Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.17/26(144) Հոդ.409
Ընդունող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2003
Ստորագրող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 նոյեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60003343

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան
N 75-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել սակագների սահմանման և վերանայման համար ներկայացվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագնի հաշվարկի ձևը (հավելված N 1):

2. Հաստատել սակագների սահմանման և վերանայման համար ջրամատակարարների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (հավելված N 2):

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

նախագահ՝

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
2003 թ. հոկտեմբերի 27-ի N 75-Ն որոշման

______________________________________

(ընկերության անվանումը)

 

Ձև

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 

 

 

Չափի
միավոր

Կանխատեսվող տարի
200.. թ. ........  .... -ից
200.. թ. ........  .... -ը   

1

2

3

4

1

Ջրաղբյուրներից վերցված և ցանցին
տրված ջրի քանակը *)

մլն խմ

 

1.1

Ինքնահոս եղանակով

մլն խմ

 

1.2

Մեխանիկական եղանակով

մլն խմ

 

2

Կորուստները

 

 

2.1

բնեղեն արտահայտությամբ

մլն խմ

 

2.2

տոկոսային արտահայտությամբ

((տ.1) -ի նկատմամբ)

%

 

3

Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում *)

մլն խմ

 

3.1

բնակչություն

մլն խմ

 

3.2

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող

կազմակերպություն

մլն խմ

 

3.3

այլ սպառողներ

մլն խմ

 

4

Ջրահեռացում, այդ թվում *)

մլն խմ

 

4.1

բնակչություն

մլն խմ

 

4.2

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող

կազմակերպություն

մլն խմ

 

4.3

այլ սպառողներ

մլն խմ

 

5

Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում իրականացնելու
համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսեր,
ընդամենը այդ թվում՝ (տ.5.0.1+տ.5.0.2)

մլն դրամ

 

5.0.1

ջրամատակարարման համակարգի համար

(տ.5.1.1+տ.5.2.1+տ.5.3.1+տ.5.4.1+տ.5.5.1+

տ.5.6.1+տ.5.7.1+տ.5.8.1+տ.5.9.1)

"-"

 

5.0.2

ջրահեռացման համակարգի համար

(տ.5.1.2+տ.5.2.2+տ.5.3.2+տ.5.4.2+տ.5.5.2+

տ.5.6.2+տ.5.7.2+տ.5.8.2+տ.5.9.2)

մլն դրամ

 

5.1

Նյութական ծախսեր *)

մլն դրամ

 

5.1.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.1.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.2

Նորոգման ծախսեր *)

մլն դրամ

 

5.2.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.2.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.3

Հաշվարկներ աշխատակազմի հետ (աշխատավարձ) *)

մլն դրամ

 

5.3.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.3.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

 

աշխատողների թվաքանակը

մարդ

 

5.4

Հատկացումներ սոցիալ ապահովագրության հիմնադրամին

մլն դրամ

 

5.4.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.4.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.5

Էլեկտրաէներգիայի վճար *) (տ.5.5.1+տ.5.5.2)

մլն դրամ

 

5.5.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.5.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

 

ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի

ծախսած էլեկտրաէներգիայի վճար

"-"

 

 

տնային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վճար

"-"

 

 

էլեկտրաէներգիայի այլ սպառման վճար

"-"

 

5.6

Այլ ծախսեր *)

մլն դրամ

 

5.6.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.6.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.7

Վարկի սպասարկում *)

մլն դրամ

 

5.7.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.7.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.8

Բնապահպանական վճար *)

մլն դրամ

 

5.8.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.8.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

5.9

Բնօգտագործման վճար *)

մլն դրամ

 

5.9.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

5.9.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

6

Մաշվածություն *)

մլն դրամ

 

6.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

6.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

7

 Շահույթ *)

մլն դրամ

 

7.1

ջրամատակարարման համակարգի համար 

"-"

 

7.2

ջրահեռացման համակարգի համար

"-"

 

8

Ընդամենը հասույթ (առանց ԱԱՀ -ի) (տ.8.1+տ.8.2)

մլն դրամ

 

8.1

ջրամատակարարման համակարգի համար

  (տ.5.0.1+տ.6.1+տ.7.1)

"-"

 

8.2

ջրահեռացման համակարգի համար

(տ.5.0.2+տ.6.2+տ.7.2)

"-"

 

9

Ջրամատակարարման սակագին՝

 

 

9.1

առանց ԱԱՀ-ի  (տ.8.1 : տ.3)

դրամ/խմ

 

9.2

ներառյալ ԱԱՀ-ը  (տ.9.1 x 1,2)

դրամ/խմ

 

10

Ջրահեռացման սակագին՝

 

 

10.1

առանց ԱԱՀ-ի  (տ.8.2 : տ.4)

դրամ/խմ

 

10.2

ներառյալ ԱԱՀ-ը  (տ.10.1 x 1,2)

դրամ/խմ

 

 

*) Ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկները:

_____________________________

______________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

(անուն, ազգանունը)

 

Կ.Տ.

  

 

Հավելված N 2
ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
2003 թ. հոկտեմբերի 27-ի N 75-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Խմելու ջրի մատակարարման ԵՎ ջրահեռացման սակագների սահմանման ու վերանայման համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

1. Դիմում սակագնի սահմանման կամ վերանայման վերաբերյալ.

2. Նախորդ և ընթացիկ տարվա եկամուտների հաշվետվություն.

3. Հիմնական միջոցների սկզբնական և հաշվեկշռային արժեքները.

4. Նախորդ և ընթացիկ տարվա հաշվապահական հաշվեկշիռները.

5. Նախորդ և ընթացիկ տարվա աշխատողների հաստիքացուցակը.

6. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա նորոգման և նյութական ծախսերի վերաբերյալ.

7. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա կապիտալ ներդրումների վերաբերյալ.

8. Տեղեկատվություն ներգրավված վարկային միջոցների վերաբերյալ.

9. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերաբերյալ: