Գլխավոր տեղեկություն
Համար
N 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2000-01.08.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.29/14(223)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.12.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2000

600.0043.30.12.99


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1999 թվականի N 43

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.527 դրամ/կՎտժ:

 

1.2. Ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

 

  - «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ`

18.967 դրամ/կՎտժ

  - «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ` 17.503 դրամ/կՎտժ

 

1.3. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

 

  «Նաիրիտ» ՊՓԲԸ-ին առաքվող`
  13 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ
  25 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ

 

1.4. Էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

 

  - «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ` 2.848 դրամ/կՎտժ
  - «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ` 5.742 դրամ/կՎտժ

 

1.5. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.090 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

1.6. «Հայէներգո» ՊՓԲԸ ծառայության սակագինը` 0.488 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

1.7. Բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

 

  «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 16.026 դրամ/կՎտժ
  «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 12.153 դրամ/կՎտժ
«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 9.841 դրամ/կՎտժ
  «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 13.820 դրամ/կՎտժ

 

2. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված է նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ների ծառայության սակագները:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 6-ի թիվ 48 որոշման 1-ին կետը, 1998 թ. նոյեմբերի 7-ի N 49 որոշման 1-ին կետը և 3-րդ կետի` «Նաիրիտ» ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասը, 1998 թ. նոյեմբերի 10-ի N 51 որոշումը, 1999 թ. հունիսի 30-ի N 16 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահի տեղակալ`

Ն. Գրիգորյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 33 01.08.2001, N 43
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան