Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.40
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60606011


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2006 թ.
ք. Երևան  

 N 1-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 42-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետում.

ա) «ինչպես նաև» բառերը հանել.

բ) «անձինք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև որակավորման ստուգարք հանձնած քաղաքացիները» բառերը:

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է.

ա) դասընթացներ անցկացնող դասախոսը,

բ) կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ Աշխատակազմի ներկայացուցիչը:»:

4) 18-րդ և 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր 201 , 202  , 203 կետերով.

«201. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով: Հարցատոմսերը կազմվում են դասընթացներ անցկացնող ուսումնական հաստատության կողմից` դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց:

Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

202 . Պատասխանի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի անդամների տարաձայնության դեպքում ընդունվում է հանձնաժողովի անդամի համար նախընտրելի տարբերակը:

203 . Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել ստուգարքի արդյունքում ստացած գնահատականը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան