«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հոկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 75-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել սակագների սահմանման և վերանայման համար ներկայացվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագնի հաշվարկի ձևը (հավելված N 1):
2. Հաստատել սակագների սահմանման և վերանայման համար ջրամատակարարների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (հավելված N 2):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ՝ |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 |
______________________________________
(ընկերության անվանումը)
Ձև
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿԻ
|
|
Չափի |
Կանխատեսվող տարի |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Ջրաղբյուրներից վերցված և ցանցին |
մլն խմ |
|
1.1 |
Ինքնահոս եղանակով |
մլն խմ |
|
1.2 |
Մեխանիկական եղանակով |
մլն խմ |
|
2 |
Կորուստները |
|
|
2.1 |
բնեղեն արտահայտությամբ |
մլն խմ |
|
2.2 |
տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) |
% |
|
3 |
Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում *) |
մլն խմ |
|
3.1 |
բնակչություն |
մլն խմ |
|
3.2 |
բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն |
մլն խմ |
|
3.3 |
այլ սպառողներ |
մլն խմ |
|
4 |
Ջրահեռացում, այդ թվում *) |
մլն խմ |
|
4.1 |
բնակչություն |
մլն խմ |
|
4.2 |
բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն |
մլն խմ |
|
4.3 |
այլ սպառողներ |
մլն խմ |
|
5 |
Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում իրականացնելու |
մլն դրամ |
|
5.0.1 |
ջրամատակարարման համակարգի համար (տ.5.1.1+տ.5.2.1+տ.5.3.1+տ.5.4.1+տ.5.5.1+ տ.5.6.1+տ.5.7.1+տ.5.8.1+տ.5.9.1) |
"-" |
|
5.0.2 |
ջրահեռացման համակարգի համար (տ.5.1.2+տ.5.2.2+տ.5.3.2+տ.5.4.2+տ.5.5.2+ տ.5.6.2+տ.5.7.2+տ.5.8.2+տ.5.9.2) |
մլն դրամ |
|
5.1 |
Նյութական ծախսեր *) |
մլն դրամ |
|
5.1.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.1.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.2 |
Նորոգման ծախսեր *) |
մլն դրամ |
|
5.2.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.2.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.3 |
Հաշվարկներ աշխատակազմի հետ (աշխատավարձ) *) |
մլն դրամ |
|
5.3.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.3.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
|
աշխատողների թվաքանակը |
մարդ |
|
5.4 |
Հատկացումներ սոցիալ ապահովագրության հիմնադրամին |
մլն դրամ |
|
5.4.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.4.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.5 |
Էլեկտրաէներգիայի վճար *) (տ.5.5.1+տ.5.5.2) |
մլն դրամ |
|
5.5.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.5.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
|
ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վճար |
"-" |
|
|
տնային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վճար |
"-" |
|
|
էլեկտրաէներգիայի այլ սպառման վճար |
"-" |
|
5.6 |
Այլ ծախսեր *) |
մլն դրամ |
|
5.6.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.6.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.7 |
Վարկի սպասարկում *) |
մլն դրամ |
|
5.7.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.7.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.8 |
Բնապահպանական վճար *) |
մլն դրամ |
|
5.8.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.8.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
5.9 |
Բնօգտագործման վճար *) |
մլն դրամ |
|
5.9.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
5.9.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
6 |
Մաշվածություն *) |
մլն դրամ |
|
6.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
6.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
7 |
Շահույթ *) |
մլն դրամ |
|
7.1 |
ջրամատակարարման համակարգի համար |
"-" |
|
7.2 |
ջրահեռացման համակարգի համար |
"-" |
|
8 |
Ընդամենը հասույթ (առանց ԱԱՀ -ի) (տ.8.1+տ.8.2) |
մլն դրամ |
|
8.1 |
ջրամատակարարման համակարգի համար (տ.5.0.1+տ.6.1+տ.7.1) |
"-" |
|
8.2 |
ջրահեռացման համակարգի համար (տ.5.0.2+տ.6.2+տ.7.2) |
"-" |
|
9 |
Ջրամատակարարման սակագին՝ |
|
|
9.1 |
առանց ԱԱՀ-ի (տ.8.1 : տ.3) |
դրամ/խմ |
|
9.2 |
ներառյալ ԱԱՀ-ը (տ.9.1 x 1,2) |
դրամ/խմ |
|
10 |
Ջրահեռացման սակագին՝ |
|
|
10.1 |
առանց ԱԱՀ-ի (տ.8.2 : տ.4) |
դրամ/խմ |
|
10.2 |
ներառյալ ԱԱՀ-ը (տ.10.1 x 1,2) |
դրամ/խմ |
|
*) Ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկները:
_____________________________ |
______________________ |
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
(անուն, ազգանունը) |
Կ.Տ. |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
Խմելու ջրի մատակարարման ԵՎ ջրահեռացման սակագների սահմանման ու վերանայման համար անհրաժեշտ փաստաթղթերի
1. Դիմում սակագնի սահմանման կամ վերանայման վերաբերյալ.
2. Նախորդ և ընթացիկ տարվա եկամուտների հաշվետվություն.
3. Հիմնական միջոցների սկզբնական և հաշվեկշռային արժեքները.
4. Նախորդ և ընթացիկ տարվա հաշվապահական հաշվեկշիռները.
5. Նախորդ և ընթացիկ տարվա աշխատողների հաստիքացուցակը.
6. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա նորոգման և նյութական ծախսերի վերաբերյալ.
7. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա կապիտալ ներդրումների վերաբերյալ.
8. Տեղեկատվություն ներգրավված վարկային միջոցների վերաբերյալ.
9. Տեղեկատվություն նախորդ և ընթացիկ տարվա կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերաբերյալ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|