Գլխավոր տեղեկություն
Համար
N 346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.424
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հոկտեմբերի 2003 թ. N 346-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ի ԹԻՎ 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը վերջին «անունից» բառից հետո լրացնել «ու հանձնարարությամբ» բառով.

1.2. կանոնակարգի 3-րդ կետի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

1.3. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ».

1.4. կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 4), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև որակավորման վկայականի պատճենը կամ հայցվող ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող աշխատանքային գրքույկի պատճենը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը».

1.5. կանոնակարգի 7-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

1.6. կանոնակարգի 9-րդ կետի «15» թիվը փոխել «10» թվով.

1.7. կանոնակարգի 5-րդ գլխի վերնագիրն ու 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  5

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձածը:

Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում».

1.8. կանոնակարգի 18-րդ կետի «ա» ենթակետում «այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու» բառերից հետո լրացնել «կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվություն ստանալու» բառերը.

1.9. կանոնակարգի 18-րդ կետի «դ» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները»,

«է) պետական տուրքի վճարման անդորրագիրը».

1.10. կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է որոշում այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվության, կամ հայտը մերժելու վերաբերյալ:

Եթե նշված ժամկետում հայտը չի մերժվում, ապա այն համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի հայտում նշված գործունեության վայրում իրականացնել արտարժույթի դիլերային առք ու վաճառք».

1.11. կանոնակարգի 24-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից».

1.12. կանոնակարգի 36-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

  
2003 թ. հոկտեմբերի 20
Երևան