Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 2002.05.31 Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.05.2002
Վավերացման ամսաթից
03.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

     ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 մայիսի 2002 թվականի

թիվ 129

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

 ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 216 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը», ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 20 տոկոս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: