Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2002-25.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.16/31(117) Հոդ.256
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002323

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 հոկտեմբերի 2002 թ.

N 316-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել.

1.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

1.2. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի հոկտեմբերի 11-ի
թիվ 316-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև՝ բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) հեռանկարային զարգացման ծրագրերի (այսուհետև՝ ծրագիր) ներկայացման կարգը և հաճախականությունը:

2. Ծրագիրը մի ամբողջական փաստաթուղթ է, որի նպատակներն ու խնդիրներն են.

ա) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, ներդրողներ, բանկի ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)՝ որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել բանկի գործունեության բնույթը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում,

բ) ծառայել բանկի ղեկավարներին՝ որպես հիմք, որով կարող են գնահատվել բանկի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

գ) օգնել բանկի ղեկավարներին՝ պարզաբանել, հստակեցնել և հետազոտել բանկի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները,

դ) օգնել բանկին՝ հետևողականորեն իրականացնել նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող երեք տարիների ընթացքում:

3. Բանկերը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա դեկտեմբերի 15-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաջորդող երեք տարիների իրենց ծրագրերը հավելված 2-ով սահմանված ձևով, որոնք կազմելիս հաշվի են առնում նաև Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հեռանկարային զարգացման ծրագրերի գնահատման մեթոդիկան»:

4. Ծրագիրը պետք է հաստատված լինի բանկի խորհրդի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը:

5. Ծրագիրը և ծրագրով նախատեսված տվյալները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ ինչպես փաստաթղթով, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով:

6. Ներկայացված ծրագիրը պետք է համապատասխանի հավելված 2-ով սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևին», իսկ ծավալը պետք է մոտ լինի հավելված 2-ում նշված էջերի քանակին: Ծրագիրը կարող է ներառել հավելված 2-ով սահմանված ձևով սահմանված տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ և լինել ավելի մեծ ծավալով: Բանկի ներկայացրած ծրագիրը հավելված 2-ով սահմանված ծրագրի ձևում նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն ծրագրում:

7. Ծրագիրը կարող է օգտագործվել Կենտրոնական բանկի կողմից բանկի ռազմավարական կառավարման մակարդակը գնահատելու նպատակով:

 

 

Հավելված 2

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի հոկտեմբերի 11-ի
թիվ 316-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՆԱԽԱԲԱՆ

 

(ընդամենը՝ 3-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ

 

Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև՝ բանկ) խորհրդի և/կամ գործադիր տնօրենի ընդհանուր դիրքորոշումը նախորդ մեկ տարում բանկի փաստացի և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ 1-2 էջ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Ներկայացվում է բանկի հեռանկարային զարգացման ծրագիրը (այսուհետև՝ ծրագիր), այդ թվում՝ մշակման նպատակները, մշակման տրամաբանությունը, մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները և սկզբունքները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը) (1-2 էջ):

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲԱՆԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

(ընդամենը՝ 1-2 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներկայացվում է բանկի առաքելությունը՝ հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի բանկը: Առաքելությունը պետք է արտացոլի բանկի՝ երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲԱՆԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Նշվում են բանկի կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և` քանակական, և` որակական, և` ընդհանրական, սակայն՝ իրատեսական և չափելի: Նպատակները պետք է արտացոլեն բանկի միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է բանկն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում՝ քաղաքականությունը հետևյալ ոլորտներում՝

ա) հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,

բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում (օրինակ՝ կարող է նկարագրվել, թե բանկն ինչ գործնական կուլտուրա է նախատեսում ներդնել բանկում),

գ) բանկի մասնակիցների և գործադիր մարմնի հետ հարաբերություններում (օրինակ՝ կարող է նկարագրվել, թե ինչ սկզբունքային որոշումներ կամ որոշումների ոլորտներ են բաժանվում բանկի մասնակիցների և ղեկավարների միջև, ինչ սկզբունքով է տեղի ունենում շահույթի բաշխումը և այլն),

դ) բանկային տեխնոլոգիաների առումով,

ե) բանկի ցանկությամբ՝ այլ ոլորտներում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բնութագրվում է բանկի գործառնությունների և ծառայությունների ոլորտը պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես՝

ա) բանկի գործունեության մեջ զգալի ծավալ կազմող գործարքների և ծառայությունների տեսակները և ենթատեսակները (օրինակ՝ ժամկետային ավանդների մեջ ընտանեկան, անձնական ավանդների ենթատեսակները, սպառողական վարկերի կամ լիզինգի ենթատեսակները և այլն),

