան ու համարները. _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________

------ ------------------- 199 թ. Դիմող

___________________

 

Դրամանիշերը անցել են փորձազննում ________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________

 

ՀՀ դրամանիշերի

ՀՀ ԿԲ-ի փորձագետ ------- --------- 199 թ. -------------

_________________________________

 

------ ------------------- 199 թ. կանիշով չհամապատասխանող վնասված դրամանիշերի փոխանակման իրավասությունը վերապահվում է փորձազննման հանձնաժողովին:

5. Փորձազննման ներկայացված դրամանիշերի նախնական փորձազննումն անցկացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով նշանակված փորձագետի կողմից:

Փորձագետն իր լիազորությունների սահմաններում կայացնելով դրական եզրակացություն փորձազննման արդյունքների վերաբերյալ, դրոշմում է ներկայացված դրամանիշերը «Ենթակա է փոխանակման» դրոշմով և փոխանցում ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ` փոխանակման: Եթե փորձագետն իր լիազորությունների սահմաններում իրավասու չէ կայացնել դրական որոշում փորձազննման արդյունքների վերաբերյալ, ապա այդ դրամանիշերը դրանք ներկայացնողի կողմից լրացրած դիմումի (հավելված 1) հետ միասին, փորձագետի եզրակացությամբ, ներկայացվում են ՀՀ դրամանիշերի փորձազննման հանձնաժողովին: Այս դեպքում փորձագետն անդորրագիր է հանձնում դիմողին` փորձազննման ներկայացված դրամանիշերի ստացման համար, ըստ ընդունված 0402004 ձևի, որտեղ նշվում է հանձնաժողովի որոշման մասին հայտնելու ամսաթիվը: Ստացված դրամանիշերը մուտքագրվում են արտահաշվեկշռային 9960 «Տարբեր արժեքներ և փաստաթղթեր» հաշվին:

6. ՀՀ դրամանիշերի փորձազննման հանձնաժողովը 5 օրվա ընթացքում որոշում է կայացնում փորձազննման արդյունքների վերաբերյալ: Հանձնաժողովի ընդունած որոշումը վերջնական է:

 

ՀՀ դրամանիշերի փորձազննման հանձնաժողովին

 

Քաղ. ____________________________

Անուն, հայրանուն, ազգանուն

____________________________

____________________________

____________________________

հասցեն

____________________________

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ընդունել փորձազննման և հնարավորության դեպքում փոխանակել

ինձ պատկանող _______________________________________

քանակը, ընդհանուր գումարը

 ____________________________ _______ դրամանիշերը, որոնք վնասվել են

___________ Դիմող ___________________

 

Դրամանիշերը անցել են փորձազննում ________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________

 

ՀՀ դրամանիշերի

ՀՀ ԿԲ-ի փորձագետ ------- --------- 199 թ. -------------