ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2004 թ. |
N 113-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 81-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին» N 81-Ա որոշման 2-րդ կետում`
ա) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով.
բ) «չափով» բառից հետո ավելացնել «` 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մատուցված ծառայության համար» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին» N 91-Ա որոշման 2-րդ կետում`
ա) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով.
բ) «չափով» բառից հետո ավելացնել «` 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մատուցված ծառայության համար» բառերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 81-Ա որոշումը:
4. Սահմանել, որ «Հաշվարկային կենտրոն», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո էլեկտրաէներգետիկական շուկային մատուցած ծառայությունների համար վճարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը` գործող սակագների համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|