բ) ֆինանսական ծառայությունների շուկայում նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների, չափերի (մասնաբաժինը կամ ծավալները), շուկայական մասնագիտացվածության և այլ չափանիշների,

գ) հաճախորդների հիմնական խմբերն ըստ մատուցվող ծառայությունների, տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և այլ չափանիշների:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

(ընդամենը՝ 9-10 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ներկայացվում են նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

 

1. Վերլուծվում է նախորդ պլանային ժամանակաշրջանի (նախորդ մեկ տարվա) խնդիրների կատարման ընթացքը և բանկի գործունեությունը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատճառները, բանկի գործունեության արդյունքների վրա ազդող արտաքին և ներքին գործոնները:

2. Խնդիրների կատարման ընթացքը և բանկի գործունեությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների շեղումների պատճառները վերլուծվում են հետևյալ կտրվածքով՝

ա) բանկի կապիտալիզացիա,

բ) միջոցների ներգրավում,

գ) միջոցների տեղաբաշխում,

դ) բանկի ներդրումային գործունեությունը,

ե) բանկի շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը,

զ) ծառայությունների տեսականին, հաճախորդների քանակը, վերջիններիս փոփոխման դինամիկան, դասակարգումն ըստ մատուցվող ծառայությունների, տարածաշրջանների, ռեզիդենտության և իրավական կարգավիճակի:

3. Արտաքին գործոնների ազդեցության գնահատման (1-3 էջ) ժամանակ վերլուծվում են նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը բանկի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա՝ ըստ հետևյալ ազդեցության ոլորտների՝

ա) միջազգային շուկաներում,

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում,

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում՝ մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը,

դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

4. Ներքին գործոնների ազդեցության գնահատման (2-4 էջ) ժամանակ վերլուծվում է նախորդ մեկ տարվա ընթացքում բանկի ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը բանկի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա՝ բաժանելով ներքին գործոնները հետևյալ խմբերի.

ա) բանկի կառավարման համակարգը, այդ թվում՝

● բանկի կորպորատիվ կուլտուրային վերաբերող ներքին կանոնակարգումը,

● ներքին հսկողության համակարգը,

● տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխումը,

● բանկի համար նախորդ ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները (հիմնավորել հաշվարկներով, օրինակ՝ վարկային ռիսկը շեշտելու դեպքում, համահնչունություն պետք է լինի պահուստավորման ֆոնդի թվային դինամիկայի հետ).

բ) կադրային քաղաքականություն.

● աշխատակիցների թիվը և որակավորումը, միջին և ստորին օղակների նկատմամբ որակավորման հիմնական պահանջները, աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը,

● աշխատանքի խրախուսման մեխանիզմները.

գ) նորամուծություններ (մատուցվող ծառայությունների ցանկում և դրանց մատուցման մեխանիզմներում, բանկային տեխնոլոգիաներում, հետազոտությունների կատարումը, վճարահաշվարկային գործիքների կիրառումը), տեխնիկական հագեցվածությունը.

դ) մարկետինգային քաղաքականություն. հաճախորդների սպասարկման որակը, ծառայությունների խրախուսման կիրառվող մեթոդները:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԲԱՆԿԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

 

Կատարված վերլուծության հիման վրա բացահայտվում և ամփոփ ներկայացվում են բանկի ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

(ընդամենը՝ 3-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

1. Նկարագրել բանկի արտաքին միջավայրում բանկի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ բանկը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես՝

ա) միջազգային շուկաներում.

2. Նկարագրել միջազգային շուկաներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել հիմնական գործընկեր երկրներում ֆինանսական շուկան կանխորոշող ինդիկատորները և ցուցանիշները, դրանք են՝ տնտեսական աճ, սղաճ (սպառողական գների ինդեքս, համախառն ներքին արդյունքի դեֆլյատոր, աշխատավարձի ինդեքս), փոխարժեք, միջոցների ներգրավման և տեղաբաշխման միջին տոկոսադրույք, ներմուծման և արտահանման, ուղղակի և պորտֆելային ներդրումների ծավալների փոփոխությունների դինամիկա, արժեթղթերի գնի ինդեքս, միջազգային բանկային պարտք, միջազգային բանկային դեպոզիտներ, արտարժութային պահուստների մակարդակ և այլն):

բ) Ներքին տնտեսությունում.

3. Նկարագրելիս կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, փոխարժեք, սղաճ, բանկի կողմից վարկավորվող տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետության և աճի գնահատումը:

գ) Ֆինանսական շուկաներում.

4. Նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը բանկի գործունեության վրա, այդ թվում՝

● ֆինանսական շուկայի նպատակային հատվածներում առաջարկի և պահանջարկի, հիմնական ցուցանիշների (տոկոսադրույք, տոկոսային մարժա, արժեթղթերի եկամտաբերություն և այլն) կանխատեսվող միտումների ազդեցությունը,

● նպատակային հատվածներում բանկի մրցակցային դիրքի վրա ազդեցությունը (հիմնական մրցակիցները, նրանց նկարագիրն ու գնահատականը, մասնաբաժինները, ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր վարքագծերը և այլն),

● բանկային համակարգում ներդրված կամ ներդրվող նոր ինստիտուտների ազդեցությունը (վարկային ռեգիստր, ավանդների երաշխավորման հիմնադրամ և այլն),

● օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

5. Վերլուծությունը կատարել վերոհիշյալ ոլորտներում բանկի կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները միայն բանկի գործունեության վրա ազդեցության տեսանկյունից: Խուսափել խիստ վերացական միտումներ և ազդեցություններ նկարագրելուց (օրինակ՝ խուսափել «Միջազգային շուկաները շատ արագ են զարգանում, և բանկը պետք է ներդնի նոր տեխնոլոգիաներ» նման արտահայտություններից՝ փոխարենը ընդունելով հետևյալ տարբերակը. «Միջազգային պրակտիկայում արագ զարգացող էլեկտրոնային բանկային ծառայությունների ներդրումը ազդելու է բանկի անվտանգության և հաճախորդների շահերի պաշտպանության վրա, ուստի բանկը նախատեսում է ներդնել…..»: Խուսափել նկարագրել երևույթներ՝ առանց ներկայացնելու բանկի վրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումներն ամբողջությամբ բանկի գնահատականներով չեն ազդելու բանկի գործունեության վրա (օրինակ՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշել դրա պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

 

Կատարված վերլուծությունից բացահայտել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես բանկի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող վտանգներ, ռիսկեր:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

(ընդամենը՝ 4-6 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԲԱՆԿԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ներկայացնել 4-րդ գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե այդ նպատակները վերանայվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել նախորդ նպատակները և դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել՝ նպատակների՝ նույնը մնալու հիմնավորումը (0.5-1 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և արդյունքների տեսանկյունից՝ չափելի: Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, բանկի թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից (1-2 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման ուղիները (առանցքային կատարվելիք միջոցառումները կամ իրականացման մեխանիզմները), բանկի գործունեության կանխատեսվող արդյունքները:

Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն բանկի կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին՝ ներկայացնելով թույլ կողմերը խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ: Ներկայացվում են բանկի կողմից պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները գործունեության հետևյալ կողմերով՝ տալով դրանց ընտրության հիմնավորում.

ա) բանկի կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը).

● արտաքին աղբյուրներ,

● ներքին աղբյուրներ.

բ) միջոցների ներգրավման քաղաքականությունը. միջոցների ներգրավման ընտրվող հատվածները (ներգրավվող միջոցների կառուցվածքը և ներգրավման պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և դրանց ընտրության պատճառները, այդ հատվածների վերաբերյալ սպասումները, միջոցառումները՝ ուղղված այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.

● պարտավորությունների կանխատեսվող ծավալի և կառուցվածքի հիմնավորումը,

● միջազգային ֆինանսական շուկաներից միջոցների ներգրավման նախատեսվող սխեմաները, այդ թվում՝ միջազգային ծրագրերի շրջանակներում միջոցների ներգրավման սխեմաները,

● միջոցների ներգրավումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և այլ բանկերից.

գ) միջոցների տեղաբաշխման քաղաքականությունը. միջոցների տեղաբաշխման համար ֆինանսական շուկայի ընտրվող հատվածները (տեղաբաշխվող միջոցների կառուցվածքը և պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և դրանց ընտրության պատճառները, այդ հատվածների վերաբերյալ սպասումները, միջոցառումները՝ ուղղված այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.

● ակտիվների կանխատեսվող ծավալի և կառուցվածքի հիմնավորումը,

● վարկային պորտֆելի նկարագիրն ըստ վարկերի տեսակների և տնտեսության ճյուղերի,

● վարկավորման գործընթացի հուսալիության ապահովման մեխանիզմները,

● միջազգային փոխատվական շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,

● միջոցների տեղաբաշխում ոչ ավանդական բանկային գործառնություններում (լիզինգ, ֆակտորինգ, հավատարմագրային կառավարում և այլն),

● միջոցների տեղաբաշխում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում,

● ներդրումային գործունեություն.

դ) բանկի գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթ, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականություն.

ե) բանկի գործառնությունները և ծառայությունները.

● մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, նոր գործիքների կիրառման (ըստ հաճախորդների, տարածաշրջանների, շուկաների հատվածների, ոլորտների) և առկա ծառայությունների ու գործիքների որակի բարձրացման պլանավորումը,

● վճարահաշվարկային գործունեության կատարելագործման ուղիները.

զ) բանկի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.

● կառուցվածք, համակարգեր, մեխանիզմներ, ֆունկցիաների բաժանում, կորպորատիվ կուլտուրայի զարգացման հեռանկարներ,

● ներքին հսկողության համակարգի կատարելագործման հեռանկարներ,

● տարածաշրջանային քաղաքականություն (տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխում և վերակազմավորում) ռիսկերի կառավարման քաղաքականությունը. բանկի համար պլանավորվող ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

է) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

● կադրերի ուսուցում և վերապատրաստում (նշել այն մասնագիտացումները, որոնց գծով հաջորդ տարում մեծանալու է որակյալ կադրերի պահանջարկը),

● աշխատանքի արդյունավետության բարձրացման և վարձատրության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

ը) նորարարություններ, տեխնոլոգիաներ, դրանց ներդրման ռեսուրսների հիմնավորումը, տեխնիկական հագեցվածություն.

թ) հաճախորդների սպասարկում և շրջանակների ընդլայնում, ծառայությունների խթանում (մարկետինգային քաղաքականություն):

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

(ընդամենը՝ 1-2 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

Ներկայացնել ռազմավարական պլանավորման գործընթացը, այն ներքին փաստաթղթերը (կանոնակարգեր, ընթացակարգեր, ուղեցույցներ և այլն), որոնց միջոցով կանոնակարգվում է հեռանկարային զարգացման ծրագրի, և դրա ներքո՝ աշխատանքային պլանների, ծախսերի նախահաշվի մշակման, իրականացման և կատարման հսկողությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներկայացնել, թե ով է կատարում հեռանկարային զարգացման ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, և ինչ պատասխանատվություն է նախատեսվում պատասխանատու անձանց մեղքով ծրագրի չկատարման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԾՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՂ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ

 

Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները.

ա) Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ կանխատեսումները (թիվ 1).

բ) Բանկի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումները (թիվ 2).

գ) Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը (թիվ 3).

դ) Բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ (թիվ 4).

ե) Բանկի վարկային ներդրումների կանխատեսվող կառուցվածքը (1-ին, 2-րդ, 3-րդ տարիների հունվարի 1-ի համար) (թիվ 5).

զ) Բանկի ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետային կառուցվածքի կանխատեսումները (թիվ 6).

է) Բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ (թիվ 7):

 

Թիվ 1

 

Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ կանխատեսումները

 

Ցուցանիշ

1-ին տարվա հունվարի 1

2-րդ տարվա հունվարի 1

3-րդ տարվա հունվարի 1

1. ՀՆԱ իրական աճ (%)

 

 

 

2. Սղաճ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ)

 

 

 

3. Դրամական զանգվածի աճ (%, դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ)

 

 

 

4. Ներմուծում (ԱՄՆ դոլար)

 

 

 

5. Արտահանում (ԱՄՆ դոլար)

 

 

 

6. Բյուջեի դեֆիցիտ (% ՀՆԱ-ից)

 

 

 

7. Փոխարժեքը  (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար), ժամանակաշրջանի վերջ

 

 

 

8. ՊԿՊ-ների եկամտաբերություն

 

 

 

9. Ավանդների միջին տոկոսադրույք

 

 

 

     դրամային

 

 

 

     արտարժութային

 

 

 

10. Վարկերի միջին տոկոսադրույք

 

 

 

     դրամային

 

 

 

     արտարժութային

 

 

 

 

Թիվ 2

 

Բանկի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումները

  

 

1-ին տարվա հունվարի 1

1-ին տարվա հուլիսի 1

2-րդ տարվա հունվարի 1

2-րդ տարվա հուլիսի 1

3-րդ տարվա հունվարի 1

Հիմնական կապիտալ (մլն դրամ)

 

 

 

 

 

Լրացուցիչ կապիտալ (մլն դրամ)

 

 

 

 

 

Ընդհանուր կապիտալ (մլն դրամ)

 

 

 

 

 

