Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2002-20.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.01.2002
Վավերացման ամսաթից
11.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հունվարի 2002 թվականի

թիվ 5

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 10-ը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 16.08.96 թ. թիվ 141 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի 6-ից 10-ը գլուխները,

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 11.12.96 թ. թիվ 64 որոշումը,

2.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 22.05.97 թ. թիվ 142 որոշումը,

2.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.05.99 թ. թիվ 70 որոշումը,

2.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 17.11.99 թ. թիվ 186 որոշումը,

2.6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.12.99 թ. թիվ 200 որոշումը,

2.7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 21.12.99 թ. թիվ 212 որոշումը,

2.8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 14.02.00 թ. թիվ 26 որոշումը,

2.9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.00 թ. թիվ 77 որոշումը,

2.10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.04.00 թ. թիվ 103 որոշումը,

2.11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 03.07.00 թ. թիվ 176 որոշումը,

2.12. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.08.00 թ. թիվ 222 որոշումը,

2.13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 05.02.01 թ. թիվ 27 որոշումը,

2.14. Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկի խորհրդի 23.10.01 թ. թիվ 278 որոշումը,

2.15. Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկի խորհրդի 23.10.01 թ. թիվ 281 որոշումը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10-ով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացման լիցենզիաներ են տրվում այն անձանց, որոնք սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10-ով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացրել համապատասխան փաստաթղթեր մինչև սույն որոշման ընդունման պահը գործող կարգով, սակայն որակավորման քննություն չեն անցել:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

4.1. սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում փոփոխություններ կատարել որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման տեստերի հարցերում.

4.2. մինչև սույն կանոնակարգով սահմանված լիցենզիաների տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերի ներկայացումը իրականացնել լիցենզավորվող անձանց տարածքների և տեխնիկական հագեցվածության պահանջների ստուգումներ` համապատասխան որոշման նախագծին կցելով լիցենզավորվող անձի տարածքի և տեխնիկական համապատասխանության վերաբերյալ տեղեկանք:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1-ամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 10-ի անգլերեն, ռուսերեն թարգմանությունը:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը`

6.1. սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 10-ի հայերեն, անգլերեն, ռուսերեն հրատարակումը.

6.2. սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1-ամսյա ժամկետում կազմակերպել որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման տեստերի հարցերի հրապարակումը.

6.3. 1-ամսյա ժամկետում ձեռք բերել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան ունեցող լիցենզիաներ` 500 օրինակ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել կանոնակարգ 8-ը` նոր խմբագրությամբ:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և ֆինանսական գործառնությունների դեպարտամենտներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի փետրվարի 28-ի թիվ 46 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բորսաների կողմից արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի տրամադրման մասին» կարգի փոփոխությունները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի հունվարի 11-ի
թիվ 5 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կանոնակարգը, հիմնվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Լիցենզավորման մասին» և ՀՀ այլ օրենքներով ՀՀ կենտրոնական բանկին (այսուհետև` Կենտրոնական բանկ) վերապահված իրավասությունների վրա, սահմանում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության ընթացակարգերը:

 

ԿԱՆՈՆ 2. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կանոնակարգը տարածվում է արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի վրա (այսուհետև` լիցենզավորվող անձ):

2. Սույն կանոնակարգի դրույթները չեն տարածվում ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա:

 

ԿԱՆՈՆ 3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ

 

1. Արժութային դիլերը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի, մուրհակների և նման վճարային այլ գործիքների առուծախ` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով, կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) հանդես է գալիս նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ: Նշված գործարքները արժութային դիլերը կարող է իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ` իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին:

2. Արժութային դիլեր են համարվում`

ա) ՀՀ տարածքում գործող բանկերը,

բ) Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք:

3. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որը Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է ֆիզիկական անձանց հետ իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ` ՀՀ դրամով:

ԳԼՈՒԽ II. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

ԿԱՆՈՆ 4. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելվածներ 1 և 2)` նշելով.

- իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության վայրերը,

- լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականը (ները) կամ հայցվող ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը` աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական և իրավաբանական անձանց` ՀՀ դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1.0 մլն դրամ գումարի առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր` տարածքի համապատասխանության վերաբերյալ (սույն կանոնակարգի կանոն 5-ի 1-ին կետի պահանջներին համապատասխան),

է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ) տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

ժ) հայտարարագիր` տեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ (սույն կանոնակարգի կանոն 5-ի 2-րդ կետի պահանջներին համապատասխան),

ժա) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում` սույն կանոնակարգի կանոն 5-ի 1-ին կետով նախատեսված պայմանագրերի պատճենները,

ժբ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին (հավելված 3):

Հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձի կողմից:

2. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա (հավելված 4) կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ որոշումները կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5): Լիցենզիայի հետ տրամադրվում են նաև գործունեության ընթացքում պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ու պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկերը:

Կենտրոնական բանկը նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին հայտնում է լիցենզավորված անձին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրվա ընթացքում:

4. Մինչև սույն կանոնի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում` սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված կարգով:

 

ԿԱՆՈՆ 5. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով:

Լիցենզավորվող անձանց գործունեության տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

- առանձնացված լինի հարակից տարածքներից,

- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային, սպասարկման կամ այլ գործունեություն, բացառությամբ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության` ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության տարածքը պետք է ունենա դրամարկղային հանգույց` դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար:

Դրամարկղային հանգույցի մեջ մտնում են հետևյալ ենթատարածքները.

- Գործառնական դրամարկղ (այսուհետև` դրամարկղ):

Դրամարկղը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի դիմակայուն շինանյութից ու ապակուց կառուցված պատերով:

Դրամարկղը պետք է ունենա առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի դիմակայուն (քարե, մետաղյա և այլն) շինանյութից պատրաստված պատը պետք է ունենա 1-1.2 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ դրամը հաշվելու դիտողական հսկողությունը` թե մեկ, թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ): Դրամարկղի դիմային մասի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում պետք է տեղադրված լինի ինչպես հատուկ շարժական արկղ` դրամի փոխանցման համար, որը կառավարվում է աշխատակցի կողմից, այնպես էլ միացման մասի դրսի կողմից սեղան` գումարի վերահաշվարկման համար:

- Դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ (որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, և որի արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված:

Սույն ենթատարածքների առկայությունը պարտադիր չէ, եթե կանխիկ դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և տասնհինգօրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է ունենա մեկ կողպվող դուռ, իսկ մուտքը լինի միայն դրամարկղից:

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ: Դրամապահոցի մուտքը պետք է լինի միայն դրամարկղից:

Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը:

- Հաճախորդի սպասարկման սրահ, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե լիցենզավորված անձի տարածքը գտնվելու է բնակչության սպասարկումն իրականացնող որևէ օբյեկտում` ոչ բացօթյա տարածքում:

- Անվտանգության ազդարարման գործող համակարգ, որի էլեկտրասնուցումը դադարելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դադարեցնել գործունեությունը` մինչև էլեկտրասնուցման վերականգնումը:

2. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը`

- չհրկիզվող պահարան,

- դրամանիշի իսկությունը ստուգող սարք,

- հեռախոս,

- գործառնական դրամարկղի դիմային մասի սեղանի վրա տեղադրված հաշվիչ մեքենա` հաճախորդների կողմից հաշվարկներ կատարելու համար,

- արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները արտացոլող էլեկտրոնային վահանակ,

- ցուցանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, աշխատանքային օրերը և ժամերը:

 

ԿԱՆՈՆ 6. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ օրենսդրության այլ պահանջներին,

գ) դիմող անձն օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,

դ) գործունեության տարածքն ու տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին:

2. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

3. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

4. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

5. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

ԿԱՆՈՆ 7. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

2. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

3. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նշված տեղեկությունները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով տրամադրվում են անվճար` 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում (տուրքի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերը): Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

 

ԿԱՆՈՆ 8. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում:

Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը լիցենզավորված անձին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

2. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև լիցենզավորված ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Իրավաբանական անձի առանձնացված ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացված իրավահաջորդին (իրավահաջորդներին), ինչպես նաև իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձին (անձանց) տրվում է միայն սույն կանոնակարգին համապատասխան:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 6 կանոնով նախատեսված դեպքերում:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով իրականացվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովում:

Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԿԱՆՈՆ 9. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

1. Լիցենզավորված անձի կողմից արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը (հավելված 6)`

ա) լիցենզավորված անձի կողմից արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու վերաբերյալ հայտ` նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները,

բ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական (վկայականները)` լիցենզավորված անձի աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման մասին կամ հայցվող ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը)` աշխատանքային գրքույկի պատճենը (պատճենները) (արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

դ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը` իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, իսկ կանոնադրությունում փոփոխությունների դեպքում` նաև այդ փոփոխությունները,

ե) սույն կանոնակարգի կանոն 4-ի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պահանջվող փաստաթղթերը` տարածքի համար,

զ) հայտարարագիր` սույն կանոնակարգի կանոն 5-ի 2-րդ կետով սահմանված տեխնիկական միջոցների առկայության մասին,

է) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 մլն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին (արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

ը) հայտարարագիր` նոր տարածքի համապատասխանության վերաբերյալ` սույն կանոնակարգի կանոն 5-ի 1-ին կետի պահանջներին համապատասխան,

թ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը (արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

ժ) դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և դրամապահոց ունեցող որևէ բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրեր (չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում),

ժա) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին (հավելված 3),

ժբ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

Ընդ որում, հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողի կողմից:

2. Լիցենզավորված անձի կողմից արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձի հայտը մերժվում է սույն կանոնակարգի կանոն 6-ով նախատեսված դեպքերում:

3. Լիցենզավորված անձի կողմից արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության` հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող տաս օրվա ընթացքում, և նախկինում տրված լիցենզիան փոխարինվում է նոր լիցենզիայով` գործունեության վայրի համապատասխան փոփոխություններով: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով իրականացնում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը:

ԳԼՈՒԽ III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ չափանիշներՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԿԱՆՈՆ 10. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Լիցենզավորված անձի լիցենզիայի ներդիրում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

- ՀՀ արժութային օրենսդրության իմացություն,

- իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

 

ԿԱՆՈՆ 11. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը` դռնբաց եղանակով:

Ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

Մասնագիտական համապատասխանության ստուգում չեն անցնում այն անձինք, ովքեր ունեն հայցվող գործունեության ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ:

Թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 7),

բ) որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է տեստային եղանակով:

3. Քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:

4. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից և հրապարակվում որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

5. Տեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության` հաշվի առնելով արժութային կարգավորման և արժութային վերահսկողության վերաբերյալ նոր օրենքների և նորմատիվային իրավական ակտերի ընդունումը:

Տեստերը կարող են վերանայվել նաև Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

6. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

7. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

8. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է`

- օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից,

- երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

9. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

10. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին:

11. Տեստերի պատասխանների գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

- մինչև 21 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

- 21 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ:

12. Որակավորման քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական (հավելված 8, 9): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել` որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

13. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

14. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական ստուգումները իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10.00-ին:

 

ԳԼՈՒԽ IV. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՆՈՆ 12. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի արգելվում է որպես գործունեություն իրականացնել արտարժույթի առք ու վաճառք կամ հանդես գալ դրանք իրականացնելու առաջարկությամբ:

2. Արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա չեն կարող իրականացնել կանոնի 3-ի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով չնախատեսված այլ գործառնություններ: Արժութային դիլերները կարող են նաև իրականացնել արժեթղթերով գործառնություններ` արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայության դեպքում:

3. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան անժամկետ է և չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել:

4. Լիցենզավորված անձանց կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում (հավելվածներ 10, 11), որոնցում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:

Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են լիցենզավորված անձանց և հաստատվում` Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանները լիցենզավորված անձի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն 3 տարի:

5. Գործառնական օրվա ցանկացած պահին լիցենզավորված անձի դրամարկղում և (կամ) ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1.0 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:

6. Լիցենզավորված իրավաբանական անձինք իրավունք ունեն բացել մասնաճյուղեր` սույն կանոնակարգի 9-րդ կանոնով սահմանված կարգով:

7. Լիցենզավորված անձը պարտավոր է լրացնել և հաճախորդին տալ արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր (հավելված 12):

Նշված անդորրագրերը հատուկ հաշվառման ձևաթերթեր են:

8. Սույն կանոնակարգի իմաստով գործառնական օր է համարվում լիցենզավորված անձի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը: Գործառնական օրվա ավարտին լիցենզավորված անձի աշխատակիցը վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքները:

Հաշվետվությունների ներկայացման նպատակով գործառնական օրվա ավարտը համարվում է ժամը 15:00-ն:

9. Աշխատանքի ընթացքում լիցենզավորված անձի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

10. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի պատճենը:

11.Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձինք պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջները և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

12. Լիցենզավորված անձինք արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

13. Լիցենզավորված անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքը, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է արտարժույթի բոլոր առքերի ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարին ավելացնել բոլոր վաճառքների ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարը և ստացված գումարը բաժանել առք ու վաճառքի ընդհանուր ծավալների գումարին:

14. Գործառնական օրվա ընթացքում լիցենզավորված անձանց կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները կարող են կատարվել ինչպես դրամարկղում առկա միջոցներից, այնպես էլ կամ ժամկետային, կամ ցպահանջ հաշիվների միջոցներից: Նշված վճարումները երկու դեպքում էլ պարտադիր հաշվառվում են գրանցումների մատյանում:

15. Բորսաներից դուրս արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերները 1000 և դրանից ավելի ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում պարտավոր են մինչև հաջորդ օրվա ժամը 10.00-ը ներկայացնել օրական հաշվետվություններ (հավելված 13, ձև 1):

16. Լիցենզավորված անձինք պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն (հավելված 13, ձև 2 և 3)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին: Լիցենզավորված անձինք ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:

17. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ հանդիսացող դիլերներից) մինչև հաջորդ ամսվա 10-ը սահմանված ձևով Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:

18. Լիցենզավորված անձինք պարտավոր են իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պահանջել այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերը լրացնելու համար:

19. Լիցենզավորված անձինք պարտավոր են հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) ՀՀ դրամանիշներով:

20. Եթե լիցենզավորված անձը մատուցում է այլ ծառայություններ, օրինակ` իրականացնում է արտարժույթի փոխանակում (հնամաշ կամ վնասված դրամանիշների փոխանակում պիտանի դրամանիշներով, բարձր անվանական արժեքի դրամանիշների փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշներով և հակառակը), ապա այդ ծառայությունների սակագները ևս պետք է փակցված լինեն ի տես հաճախորդների:

 

ԿԱՆՈՆ 13. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է տեղերում կատարվող ստուգումների միջոցով:

2. Սույն կանոնակարգով լիցենզավորված անձանց վերստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի նախագահի հրամանի և դրա հիման վրա Կենտրոնական բանկի վերստուգումներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված լիազորագրի համաձայն:

3. Վերստուգում իրականացնելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանում նշվում են վերստուգվող անձի անվանումը, լիցենզիայի համարը, վերստուգման նպատակը, իսկ լիազորագրում` վերստուգվող անձի անվանումը, գրանցման հասցեն, լիցենզիայի համարը (վերստուգվող անձի վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ), վերստուգող խմբի կազմը, այդ թվում` ղեկավարը, վերստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը:

4. Վերստուգող խմբում, որպես կանոն, ընդգրկվում են Կենտրոնական բանկի վերստուգումներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Վերստուգող խմբի անդամների թիվը չի կարող 2-ից պակաս լինել:

5. Վերստուգվող անձի աշխատակիցները պարտավոր են ընդունել և աջակցել վերստուգող խմբին, մասնավորապես, ապահովել վերստուգման ընթացքում վերստուգող խմբի անդամների անարգել մուտքը և ելքը նրա առանձին ծառայողական տարածքներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: Վերստուգող խումբը վերստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է`

ա) անարգել մուտք գործել վերստուգվող անձի բոլոր տարածքները,

բ) օգտվել վերստուգման համար անհրաժեշտ, վերստուգվող անձի տարածքում առկա կազմակերպատեխնիկական միջոցներից, ինչպես նաև բերել և տանել համակարգիչ, մագնիսական կրիչներ (դիսկետներ), հաշվիչներ և այլն,

գ) վերստուգվող անձի աշխատակիցներից պահանջել վերստուգման համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն և փաստաթղթեր` ստորագրված իրավասու անձանց կողմից:

6. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել անձի առանձին ծառայողական տարածքները և պահարանները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի և այլ արժեքների վերստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրում են վերստուգող խմբի ղեկավարը և վերստուգվող անձի համապատասխան աշխատակիցները:

Վերստուգումներ իրականացնելիս արգելվում է խոչընդոտել կամ միջամտել Կենտրոնական բանկի վերստուգող խմբի օրինական պահանջներին և գործողություններին:

7. Սույն կանոնի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պարտավորությունները վերստուգվող անձի ղեկավարների և իրավասու աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է վերստուգումների խոչընդոտում:

8. Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի կողմից ձևակերպվում է համապատասխան ակտով և ներկայացվում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետին: Վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում է Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված միջոցառումներ:

9. Վերստուգումները լինում են հերթական և արտահերթ: Հերթական վերստուգումներն իրականացվում են համաձայն Կենտրոնական բանկի նախագահի կողմից նախապես հաստատված ժամանակացույցի:

Արտահերթ վերստուգումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության` համաձայն Կենտրոնական բանկի նախագահի հրամանի:

ԳԼՈՒԽ 5. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆ 14. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) սույն կանոնակարգով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի ստորաբաժանման արձանագրությունը (այսուհետև` արձանագրություն):

2. Արձանագրության մեջ հանգամանորեն նկարագրվում է լիցենզավորված անձի թույլ տված խախտումը: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են նաև լիցենզավորված անձի թույլ տված խախտման փաստը հիմնավորող կամ պարզաբանող այլ փաստաթղթեր:

3. ՀՀ օրենսդրության խախտման համար վարույթն սկսված է համարվում արձանագրության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացության (այսուհետև` եզրակացություն) առկայության դեպքում:

Եզրակացությունը կազմվում է արձանագրությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, որով ներկայացված փաստերի հիման վրա պետք է հաստատվի սույն կանոնակարգով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խախտումների առկայությունը, և սահմանվի համապատասխան պատժամիջոց (պատժամիջոցներ):

4. Դրական եզրակացության առկայության դեպքում իրավաբանական վարչությունը արձանագրությունը (առկայության դեպքում` նաև այլ փաստաթղթեր և տեղեկանքներ) և եզրակացությունը ներկայացնում է «Կենտրոնական բանկում մշտական գործող հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգով» սահմանված Կենտրոնական բանկի օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քննարկմանը:

 

ԿԱՆՈՆ 15. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔԻ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո իրավաբանական վարչությունը պատրաստում է Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի նախագիծ:

2. Հանձնաժողովի քննարկումից հետո սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերին կցվում է նաև հայտարարագրի ձևաթուղթը` համաձայն սույն որոշմանը կից հավելված 14-ի (տուգանքի դեպքում) և հանձնաժողովի նախագահի կից գրությամբ ուղարկվում լիցենզավորված անձին:

3. Սույն կանոնի 2-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում լիցենզավորված անձը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման, պատժամիջոցի կիրառման, այդ թվում` տուգանքի նշանակման կամ չափի վերաբերյալ: Ընդ որում, լիցենզավորված անձը իր առարկություններն ու բացատրությունները կարող է նաև բանավոր ներկայացնել հանձնաժողովին:

4. Սույն կանոնի 2-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորված անձին ուղարկելու օրվանից 10 օրացուցային օր հետո հանձնաժողովը երկրորդ անգամ քննարկում է իրավախախտումը, լիցենզավորված անձի կողմից ներկայացված բացատրություններն ու առարկությունները (դրանց առկայության դեպքում) և կայացնում սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն:

5. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանքը կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ, որը համապատասխան տեղեկանքի հետ, որը պարունակում է լիցենզավորված անձի կողմից թույլ տրված խախտման, նրա բացատրությունների ու առարկությունների (եթե դրանք առկա են) և հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվություն, բանկային վերահսկողության դեպարտամենտը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահին:

6. Հանձնաժողովը կարող է իր եզրակացությամբ կարճել վարույթը, եթե տվյալ խախտման համար պատժամիջոց նախատեսված չէ, կամ եթե սույն կանոնում նախատեսված պատժամիջոց առաջացնող արձանագրված խախտումը, իր հիմնավոր կարծիքով, էական չէ:

7. Կենտրոնական բանկի նախագահը պատժամիջոց կիրառելու մասին որոշում է կայացնում խախտման արձանագրման պահից եռամսյա ժամկետում, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության հայտնաբերման դեպքերի: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացնելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:

8. Այն դեպքում, երբ լիցենզավորված անձի նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է տուգանք, և լիցենզավորված անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, ապա տուգանքը գանձվում է դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա` Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից:

Ընդ որում, տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

9. Սույն գլխի իմաստով ֆինանսական տարի է համարվում հունվարի 1-ից (ներառյալ) մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածը:

 

ԿԱՆՈՆ 16. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որով պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները:

2. Այն դեպքում, երբ լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսվում է լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:

Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվում է սույն կանոնակարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշում է կայացվում յուրաքանչյուր հիմքով:

3. Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել ՀՀ օրենսդրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես զրկել լիցենզավորված անձին սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված բոլոր կամ առանձին գործառույթների կամ գործողություններ իրականացնելու իրավունքից: Ընդ որում, այս դեպքում վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Եթե վերոհիշյալ որոշումը կայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում, կամ եթե այդ որոշմամբ չեն հիմնավորվում սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված բոլոր կամ առանձին գործառույթները, կամ գործողությունները արգելելու անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր, և Կենտրոնական բանկը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները:

4. Հանձնաժողովի քննարկումից հետո սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկի նախագահի կից գրությամբ ուղարկվում են լիցենզավորված անձին:

5. Սույն կանոնի 4-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում լիցենզավորված անձը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման, պատժամիջոցի կիրառման վերաբերյալ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով: Ընդ որում, լիցենզավորված անձն իր առարկություններն ու բացատրությունները կարող է նաև բանավոր ներկայացնել հանձնաժողովին:

6. Սույն կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորված անձին ուղարկելու օրվանից 10 օրացուցային օր հետո հանձնաժողովը երկրորդ անգամ քննարկում է իրավախախտումը, լիցենզավորված անձի կողմից ներկայացված բացատրություններն ու առարկությունները (դրանց առկայության դեպքում) և կայացնում սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

7. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման նախագիծ, որը լիցենզավորված անձի բացատրությունների ու առարկությունների, 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

8. Կենտրոնական բանկի խորհուրդը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար (բացառությամբ` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի) լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում է կայացնում խախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացվելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:

9. Լիցենզավորված անձին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններով, այն է` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններով զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

10. Լիցենզավորված անձի դիմումը լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված` լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:

Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

Լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի բավարարման դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:

11. Եթե հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացության կայացման օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված, և Կենտրոնական բանկն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:

12. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված բոլոր արժութային գործառնությունները կամ մի մասը իրականացնելու իրավունքից:

13. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

14. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման մասին ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Կենտրոնական բանկում մուտքագրելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Կենտրոնական բանկը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին լիցենզավորված անձին չի հայտնում: Սույն կետով նախատեսված հայտարարությունն ստանալուց հետո բանկային վերահսկողության դեպարտամենտը Կենտրոնական բանկի ներքին աշխատակարգերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

 

ԿԱՆՈՆ 17. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկի նախագահի կից գրությամբ ուղարկվում են լիցենզավորված անձին, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության հայտնաբերման դեպքերի:

2. Սույն կանոնի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում լիցենզավորված անձը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման, պատժամիջոցի կիրառման վերաբերյալ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով: Ընդ որում, լիցենզավորված անձը իր առարկություններն ու բացատրությունները կարող է նաև բանավոր ներկայացնել հանձնաժողովին:

3. Սույն կանոնի 1-ին կետում նշված փաստաթղթերը լիցենզավորված անձին ուղարկելու օրվանից 10 օրացուցային օր հետո հանձնաժողովը երկրորդ անգամ քննարկում է իրավախախտումը, լիցենզավորված անձի կողմից ներկայացված բացատրություններն ու առարկությունները (դրանց առկայության դեպքում) և կայացնում սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դիմումը դատարան ներկայացնելու վերաբերյալ եզրակացություն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3, 4, 5 և 6 կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 14 կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո եռօրյա ժամկետում իրավաբանական վարչությունը պատրաստում է մինչև դատարանի կողմից լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ վճիռն ուժի մեջ մտնելը լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որը լիցենզավորված անձի բացատրությունների ու առարկությունների, 14-րդ կանոնի 4-րդ կետում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3, 4, 5 և 6 կետերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված` լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում և ներկայացնում դատարան: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի քննարկման և լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումով դատարան դիմելու որոշման կայացման դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը մեկշաբաթյա ժամկետում պատրաստում և դատարան է ներկայացնում լիցենզավորված անձի լիցենզիան ուժ կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում:

6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում Կենտրոնական բանկի խորհուրդը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված` լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը` դադարեցված:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկումից հետո եռօրյա ժամկետում իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որը լիցենզավորված անձի դիմումի, իսկ առկայության դեպքում` այլ փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` Կենտրոնական բանկի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` իրավաբանական լիցենզավորված անձի լուծարման, անհատ ձեռնարկատեր-լիցենզավորված անձի գործունեության դադարեցման օրվանից:

7. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերվելու օրվանից 15- օրյա ժամկետում:

8. Այն դեպքում, երբ լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշմամբ պետք է սահմանվեն լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:

9. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1, 3, 4, 5, 6, 9 կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

10. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում:

11. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1, 3, 4, 5 կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմել նոր լիցենզիա ստանալու համար միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

 

ԿԱՆՈՆ 18. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Լիցենզավորված անձի (նրա մասնաճյուղերի) կողմից սահմանված կարգով արժութային գործառնությունների հաշվառումը չվարելը կամ թերի վարելը`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկը) և նախազգուշացում` խախտումը Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում վերացնելու հանձնարարականով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների մինչև հնգապատիկի չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 500-պատիկը):

2. Լիցենզավորված անձի (նրա մասնաճյուղերի) տարածքի կամ տարածքների անհամապատասխանությունը սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

3. Լիցենզավորված անձի (նրա մասնաճյուղերի) կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական պահանջները չբավարարելը`

առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

4. Լիցենզավորված անձի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները չներկայացնելը, սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 200-պատիկը:

5. Լիցենզավորված անձի (նրա մասնաճյուղերի) կողմից հաճախորդին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ անդորրագիր չտալը`

առաջացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

6. Լիցենզավորված անձի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններում անարժանահավատ տվյալների արտացոլումը`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 500-պատիկը:

7. Լիցենզավորված անձի կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված խախտումները`

առաջացնում են լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության կասեցում կամ սույն կանոնակարգի 4-րդ կանոնով նախատեսված առանձին գործառույթների կամ գործողություններ իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկում` մինչև խախտման պատճառի վերացումը, բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի, երբ լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամկետով և բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքի, երբ լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելը:

8. Լիցենզավորված անձի կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ 37-րդ հոդվածով նախատեսված խախտումները`

առաջացնում են լիցենզավորված անձի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

9. Սույն կանոնակարգով չնախատեսված այլ խախտումները`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի և (կամ) նախազգուշացում` ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

 

ԿԱՆՈՆ 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման, կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման, կամ գործունեության վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին Կենտրոնական բանկի որոշումը, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքները վերադասության կարգով բողոքարկվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված ժամկետում հանձնաժողովի գործունեությունը կարգավորող` Կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված «Կենտրոնական բանկում մշտական գործող հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգով» նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԿԱՆՈՆ 20. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ

 

1. Կենտրոնական բանկի կողմից մինչև սույն որոշման ընդունումը լիցենզավորված անձինք պարտավոր են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում իրենց տարածքային պայմանները համապատասխանեցնել «Կանոնակարգ 10»-ի պահանջներին: Տարածքային պայմանները համապատասխանեցրած լիցենզավորված անձինք այդ մասին գրավոր տեղեկացնում են Կենտրոնական բանկին, որը ստուգելով տարածքային պայմանների համապատասխանությունը սույն կանոնակարգի պահանջներին` լիցենզավորված անձին տրամադրում է նոր լիցենզիա:

2. Սույն կանոնի 1-ին կետով սահմանված ժամկետում տարածքային պայմանները չհամապատասխանեցնելու դեպքում լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, լիցենզավորված անձը պարտավոր է մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել նախկինում ստացված լիցենզիան:

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(իրավաբանական անձի համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ................

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա:

Իրավաբանական անձի անվանումը -------------------------------------

Կազմակերպական-իրավական ձևը ------------------------------------

Գտնվելու վայրը --------------------------------------------------

Գործունեության վայրը -----------------------------

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ----------------------

Կից ներկայացնում եմ.

1. կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

2. Կենտրոնական բանկի կողմից տրված աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականը (ները),

3. տեղեկանք բանկից` համապատասխան գումարի առկայության մասին,

4. տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ վարձակալության, ենթավարձակալության պայմանագրերը, վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պետական գրանցման վկայականները (ընդգծել),

5. հայտարարագիր` տեխնիկական միջոցների առկայության մասին,

6. հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,

7. լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

8. տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

9. հայտարարագիր` տարածքի համապատասխանության վերաբերյալ,

10. դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված համապատասխան պայմանագրերը (չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում):

 

 Դիմող`

____________________

անուն, ազգանուն

____________________  

ստորագրություն

 

 Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃ ԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ................

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա:

Անունը, ազգանունը -----------------------------------------------

Բնակության վայրը ------------------------------------------------

Գործունեության վայրը ----------------------------------------

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ----------------------

Կից ներկայացնում եմ.

1. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

2. Կենտրոնական բանկի կողմից տրված աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականը (ները),

3. տեղեկանք բանկից` համապատասխան գումարի առկայության մասին,

4. տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ վարձակալության, ենթավարձակալության պայմանագրերը (ընդգծել),

5. հայտարարագիր` տեխնիկական միջոցների առկայության մասին,

6. տեղեկանք` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,

7. լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

8. տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

9. հայտարարագիր` տարածքի համապատասխանության վերաբերյալ,

10. դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված համապատասխան պայմանագրերը (չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում):

 

 Դիմող`

____________________

անուն, ազգանուն

____________________  

ստորագրություն

 

Հավելված 3

 

Տեղեկանք

 

Լիցենզավորվող անձի մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ:

Դուք կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի ՀՀ կենտրոնական բանկին` պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:

1. Ընդհանուր տեղեկատվություն.

Անուն, ազգանուն, հայրանուն ----------------------------------------

Հասցեն -----------------------------------------------------------

Ծննդյան թիվը ------------------------------------------------------

Ծննդավայրը --------------------------------------------------------

Քաղաքացիությունը --------------------------------------------------

Անձնագրի սերիան և համարը -----------------------------------------

Հեռախոսահամարներ --------------------------------------------------

2. Կրթություն, որակավորում և փորձ

 

 Ուսումնական հաստատության 

(այդ թվում` դպրոցի) անվանումը

Վայրը

Հաճախումների
ժամանակաշրջանները

Աստիճանները

 

3. Հակառակ ժամանակագրական կարգով ներկայացրեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:

Կազմակերպության (ձեռնարկության) գտնվելու վայրը -------------------

Աշխատանքի ժամկետը ------------ -ից մինչև ------------

Պաշտոնը, աշխատանքի բնույթը ---------------------------------------

Նախկինում եղե՞լ եք կամ ներկայումս հանդիսանու՞մ եք անհատ ձեռներեց, ներկայացրեք այդ գործունեության նկարագիրը -------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

4. Նախկինում դատված եղե՞լ եք, թե՞ ոչ, ներկայումս գտնվու՞մ եք նախաքննության, դատաքննության մեջ, թե՞ ոչ -------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

5. Նշեք առնվազն 3 անձանց անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկությանը

1) ----------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

2) ----------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

3) ----------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

 

6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունն ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման:

Ես համաձայն եմ` ՀՀ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

___________________  

/ստորագրություն/

___________________  

/ստորագրման ամսաթիվը/

 

 

Հավելված 4

 

Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի ձև

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան * տրվել է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

----- ------------ 200 -- թ.

թիվ ------ որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ.....

 

Սույն լիցենզիան տրվում է ----------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը)

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ----------------------------

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում ---------------------------

Գործունեության վայրը (հասցեն) --------------------------------------

Սույն լիցենզիայի տնօրինողը (բացի այն արժութային դիլերներից, որոնք ունեն արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու համապատասխան լիցենզիա) իրավունք չունի զբաղվել գործունեության այլ տեսակներով:

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` -------------------

Կ.Տ.

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Հավելված 5

 

Հաստատում եմ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

---------------------

 ---- ---------- 200 թ.

 

Արտարժույթի առք ու վաճառքի թիվ ------ լիցենզիայի ներդիր

Պատասխանատու անձի (անձանց) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

 

 

Անուն, ազգանուն

անձնագրի սերիան և համարը
1.------------------------------------------------------------------

2.------------------------------------------------------------------

3.------------------------------------------------------------------

 

Սույն ներդիրը ----------------------------------------------------------

 (լիցենզավորված անձի անվանումը)

 

արտարժույթի առք ու վաճառքի թիվ ---- (տրված` ----- --------- 200 թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

 

Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ..................

 

Խնդրում եմ թույլատրել իրականացնել արտարժույթի առք ու վաճառք նաև ------------------------------------------------------- հասցեում` կապված նոր մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ`

1. հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

2. ՀՀ ԿԲ կողմից տրված վկայականը` աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման մասին (մասնաճյուղի համար),

3. իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը` իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին (իրավաբանական անձանց համար և առկայության դեպքում),

4. կանոնադրությունում փոփոխությունները (իրավաբանական անձանց համար և առկայության դեպքում),

5. ՀՀ ԿԲ կողմից տրված աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականը (ները) մասնաճյուղ հիմնելու դեպքում),

6. տեղեկանք բանկից` համապատասխան գումարի առկայության մասին (մասնաճյուղի դեպքում),

7. տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագիրը, ենթավարձակալության պայմանագիրը, պայմանագրի պետական գրանցման վկայականը (ընդգծել),

8. հայտարարագիր` տեխնիկական միջոցների առկայության մասին,

9. հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ (մասնաճյուղի դեպքում),

10. տեղեկանք` տարածքի համապատասխանության վերաբերյալ,

11. դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված համապատասխան պայմանագրերը (չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում),

12. լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը (մասնաճյուղի դեպքում):

 

 Դիմող

-----------------------/

/ ... .. ..... 200 թ.

 

 Դիմող Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ ---,

տրված` .... . ......... թ.

 

Հավելված 7

 

ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ..................

 

Խնդրում եմ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ`

1. տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին (հավելված 3),

2. որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 Դիմող`

____________________

(անուն, ազգանուն)

____________________  

(ստորագրություն)

 

Հավելված 8

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ___ __________ 200 թ. թիվ ___ հրամանի (Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի _________ 200 թ. թիվ ___ արձանագրություն)`

 

 _________________ - ին  

        (անուն, ազգանուն)

____________________________

(անձնագրային տվյալներ)

 

տրվել է արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի որակավորման դրական եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

........................

 

Հավելված 9

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 200 թ. թիվ հրամանի (Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի 200 թ. թիվ արձանագրություն)`

 

 _________________ - ին  

        (անուն, ազգանուն)

____________________________

(անձնագրային տվյալներ)

 

տրվել է արժութային դիլերի աշխատակցի որակավորման դրական եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

........................

_____ __________ 200 թ.

 

Հավելված 10

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

 Արժույթի անվանումը

 AMD

 USD

 RUR

 DM

 FF

 

 

 

 

 1

Մնացորդը օրվա սկզբում                
Մնացորդը օրվա վերջում    

 15000

 100

       

Հ/Հ

Գործարքի տեսակը

Գործարքի ժամկետայ-նությունը

Գրանցման ժամը

Վայրը

Արտարժույթ-ների տեսակները(գնվող/
վաճառվող)

Փոխարժեքը դրամով

Գնման կամ վաճառքի ծավալը

Արտար- ժույթով

 

 

 

Դրամով

1. Սփոթ 9:15

Միջբանկային շուկա

1 .USD

2. DM

520 10052000
2. Ֆորվարդ Մարումը 1 ամսից 9:35

Բորսա

1. FF

2. DM

290 120003480000
3. Ֆյուչերս Մարումը 3 ամսից 12:15

Միջբանկային շուկա

1. USD

2. AMD

520 100005200000
4. Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների

1. USD

2. DM

1. FF

2. DM

1. USD

2. AMD

520 *

 

 

290 *

520 *

100

 

 

12000 10000

52000

 

 

3480000

5200000

 

 

 

 

  Մուտքի չափը  Մուտքի աղբյուրները   Մուտքագրման ժամը
 1.    
 2.    
 3.    

 

Ելք      

Վճարման առարկան

Գումարի չափը

Հիմնավորող փաստաթուղթը

Ելքագրման ժամը

1. Հաստատագրված վճար

 2.      
 3.      

 

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը, և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով:

Արժութային դիլերի գրանցումների մատյանում (հավելված 11) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:

Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):

«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:

«Վայրը» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը):

«Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, ՀՀ դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, գնման փոխարժեքը և ծավալը` դրամով: Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով:

ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես` լրացված օրինակում 100 ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը 520 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 52000 դրամ:

Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում գործարքին մասնակցող մյուս կողմը (դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես` օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը:

«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը:

«Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ աղյուսակներում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ:

 

Հավելված 11

Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանի ձև

 

Արժույթի անվանումը

 AMD

 USD

 RUR

 DM

 FF

 

   
Մնացորդը օրվա սկզբում

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

Մնացորդը օրվա վերջում

               
 

 

Հ/Հ

Արժույթի տեսակը

Փոխարժեք

Գնման Արտարժույթով

 Ծավալը

 

Դրամով

Փոխարժեք 

Վաճառքի Արտարժույթով

Դրամով

 1.  USD  520  1000  520000      
 2.  RUR  80  500  40000      
 3.  DM  280 100   28000      
 ...              
Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների              
 1.  USD   520*  1000  520000      
 2.  RUR   80*  500  40000      
 3.  DM  280*  100  28000
 ...              

 

 

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 

 Մուտքի չափը  Մուտքի աղբյուրները   Մուտքագրման ժամը
 1.    
 2.    
 3.    

 

Ելք      

Վճարման առարկան

Գումարի չափը

Հիմնավորող փաստաթուղթը

Ելքագրման ժամը

1. Հաստատագրված վճար

2.      
3.      

 

Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արտարժույթի փոխանակման կետերին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով առողջ մրցակցության ապահովմանը:

Արտարժույթի փոխանակման կետերի գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

«Արտարժույթի տեսակը» սյունակում լրացվում են գնվող կամ վաճառվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

«Գնման փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից ՀՀ դրամի դիմաց սահմանված գնման փոխարժեքը:

«Գնման ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է գնված արտարժույթի քանակը, իսկ «Գնման ծավալը դրամով» սյունակում` գնված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված գնման փոխարժեքով:

«Վաճառքի փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից ՀՀ դրամի դիմաց սահմանված վաճառքի փոխարժեքը:

«Վաճառքի ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի քանակը, իսկ «Վաճառքի ծավալը դրամով» սյունակում` վաճառված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված վաճառքի փոխարժեքով:

«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Գնման փոխարժեքը դրամով» և «Վաճառքի փոխարժեքը դրամով» սյունակներում լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 10-ի կանոն 12-ի 13 կետում նշված կարգով:

«Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ աղյուսակներում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ:

 

Հավելված 12

 

Անդորրագիր -------------- թիվ ---------------

(սերիա)

 

Արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ

-------------------------------------------------

 (լիցենզավորված անձի անվանումը, անունը, ազգանունը)

 

-------------------------------------------------

 (հասցեն)

 

------ ------------------ 200  թ. ժամը ------

 

Փոխանակվող արժույթի տեսակը --------------------------------

Առք/վաճառք (ընդգծել)

Գումարը (թվերով և բառերով) -------------------------------

Փոխանակման փոխարժեքը --------------------------------------

Հաճախորդին տրվող գումարը ----------------------------------

և արժույթի տեսակը

 

Կ.Տ.

 

Կատարող` -----------------------------------------------------------------------------------

(անուն, ազգանուն)

 

Հավելված 13

ձև 1 (օրական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

-----------------------------------------------------------------

 (արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

---- --------------- 200  թ.

 

 Հ/Հ

 Գործարքի տեսակը

Ժամը

Վայրը

Փոխարկվող արտարժույթները

Առքի ծավալը

Առքի փոխարժեքը

Վաճառքի ծավալը

 Վաճառքի փոխարժեքը

Ընդհանուր շրջանառությունը

Միջին փոխարժեքը

 1                    
 2                    
 3                    
 4                    
 5                    
 6                    
 7                    
 8                    
 9                    
 10                    

Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար` -------------

(ֆիզիկական անձ արժութային դիլեր)

 

Կ.Տ

 

Կատարող` ---------------------------- հեռ.` ---------------

                     (անուն, ազգանուն)

 

Հավելված 13

Ձև 2

(շաբաթական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

----------------------------------------------------

 (փոխանակման կետի անվանումը (անունը, ազգանունը))

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

---- ից ----------- -ը ___________ 200  թ.

 

 Շաբաթվա օրերը

 Արտարժույթի տեսակը

 Առքի ծավալը

 Առքի փոխարժեքը 

Վաճառք  ծավալը

Վաճառքի փոխարժեքը 

 

Ընդամենը`

ըստ

արտարժույթների

 

Փոխանակման կետի ղեկավար` ------------------------

Կ.Տ

Կատարող` ----------------------------- հեռ. -----------------

(անուն, ազգանուն)

 

Ձև 1 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող դիլերների կողմից:

«Գործարքի տեսակը» սյունակը լրացվում է համաձայն կանոնակարգ 10-ի կանոն 3-ի 1-ին կետում նշված գործարքների տեսակների` խմբավորված ըստ արտարժույթների տեսակների:

«Փոխարկվող արժույթներ (վաճառվող/գնվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

«Ընդամենը» սյունակում լրացվում են ողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ գործարքի տեսակի, արտարժույթի տեսակի:

Ձև 2 հաշվետվությունը (օրական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառք իրականացնող դիլերների կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա` հաջորդ օրը Կենտրոնական բանկի կողմից առքի ու վաճառքի փոխարժեքների սահմանման նպատակով:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:

«Վայր» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայրը):

«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 10-ի կանոն 12-ի 13-րդ կետում նշված կարգով:

Ձև 3 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է արտարժույթի փոխանակման կետերի կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա: «Արտարժույթի տեսակը» սյունակում արտարժույթների տեսակները լրացվում են խմբավորված:

 

Հավելված 13

Ձև 3

(շաբաթական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

-----------------------------------------------------------

 (արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))

 

Արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ

-------- ------------ 200 թ.

 

 Շաբաթվա օրերը

 Գործարքի տեսակը

Փոխարկվող արժույթները
(գնվող/վաճառվող)

Գնման ծավալը
(արտարժույթով)

Գնման միջին
 փոխարժեքը

Վաճառքի ծավալը (արտարժույթով)

Վաճառքի միջին փոխարժեքը

 

Ընդամենը

Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար` ----------

(ֆիզիկական անձ արժութային դիլեր)

 

Կ.Տ

 

Կատարող` ----------------------------- հեռ.` ----------------

                     (անուն, ազգանուն)

Հավելված 14

 

ՀՀ կենտրոնական բանկի

օրենսդրության խախտումները քննարկող

հանձնաժողովի նախագահին

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ձեր ----- ------------------ -------- թ.

 

թիվ ----------------- գրության վերաբերյալ

 

Համաձայն կանոնակարգ 10-ի գլուխ 5-ի` սույնով տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ մենք համաձայն ենք վերոհիշյալ գրությամբ (հրամանով) լիցենզավորված անձի նկատմամբ սահմանված տուգանքի նշանակմանը և կիրառմանը արտադատական կարգով, ինչպես նաև համաձայն ենք ---------------- դրամ տուգանքի չափի հետ:

Կից ներկայացնում ենք տվյալ տուգանքի գումարի վճարումն հավաստող անդորրագիրը:

Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը)

--------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն ------------------------------------------

Ստորագրություն -------------------------------------------

----- --------------- ---------- թ.

Լիցենզավորված անձի կնիքը