Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2004-26.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12. 01/29(206) Հոդ.287
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.08.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004236

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 օգոստոսի 2004 թ.
ք. Երևան

N 104-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը».

ա) լրացնել «Ջեռուցման նպատակով օգտագործվող ջերմային էներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկա» N 7 հավելվածով (N 7 հավելվածը կցվում է),

բ) 2.4 կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ:

«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման, բաշխման գործունեության լիցենզիաներ միաժամանակ ունեցող իրավաբանական անձի, 5,8 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի կողմից ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման սակագինը սահմանվում ու վերանայվում է համաձայն սույն կարգի N 7 հավելվածով սահմանված «Ջեռուցման նպատակով օգտագործվող ջերմային էներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկայի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 7
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի N 1-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն մեթոդիկան սահմանում է ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման, բաշխման գործունեության լիցենզիաներ միաժամանակ ունեցող իրավաբանական անձի կողմից ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման սակագնի հաշվարկման սկզբունքները: Մեթոդիկան կիրառելի է 5,8 ՄՎտ և ավելի դրվածքային հզորություն ունեցող կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի (ԿՋՀ) համար, որոնց ջերմաղբյուր է հանդիսանում կենտրոնական կաթսայատունը կամ ջերմաէլեկտրակենտրոնը (ՋԷԿ):

Ջերմային էներգիայի մատակարարման սակագնի հաշվարկի հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի (ԱՀ) ապահովման սկզբունքը, ըստ որի ընկերության կողմից ջերմային էներգիայի վաճառքից ստացված հասույթը կբավարարի`

1. ջերմային էներգիայի հուսալի և անվտանգ արտադրության, փոխադրման և բաշխման համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերի (ՇiՊԾ) իրականացմանը,

2. ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման համար ներգրավված օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության (Մ) հատուցմանը,

3. ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման համար ներգրավված օգտակար և օգտագործվող ակտիվների դիմաց ողջամիտ շահույթի (Շi) ապահովմանը:

Անհրաժեշտ հասույթը որոշվում է հետևյալ բանաձևով`

ԱՀ = ՇiՊԾ + Մ + Շi

[դրամ]

Ջերմային էներգիայի սակագինը (Ս) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Ս = 

ԱՀ
Qջեռ

[դրամ/ԳՋ],

որտեղ`

Qջեռ - ջեռուցման նպատակով սպառողներին առաքվող ջերմային էներգիայի քանակությունն է (ԳՋ), այսինքն` ջեռուցման ջերմային պահանջարկը:

 

II. Ելակետային տվյալներ

 

Կենտրոնացված ջերմամատակարարում իրականացնող ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացվում են հետևյալ ելակետային տվյալները`

ա) բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը,

բ) բնակելի շենքերի բնակելի մակերեսը,

գ) բնակելի շենքերի ծավալը` ըստ արտաքին շինարարական չափերի,

դ) ոչ բնակելի շենքերի ծավալը (խանութ, հասարակական շենք, արտադրամաս և այլն),

ե) արտաքին օդի ջեռուցման հաշվարկային և միջին ջերմաստիճանները ջեռուցման ժամանակահատվածում (համապատասխանաբար` տեղեկագրքերից և հիդրոօդերևութաբանական ծառայության տեղեկանքի հիման վրա կամ ջերմության աղբյուրում տեղակայված ու պետական ստուգում անցած չափող, գրանցող սարքերի տվյալներով),

զ) ջեռուցման շրջանի տևողությունը (լիցենզավորված անձի հայտի համաձայն),

է) կաթսայատան նետտո ՕԳԳ-ն կամ ՋԷԿ-ի ջերմային էներգիայի արտադրության ՕԳԳ-ն, որը հաշվի է առնում ջերմաէներգիայի արտադրության գործընթացներում էլեկտրական և ջերմային էներգիաների ծախսը սեփական կարիքների համար (նախագծային, գործարանային կամ փորձարկումների արդյունքում ստացված տվյալ),

ը) ջերմային էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները արտաքին ջերմային ցանցերում, որոնք պայմանավորված են ջերմության և ջերմակրի կորուստներով:

 

III. Շահագործման եվ պահպանման ծախսերի դասակարգումը

 

Սակագնի հաշվարկում ներառվում են այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման համար:

Կարգավորման նպատակով օգտագործվում է ծախսերի հետևյալ դասակարգումը.

1. վառելիքային ծախսեր (Cվառ),

2. էլեկտրաէներգիայի գնման ծախսեր (Cէլ),

3. ջրի գնման ծախսեր (Cջուր),

4. հիմնական արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատավարձ (Cաշխ),

5. հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին (Cսոց),

6. շահագործման համար անհրաժեշտ նյութական ծախսեր (Cնյութ),

7. տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր (Cնոր),

8. ջերմային էներգիայի իրացման ծախսեր (Cիր),

9. վարչական և ընդհանուր ծախսեր (Cվարչ),

10. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սակագներով փոխհատուցվող այլ ծախսեր (Cայլ):

Ջերմային էներգիայի մատակարարման գործունեությանը չառնչվող ծախսերն ու եկամուտները չեն ընդգրկվում ջերմային էներգիայի սակագնի հաշվարկում և Հանձնաժողովի կողմից չեն կարգավորվում:

Շահագործման և պահպանման ծախսերի բաղադրիչները, ինչպես նաև հիմնական միջոցների մաշվածությանը վերաբերող նորմերը որոշվում են ստորև ներկայացված հաշվարկներով, սույն մեթոդիկայի անբաժանելի մաս կազմող հավելվածի աղյուսակներում բերված ցուցանիշներով և Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում արտացոլված փաստացի ծախսերի վերլուծության հիման վրա:

 

IV. Շահագործման եվ պահպանման ծախսերի բաղադրիչների հաշվարկը

 

1. Վառելիքային բաղադրիչի հաշվարկը

 

Վառելիքային բաղադրիչը հաշվարկվում է ըստ ջեռուցման ջերմաէներգիայի պահանջարկի:

Ջեռուցման համակարգի հաշվարկային ջերմային հզորությունը (Qհաշվ) և ջերմային էներգիայի պահանջարկը (Qջեռ) հաշվարկվում են հետևյալ բանաձևերով`

 

Qհաշվ = Vարտ x q0 x a x (tն - tդհ) x 10-6

[ԳՋ/ժ]

 

Qջեռ = Qհաշվ

tն - tդմ

 x n x 24

[ԳՋ],

tն - tդհ

որտեղ`

Vարտ - ջեռուցվող շենքերի շինարարական ծավալն է ըստ արտաքին չափերի [մ3],

q0 - ջեռուցման տեսակարար բնութագիրը, որը կախված է շենքի ծավալից, նշանակությունից և արտաքին օդի ջեռուցման հաշվարկային ջերմաստիճանից (կՋ/մ3 x ժ x oC): Առանձին շենքի համար q0 որոշվում է ըստ աղյուսակ 1-ում բերված տվյալների, ջեռուցվող ջերմային շրջանի համար` ըստ շրջանի կառուցապատման բնութագրական միջինացված ցուցանիշի,

a - գործակից է, որն ընդունվում է a=1 արտաքին օդի tդհ = -30oC-ի դեպքում, մնացած դեպքերում` համաձայն աղյուսակ 2- ի տվյալների,

tդհ և tդմ - տվյալ բնակավայրում արտաքին օդի ջեռուցման հաշվարկային և միջին ջերմաստիճաններն են ջեռուցման սեզոնի ընթացքում [oC],

tն - ջեռուցվող տարածքի ներսի օդի միջինացված հաշվարկային ջերմաստիճանն է [oC]:

Բնակելի շենքերում, որոնք կառուցված են tդհ ≥ -31oC վայրերում, tն-ը ընդունվում է 18oC, իսկ tդհ ≤ -31oC դեպքում` 20oC: Ոչ բնակելի շենքերի ջեռուցվող տարածքի ներսի օդի միջինացված հաշվարկային ջերմաստիճանը որոշվում է աղյուսակ 3-ում բերված տվյալներով: Ջերմային շրջանի համար ջերմապահանջարկի գնահատման դեպքում ընդունվում է միջինացված tն = 18oC արժեք:

n - ջեռուցման սեզոնի տևողությունն է [օր]:

Ջեռուցման համար ջերմային էներգիայի հաշվարկային պահանջարկին գումարելով ջերմային էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները ցանցերում կարելի է ստանալ ԿՋՀ-ի ջերմաղբյուրից առաքվող ջերմային էներգիայի ընդհանուր քանակությունը`

Qառ = Qջեռ + Qկոր.ց

[ԳՋ]:

Պայմանական վառելիքի տեսակարար ծախսը ջերմաէներգիայի արտադրության և առաքման համար որոշվում է`

ա) ԿՋՀ-երում, որոնց ջերմաղբյուր է հանդիսանում կաթսայատունը`

b = (34,12/hն) x 100%,

[կգ պ.վ./ԳՋ],

որտեղ`

hն - կաթսայատան նետտո ՕԳԳ-ն է:

 

բ) ԿՋՀ-երում, որոնց ջերմաղբյուր է հանդիսանում ՋԷԿ-ը`

b = (34,12/hջն) x 100%,

[կգ պ.վ./ԳՋ],

որտեղ`

hջն - ջերմաէլեկտրակենտրոնի ջերմային էներգիայի արտադրության նետտո ՕԳԳ-ն է:

Ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի արտադրության համար պահանջվող բնական վառելիքի ծախսը որոշվում է հետևյալ արտահայտությամբ`

 

B = 

b x Qառ x 29310

 

[նմ3], [կգ],

Qբս

որտեղ`

Qբս - Հայաստանի Հանրապետություն ներկրվող էներգետիկական վառելիքների համար ստորին բանվորական ջերմատվությունն է [կՋ/ նմ3], [կՋ/կգ]:

Վառելիքային ծախսերը որոշվում են հետևյալ բանաձևով.

Cվառ = B x Tվ

[դրամ],

որտեղ`

Tվ - վառելիքի արժեքն է ֆրանկո կաթսայատուն [դրամ/նմ3], [դրամ/կգ] (առանց ավելացված արժեքի հարկի):

 

2. Էլեկտրական էներգիայի գնման ծախսերի հաշվարկը

 

ԿՋՀ-երում, որոնց ջերմաղբյուր է հանդիսանում կաթսայատունը, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակությունը ամբողջությամբ համարվում է գնովի և պայմանականորեն բաժանվում է`

1. տեխնոլոգիական նպատակների համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակության (ուժային սարքավորումներ` պոմպեր, օդամուղներ, ծխածույծներ և այլն, էլեկտրափականների հաղորդակներ, չափիչ ստուգիչ սարքեր և այլն),

2. ընդհանուր արտադրական և այլ կարիքների համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակության (լուսավորություն, կենցաղային սարքեր և այլն), այսինքն`

Эընդ(կաթսա) = Эտեխ(կաթսա) + Эայլ(կաթսա) 

[կՎտժ]

Տեխնոլոգիական նպատակներով ծախսվող էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է`

Эտեխ(կաթսա) = N1 x t1 + N2 x t2 + ........ Ni x ti,

որտեղ`

N1, N2, ... Ni - էլեկտրաբանեցումով սարքավորումների հզորությունն է [կՎտ],

t1, t2 ... ti - ջեռուցման ժամանակաշրջանում սարքավորումների աշխատաժամերի քանակն է [ժամ]:

Ընդհանուր արտադրական և այլ կարիքների համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է`

Эայլ(կաթսա) = Nայլ x t

Nայլ - լամպերի և կենցաղային սարքերի գումարային հզորությունն է [կՎտ],

t - լամպերի և կենցաղային սարքերի օգտագործման ժամերի թիվն է ջեռուցման ժամանակահատվածում:

ԿՋՀ-երում, որոնց ջերմաղբյուր է հանդիսանում ՋԷԿ-ը, ջերմային էներգիայի արտադրության և առաքման տեխնոլոգիական (ներկայանային) սարքավորումների, սեփական կարիքների էներգիայի ծախսը հաշվի է առնվում ղջն ՕԳԳ-ում: Գնովի է հանդիսանում միայն ՋԷԿ-ի տնտեսական կարիքների և ջեռուցման փոխադրման և բաշխման համակարգում ծախսված էլեկտրաէներգիան, այսինքն`

Эընդ(ՋԷԿ) = Эտնտ.կար(ՋԷԿ) +Эտեխ(ՋԷԿ) + Эայլ(ՋԷԿ) 

[կՎտժ]

որտեղ`

Эտնտ.կար(ՋԷԿ) - ջերմաէլեկտրակենտրոնի տնտեսական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսն է ջեռուցման ջերմային էներգիայի արտադրության համար,

Эտեխ(ՋԷԿ) - ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման համակարգերում տեխնոլոգիական նպատակների համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակությունն է (կենտրոնական ջերմային հանգույցների պոմպեր, էլեկտրափականների հաղորդակներ, չափիչ ստուգիչ սարքեր և այլն),

Эայլ(ՋԷԿ) - ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման համակարգերում ընդհանուր արտադրական և այլ կարիքների համար ծախսվող էլեկտրաէներգիայի քանակությունն է (լուսավորություն, կենցաղային սարքեր և այլն):

Գնվող էլեկտրաէներգիայի վրա ծախսերը որոշվում են հետևյալ բանաձևով.

Cէլ = Эընդ(կաթսա/ՋԷԿ) x Tէլ

[դրամ/տարի],

որտեղ`

Tէլ - գնվող էլեկտրաէներգիայի սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկի) [դրամ/կՎտժ]:

 

3. Ջրի գնման ծախսերի հաշվարկը

 

Ջրի այն քանակությունը, որը պահանջվում է կաթսաները, ՋԷԿ-ի շոգեջրային ջերմափոխանակիչները և խողովակաշարերը, կաթսայատան ներքին և ցանցային խողովակաշարերը լցնելու համար, համարվում է ջրի պահանջարկի հաստատուն քանակ: Ջերմային էներգիայի իրացման ընթացքում տեղի է ունենում ցանցային ջրի կորուստ, որն անհրաժեշտ է փոխհատուցել ջրի արտաքին աղբյուրից: Լրասնման ջրի նման քանակը համարվում է փոփոխական` կախված մատակարարված ջերմաէներգիայի քանակությունից:

Այսպիսով, ջեռուցման ժամանակահատվածում անհրաժեշտ ջրի ընդհանուր քանակությունը որոշվում է`

Gընդ = Gհ x nլ + Gկոր

3]

Gհ = (Gկաթսա + Gարտ.ցանց + Gջեռ.սարք)

3],

որտեղ`

Gհ - համապատասխանաբար կաթսան, ջերմափոխանակիչները (Gկաթսա), արտաքին ցանցը (Gարտ.ցանց ) և ջեռուցման ներքին համակարգը (Gջեռ.սարք) մեկանգամյա լցման համար պահանջվող ջրի քանակությունն է [մ3],

nլ - ջեռուցման ժամանակահատվածում ջրով լցման թվաքանակն է, սովորաբար ընդունվում է nլ = 3,

Gկոր - ջեռուցման ժամանակահատվածում համակարգից ջրի կորուստներն են [մ3]:

Կաթսայի կամ ՋԷԿ-ի ջերմափոխանակիչների մեկանգամյա լցման համար անհրաժեշտ ջրի ծավալը (Gկաթսա) որոշվում է ըստ սարքավորման անձնագրային տվյալների:

Արտաքին ցանցի լցման ջրի ծավալը որոշվում է`

Gարտ.ցանց  = L x Vցանց,

որտեղ`

L - արտաքին ցանցերի խողովակների երկարությունն է [մ],

Vցանց - 1 մ երկարությամբ խողովակագծի ջրածավալն է [մ3/մ],

Կախված արտաքին ցանցի խողովակների d տրամագծից, Vցանց-ը կարելի է որոշել աղյուսակ 4-ից:

Ջեռուցման սարքերի լցման համար անհրաժեշտ ջրի ծավալը որոշվում է հետևյալ արտահայտությամբ:

Gջեռ.սարք = Vջեռ.սարք x Qհաշվ,

որտեղ`

Vջեռ.սարք - ջեռուցման սարքերի տեսակարար ջրածավալն է, որը կախված է ջերմակրի ուղիղ և հետադարձ գծերում ջերմաստիճանային անկումից և ջեռուցիչների տեսակից (մ3/ԳՋ/ժ): ԿՋՀ-երում հիմնականում օգտագործվում է 95/700C գրաֆիկը, որի համար Vջեռ.սարք կարելի է որոշել աղյուսակ 5-ից:

Հաշվի առնելով, որ ԿՋՀ-երում ջրի կորստի ժամային նորման ընդունվում է 0.25% համակարգի լրիվ ջրածավալից, կունենանք`

Gկոր

(Gկաթսա + Gարտ.ցանց + Gջեռ.սարք) x 0.25 x n x 24

 

100

 

Ջրի գնման ծախսերը կորոշվեն հետևյալ բանաձևով:

Cջուր = Gընդ x Tջուր

[դրամ],

որտեղ`

Tջուր - գնվող ջրի սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկի) [դրամ/մ3]:

 

4. Նորոգման, աշխատավարձի, շահագործման համար անհրաժեշտ նյութական եվ այլ ծախսերի հաշվարկը

 

Նորոգման ծախսերը չեն կարող գերազանցել օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների սկզբնական (կառուցման) արժեքի 3.5%-ը, այսինքն`

Cնոր ≤ 0.035 x Kսկ,

որտեղ`

Kսկ - օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների սկզբնական (կառուցման) արժեքն է:

Հիմնական արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատավարձը որոշվում է` ելնելով ջերմամատակարարման համակարգում միջին ամսական աշխատավարձից: Անձնակազմի թվաքանակը համաձայնեցվում է Հանձնաժողովի հետ:

Շահագործման համար անհրաժեշտ նյութական, իրացման, վարչական և ընդհանուր, ինչպես նաև այլ ծախսերը որոշվում են Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում արտացոլված փաստացի ծախսերի վերլուծության հիման վրա: Նշված ծախսերը չեն կարող ավելի լինել, քան շահագործման և պահպանման (առանց վառելիքի, էլեկտրական էներգիայի և ջրի ծախսերի) ծախսերի 20%-ը:

 

V. Հիմնական միջոցների մաշվածություն

 

Մաշվածությունը հաշվարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման (կամ կառուցման) արժեքից գծային եղանակով` ելնելով նրանց օգտակար ծառայության ժամկետից:

Ջերմամատակարարման համակարգում սարքավորումների ծառայության ժամկետն ընդունվում է 30 տարի, իսկ արտադրական շենքերի և շինությունների համար` 65 տարի:

 

VI. Շահույթի հաշվարկ

 

Անհրաժեշտ հասույթում ներառվող ողջամիտ շահույթի (Շi) մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Շi = Շiահույթի հաշվարկման բազա x Շiահութաբերության նորմա:

 

Շiահույթի հաշվարկման բազա է հանդիսանում ընկերության զուտ ակտիվների արժեքը (ԶԱ)`

 

ԶԱ = ՕՕԱԱ - ԿՄ + ՇiԿ,

 

որտեղ`

ՕՕԱԱ - լիցենզավորված գործունեության իրականացման համար Հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված ոչ ընթացիկ ակտիվների արժեքն է,

ԿՄ - կուտակված մաշվածությունն է,

ՇiԿ - Հանձնաժողովի կողմից թույլատրված շրջանառու կապիտալի մեծությունն է:

Զուտ ակտիվների նկատմամբ շահութաբերության նորմայի թույլատրելի մեծությունը սահմանում է Հանձնաժողովը:

 

Աղյուսակ 1.

 

Շենքերի ջեռուցման տեսակարար բնութագրերը` կառուցված 1930-1958 թթ. եվ 1959 թ-ից հետո ԿՋ/(մ3 ժ  0C) [կկալ/(մ3 ժ  0C)]

 

Շենքի արտաքին
ծավալը, [մ3]

Շենքերի ջեռուցման տեսակարար բնութագրերը`
qo - արտաքին օդի -30 0C ջերմաստիճանի դեպքում

1930  -  1958 թթ.

1959 թ.-ից  հետո

500

2.44 (0.58)

-

600

2.35 (0.56)

-

700

2.27 (0.54)

-

800

2.23 (0.53)

-

900

2.18 (0.52)

-

1000

2.14 (0.51)

2.73 (0.65)

1100

2.1 (0.5)

2.6 (0.62)

1200

2.06 (0.49)

2.52 (0.6)

1300

2.02 (0.48)

2.48 (0.59)

1400

1.97 (0.47)

2.44 (0.58)

1500

1.97 (0.47)

2.43 (0.57)

1700

1.93 (0.46)

2.31 (0.55)

2000

1.88 (0.45)

2.26 (0.53)

2500

1.85 (0.44)

2.18 (0.52)

3000

1.81 (0.43)

2.1 (0.5)

3500

1.76 (0.42)

2.05 (0.48)

4000

1.68 (0.4)

1.97 (0.47)

4500

1.64 (0.39)

1.93 (0.46)

5000

1.59 (0.38)

1.93 (0.45)

6000

1.55 (0.37)

1.81 (0.43)

7000

1.51 (0.36)

1.8 (0.42)

8000

1.47 (0.35)

1.72 (0.41)

9000

1.43 (0.34)

1.68 (0.4)

10000

1.38 (0.33)

1.67 (0.39)

11000

1.34 (0.32)

1.6 (0.38)

12000

1.3 (0.31)

1.6 (0.38)

13000

1.26 (0.3)

1.55 (0.37)

14000

1.26 (0.3)

1.55 (0.37)

15000

1.21 (0.29)

1.55 (0.37)

20000 և ավելի

1.17 (0.28)

1.55 (0.37)

 

Աղյուսակ 2.

a գործակցի արժեքները

 

t0C

0

-5

-10

-15

-20

-25

-30

-35

a

2.05

1.67

1.45

1.29

1.17

1.08

1.0

0.95

Աղյուսակ 3.

 

Ջեռուցվող տարածքների ներսի օդի հաշվարկային ջերմաստիճանները

 

ՇԵՆՔԵՐ

Օդի ներսի ջերմաստիճանը [0C]

Հյուրանոցներ, հանրակացարաններ,  վարչական շենքեր

18-20

Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ, դպրոց-ինտերնատներ, լաբորատորիաներ, հասարակական սննդի կազմակերպություններ, մշակույթի տներ, ակումբներ

16

Թատրոններ, խանութներ, լվացքատներ

15

Կինոթատրոններ

14

Ավտոտնակներ

10

Մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ

20

Բաղնիքներ

25

 

Աղյուսակ 4.

 

Ջերմային ցանցի խողովակների ջրալցման տեսակարար ծավալները

 

Արտաքին տրամագիծը,
[մմ]

Ներքին տրամագիծը,
[մմ]

Պատի հաստությունը,
[մմ]

Ջրի ծավալը
Vցանց, [լ/մ], [x10-3 մ3/մ]

48

41

3,5

1,32

57

50

3,5

1,963

76

69

3,5

3,739

89

81

4

5,153

108

100

4

7,854

133

125

4

12,21

159

150

4,5

17,67

219

203

8

32,36

273

257

8

51,9

273

255

9

51,07

325

309

8

74,99

325

307

9

74,02

 

Աղյուսակ 5.

 

Ջեռուցման համակարգերի տեսակարար ջրածավալները

 

Ջեռուցման սարքերի
բնութագրերը

Vջեռ.սարք,
3/ԳՋ/ժ), (մ3/Գկալ/ժ)

լ/կՎտ

Ջեռուցման սարքեր, բարձրությունը  500 մմ

4,66
(19.5)

16,77

Ջեռուցման սարքեր, բարձրությունը  1000 մմ

7.4
(31)

26,64

Ջեռուցման սարքեր կողավոր խողովակներով

3,39
(14,2)

12,20

Ջեռուցման սարքեր շրիշակային կոնվենտորներով

1,34
(5,6)

4,82

Ջեռուցման սարքեր հարթ ջեռուցիչ խողովակաշարերով

8,84
(37)

31,82