Ընդհանուր ակտիվներ (մլն դրամ)

 

 

 

 

 

Ռիսկով կշռված ակտիվներ (մլն դրամ)

 

 

 

 

 

Բարձր իրացվելի ակտիվներ (մլն դրամ)

 

 

 

 

 

Ցպահանջ պարտավորություններ (մլն դրամ)

 

 

 

 

 

Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը (%)

 

 

 

 

 

Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը (%)

 

 

 

 

 

Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը (%)

 

 

 

 

 

Բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունը (%)

 

 

 

 

 

Արտարժույթի տնօրինման նորմատիվը  (մլն դրամ)

 

 

 

 

 

Այդ թվում՝ երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթի գծով (մլն դրամ)

 

 

 

 

 

Արտարժույթի տնօրինման նորմատիվը  (%)

 

 

 

 

 

Այդ թվում՝ երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթի գծով (%)

 

 

 

 

 

 

Թիվ 3

Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը


(հազ. դրամ)

 

1-ին տարվա հունվարի 1

1-ին տարվա հուլիսի 1

2-րդ տարվա հունվարի 1

2-րդ տարվա հուլիսի 1

3-րդ տարվա հունվարի 1

 

 

 

 

 

 

Կանխիկ դրամական միջոցներ

 

 

 

 

 

  -այդ թվում՝ արտարժույթ

 

 

 

 

 

Թղթակցային հաշվի և պարտադիր պահուստների մնացորդներ ՀՀ ԿԲ-ում

 

 

 

 

 

Թղթակցային հաշիվներ այլ բանկերում

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Պետական արժեթղթեր

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված դեպոզիտներ

 

 

 

 

 

Բանկերում տեղաբաշխված դեպոզիտներ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում

 

 

 

 

 

Բանկերին տրված վարկեր

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում

 

 

 

 

 

Ռեզիդենտ այլ ֆինանսավարկային կազմակերպություններին տրված միջոցներ

 

 

 

 

 

Վարկեր տնտեսությանը

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Վարկեր բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Պահուստաֆոնդ

 

 

 

 

 

Այլ ակտիվներ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Հաշվարկված ստացվելիք տոկոսներ

 

 

 

 

 

Հիմնական միջոցներ

 

 

 

 

 

Այլ արժեթղթեր

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Լիզինգ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Ֆակտորինգ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԱՍԻՎ

 

 

 

 

 

Բանկերի թղթակցային հաշիվները

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց ցպահանջ պարտավորություններ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ռեզիդենտներ արտարժույթով

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորություններ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ռեզիդենտներ արտարժույթով

 

 

 

 

 

Ցպահանջ պարտավորություններ գանձապետարանի* նկատմամբ

 

 

 

 

 

Այլ ցպահանջ պարտավորություններ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Առևտրային բանկերից և այլ ֆին. կազմակերպ. ներգրաված դեպոզիտներ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

  - այդ թվում՝  ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

Առևտրային բանկերից և այլ ֆին. կազմակերպ. ստացված վարկեր

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

    - այդ թվում՝ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

  - այդ թվում՝  ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ

 

 

 

 

 

Ֆիզիկական անձանց ավանդներ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

  -այդ թվում՝ ռեզիդենտներ արտարժույթով

 

 

 

 

 

Իրավաբանական անձանց դեպոզիտներ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

  -այդ թվում՝ ռեզիդենտներ արտարժույթով

 

 

 

 

 

Այլ պարտավորություններ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ գանձապետարանի նկատմամբ

 

 

 

 

 

Հաշվարկված վճարվելիք տոկոսներ

 

 

 

 

 

Ընդհանուր պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստացի լրացված կանոնադրական կապիտալ

 

 

 

 

 

  - այդ թվում՝ ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

Գլխավոր պահուստ

 

 

 

 

 

Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր

 

 

 

 

 

Շահույթ (վնաս)

 

 

 

 

 

Հիմնական կապիտալ

 

 

 

 

 

Ընդհանուր կապիտալ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՍԻՎ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանուցում

 

 

 

 

 

Ստացված գրավ և երաշխավորություն

 

 

 

 

 

 -այդ թվում՝ պետական արժեթղթեր

 

 

 

 

 

Տրամադրված երաշխավորություններ

 

 

 

 

 

Ընդամենը տրամադրված գրավներ

 

 

 

 

 

 -այդ թվում՝ պետական արժեթղթեր

 

 

 

 

 

Ժամկետային գործառնություններ

 

 

 

 

 

 -այդ թվում՝ ֆյուչերս, ֆորվարդ

 

 

 

 

 

 -օպցիոն

 

 

 

 

 

Հավատարմագրային կառավարում (տրաստ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գանձապետարանի նկատմամբ պարտավորությունները չեն ընդգրկում հարկային պարտավորությունները և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտավորությունները:

 

Թիվ 4

Բանկի եկամուտների ԵՎ ծախսերի վերաբերյալ


(հազ. դրամ)

 

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ

1-ին տարվա հունվարի 1

1-ին տարվա հուլիսի 1

2-րդ տարվա հունվարի 1

2-րդ տարվա հուլիսի 1

3-րդ տարվա հունվարի 1

1. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

1.1.

Թղթակցային հաշիվներից

 

 

 

 

 

1.1.1.

  Ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

1.1.2.

  Ոչ ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

1.2.

ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված միջոցներից

 

 

 

 

 

1.2.1.

  Թղթակցային հաշիվներից

 

 

 

 

 

1.2.2.

  Հետգնման պայմանագրերի գծով

 

 

 

 

 

1.2.3.

  Այլ տեղաբաշխված միջոցներից

 

 

 

 

 

1.3.

Առևտրային բանկերում և այլ ֆին. կազմակերպ. տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.3.1.

  Ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

1.3.2.

  Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

1.3.3.

  Ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

1.4.

Տնտեսությանը տրված վարկերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.4.1.

  Ռեզիդենտ կազմակերպություններից և կազմակերպություններից

 

 

 

 

 

1.4.2.

 Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից

 

 

 

 

 

1.4.3.

 Ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և ֆիզ. անձանց տրված վարկերից

 

 

 

 

 

1.5.

Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.5.1.

 Ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

1.5.2.

 Ռեզիդենտ կազմակերպություններից և կազմակերպություններից

 

 

 

 

 

1.5.3.

  Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից

 

 

 

 

 

1.5.4.

  Ոչ ռեզիդենտներից

 

 

 

 

 

1.6.

Վարկային քարտերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.6.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.6.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.7.

Պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.7.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.7.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.8.

Հետգնման պայմանագրերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.8.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.8.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.9.

Բանկերի կողմից թողարկված արժեթղթերից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.9.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.9.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.10.

Կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերից պահված տոկոսներ

 

 

 

 

 

1.10.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.10.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.11.

Լիզինգից ստացված տոկոսներ

 

 

 

 

 

1.11.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

1.11.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

1.12.

Այլ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

Ընդամենը տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

2. Տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

2.1.

Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.1.1.

  Ռեզիդենտ բանկերի

 

 

 

 

 

2.1.2

  Ոչ ռեզիդենտ բանկերի

 

 

 

 

 

2.2.

Ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.2.1.

  Ռեզիդենտ կազմակերպությունների ավանդների

 

 

 

 

 

2.2.2.

  Ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների

 

 

 

 

 

2.2.3.

  Ռեզիդենտ հասարակական կազմակերպությունների ավանդների

 

 

 

 

 

2.2.4.

 Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ֆիզ. անձանց և հաս. կազմակերպությունների ավանդների

 

 

 

 

 

2.3.

ՀՀ ԿԲ-ից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ, այդ թվում՝ հետգնման պայմանագրերի գծով վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.4.

Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.4.1.

Ռեզիդենտ

 

 

 

 

 

2.4.2.

Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

2.5.

Առևտրային բանկերից և այլ ֆին. կազմակերպ. ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.5.1.

  Ռեզիդենտ բանկերից

 

 

 

 

 

2.5.2.

  Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

2.5.3.

Ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից

 

 

 

 

 

2.6.

Ժամկետային  ավանդների դիմաց վճարված  տոկոսներ

 

 

 

 

 

2.6.1.

  Ռեզիդենտ կազմակերպությունների ավանդների

 

 

 

 

 

2.6.2.

  Ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների

 

 

 

 

 

2.6.3.

  Ռեզիդենտ հասարակական կազմակերպությունների ավանդների

 

 

 

 

 

2.6.4.

  Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ֆիզ. անձանց և հաս. կազմակերպ. ավանդների դիմաց

 

 

 

 

 

2.7.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.8.

Օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.8.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

2.8.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

2.9.

Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով

 

 

 

 

 

2.10.

Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.10.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

2.10.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

2.11.

Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

 

 

 

 

 

2.12.

Հաշվեգրված, բայց չհավաքագրված չաշխատող ակտիվների տոկոսների գծով

 

 

 

 

 

2.13.

Այլ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

Ընդամենը տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

Զուտ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

3. Ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

3.1.

Ստացված կոմիսիոն գումարներ

 

 

 

 

 

3.2.

Երաշխիքներից, ակրեդիտիվներով գործառնություններից, լիազորագրային գործառնություններից ստացված եկամուտներ

 

 

 

 

 

3.3.

Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ

 

 

 

 

 

3.4.

Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից  ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.4.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

3.4.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

3.5.

Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.5.1.

  Ռեզիդենտ

 

 

 

 

 

3.5.2.

  Ոչ ռեզիդենտ

 

 

 

 

 

3.6.

Ներդրումներից ստացված շահաբաժիններ

 

 

 

 

 

3.7.

Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.8.

Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.9.

Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն

 

 

 

 

 

3.10.

Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալությունից ստացված վարձավճարներ

 

 

 

 

 

3.11.

Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.12.

Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

 

 

 

 

 

3.13.

Ստացված տույժեր, տուգանքներ

 

 

 

 

 

3.14.

Այլ ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

4. Ոչ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

4.1.

Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

 

 

 

 

 

4.2.

Գործուղման ծախսեր

 

 

 

 

 

4.3.

Աշխատավարձից բացի աշխատողներին տրված այլ փոխհատուցումներ և սոցիալական պահանջների ֆինանսավորում

 

 

 

 

 

4.4.

Հատկացումներ կենսաթոշակային, զբաղվածության և սոցիալական ապահովագրության համար

 

 

 

 

 

4.5.

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

 

 

 

 

4.6.

Ամորտիզացիոն մասհանումներ

 

 

 

 

 

4.7.

Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար

 

 

 

 

 

4.8.

Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր

 

 

 

 

 

4.9.

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

 

 

 

 

 

4.10.

Գրասենյակային և տպագրական ծախսեր

 

 

 

 

 

4.11.

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

 

 

 

 

 

4.12.

Համակարգչային ծախսերի, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

 

 

 

 

 

4.13.

Տրանսպորտային ծախսեր

 

 

 

 

 

4.14.

Կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր

 

 

 

 

 

4.15.

Վճարված տույժեր, տուգանքներ

 

 

 

 

 

4.16.

Ուսուցման ծախսեր

 

 

 

 

 

4.17.

Վճարված կոմիսիոն գումարներ

 

 

 

 

 

4.18.

Այլ ոչ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

 

 

 

 

 

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

 

 

 

 

 

5. Հատկացումներ ակտիվների հնարա-
վոր կորուստների պահուստներին

 

 

 

 

 

5.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին

 

 

 

 

 

5.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին

 

 

 

 

 

5.3.

Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին

 

 

 

 

 

Ընդամենը հատկացումներ

 

 

 

 

 

6. Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ

 

 

 

 

 

6.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից

 

 

 

 

 

6.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից

 

 

 

 

 

6.3.

Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստից

 

 

 

 

 

Ընդամենը վերադարձ

 

 

 

 

 

Զուտ մասհանումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահույթ՝ մինչև հարկվելը

 

 

 

 

 

Շահութահարկ

 

 

 

 

 

Զուտ շահույթ

 

 

 

 

 

Հաշվարկված շահաբաժիններ, այդ թվում՝

 

 

 

 

 

    արտոնյալ բաժնետոմսերի գծով

 

 

 

 

 

    սովորական բաժնետոմսերի գծով

 

 

 

 

 

Չբաշխված շահույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանկի աշխատակիցների թվաքանակը,

 

 

 

 

 

    այդ թվում՝ սպասարկող անձնակազմի

 

 

 

 

 

 

Թիվ 5

Բանկի վարկային ներդրումների կանխատեսվող կառուցվածքը (1-ին, 2-րդ, 3-րդ տարիների հունվարի 1-ի համար)


(հազ. դրամ)

 

մինչև 90 օր

91-ից 180 օր

181-ից 270 օր

271-ից 365 օր

366 օր և  ավելի

Ընդամենը

 

դրամով

արտարժ.

դրամով

արտարժ.

դրամով

արտարժ.

դրամով

արտարժ.

դրամով

արտարժ.

դրամով

արտարժ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ (2+3)   

x

x

x

x

x

x

x

x

x

x

0

0

1.1. Ժամկետային ակտիվներ՝ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

այդ թվում՝ միջբանկային վարկեր, ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

1.2. Երկարաձգված ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

այդ թվում՝ միջբանկային վարկեր, ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

1.3. Ժամկետանց ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

այդ թվում՝ միջբանկային վարկեր, ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ

x

x

x

x

x

x

x

x

x

x

0

0

այդ թվում՝ միջբանկային վարկեր, ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

2.1. Ժամկետային ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

2.2. Երկարաձգված

ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

2.3. Ժամկետանց ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

3.1. արդյունաբերություն, այդ թվում՝

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

հանքագործական

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

էներգետիկա

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

սննդամթերքի

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

թեթև

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

քիմիական

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 շինանյութերի

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

թանկարժեք իրեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

մետալուրգիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

մեքենաշին. և էլեկտրատեխնիկ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

արդյունաբերության այլ ճյուղեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.2. գյուղատնտեսություն

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

3.2.1. անասնապահություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.2.2. բուսաբուծություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.3. շինարարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.4. տրանսպորտ և կապ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.5. առևտուր

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

3.5.1. մեծածախ առևտուր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.5.2. մանրածախ առևտուր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.6. հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.7. ֆինանսական հատված

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

այդ թվում՝ ռեզիդենտ բանկեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.8. տնտեսության այլ ճյուղեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

3.9. սպառողական վարկեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

Թիվ 6

Բանկի ներգրավված ԵՎ տեղաբաշխված միջոցների ժամկետային կառուցվածքի կանխատեսումները

 (1-ին, 2-րդ, 3-րդ տարիների հունվարի 1-ի համար)

 

(հազ. դրամ)

 

Ներգրավված

Ներգրավվել է

Ընդա-
մենը

 

միջոցներ

ցպահանջ

մինչև 30 օր

31-ից 60 օր

61-ից 90 օր

91-ից 180 օր

181-ից 1 տարի

1-ից 5 տարի

5 տարուց ավելի

1

Բանկերի թղթակցային հաշիվներ

 

x

x

x

x

x

x

x

0

2

Բանկերից ներգրաված միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

0

3

Ֆիզիկական անձանց ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

0

4

Տնտեսավարող սուբյեկտների ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

0

5

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

0

6

Բանկի կողմից թողարկված արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

 

0

7

Այլ ներգրավված միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

0

 

Ընդամենը

0

0

0

0

0

0

0

0

0

 

 

Տեղաբաշխված

Տեղաբաշխվել է

Ընդա-
մենը

 

միջոցներ

ցպահանջ

մինչև 30 օր

31-ից 60 օր

61-ից 90 օր

91-ից 180 օր

181-ից 1 տարի

1-ից 5 տարի

5 տարուց ավելի

1

Բանկերի թղթակցային հաշիվներ

 

x

x

x

x

x

x

x

0

2

Պահանջներ բանկերի նկատմամբ

 

 

 

 

 

 

 

 

0

3

Վարկեր ֆիզիկական անձանց

 

 

 

 

 

 

 

 

0

4

Վարկեր տնտեսությանը

 

 

 

 

 

 

 

 

0

4.1

    այդ թվում՝  միջազգային ծրագրերով

 

 

 

 

 

 

 

 

 

5

Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պարտքեր

 

 

 

 

 

 

 

 

0

6

Լիզինգ և ֆակտորինգ

 

 

 

 

 

 

 

 

0

7

Պետական գանձապետական արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

 

0

8

Այլ արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

 

0

9

Այլ տեղաբաշխված միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

0

 

Ընդամենը

0

0

0

0

0

0

0

0

0

 

Թիվ 7

Բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ

 

 

Ցուցանիշ

Հաշվարկման կարգը

1-ին տարվա հունվարի 1

1-ին տարվա հուլիսի 1

2-րդ տարվա հունվարի 1

2-րդ տարվա հուլիսի 1

3-րդ տարվա հունվարի 1

1

Բանկի կառավարման տնտեսական արդյունավետությունը

շահույթ/համախառն ծախսեր (եկամտային և ոչ եկամտային)

 

 

 

 

 

2

Շահութաբերությունն ըստ ակտիվների (ROA)

զուտ շահույթ/համախառն ակտիվներ

 

 

 

 

 

3

Շահութաբերությունն ըստ կապիտալի (ROE)

զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ

 

 

 

 

 

4

Անձնակազմի կառուցվածքի արդյունավետությունը

վարչական աշխատողների թիվ/սպասարկող անձնակազմի աշխատակիցների թիվ

 

 

 

 

 

5

Կառավարման արդյունավետությունը

զուտ շահույթ/ վարչական աշխատողների թիվ

 

 

 

 

 

6

Ժամկետանց պարտավորությունների գործակից

ժամկետանց ակտիվներ/համախառն ակտիվներ

 

 

 

 

 

7

Բանկի հայեցողությամբ՝ այլ ցուցանիշներ

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.11.2003, N 385-Ն 25.01.2004, N 316-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան