Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2001-25.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.22/8(50) Հոդ.135
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.09.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

600.0038.04.09.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 սեպտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 38

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ա) կետը, 17-րդ հոդվածի բ) կետը, 25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 13-ի N 15 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ`

Ն. Գրիգորյան

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2001 թ. սեպտեմբերի 4-ի N 38 որոշմամբ

 

________________________

(բաշխիչ էլեկտրացանց)

 

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ը

 

(Լիցենզիա N ___, տրված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
կարգավորող հանձնաժողովի
200_ թ. ________ ___ N. ___որոշմամբ)

 

 

1. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն լիցենզիայի իմաստով`

 

Արտադրող էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Արտահանող Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանց կամ Բաշխիչ ցանց Լիցենզավորված անձի կողմից կառավարվող և շահագործվող  էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների  և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան Արտադրողից և (կամ) Հաղորդողից հասցվում է Սպառողներին (Բաժանորդներին):
Էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կամ Հաղորդման ցանց էլեկտրական  հաղորդման գծերի, ենթակայանների էներգիայի և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան Արտադրողից կամ Ներկրողից հասցվում է Լիցենզավորված անձին և (կամ)  Սպառողին (Բաժանորդին) և (կամ) տարանցվում երրորդ երկիր և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը:
Էլեկտրական էներգիայի առուվաճառքի իրավունք ունեցող իրավաբանական անձ իրավաբանական անձ, որին գործունեության լիցենզիայով տրված է էլեկտրական էներգիայի մեծածախ գնման և էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց և (կամ) Սպառողներին (Բաժանորդներին) էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք:
Էլեկտրական էներգիայի մատակարարման երկկողմ պայմանագիր կամ Երկկողմ պայմանագիր էլեկտրական էներգիայի պահանջարկ ունեցող Սպառողի (Բաժանորդի) և Լիցենզավորված անձի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրական էներգիայի առաքման և վաճառքի պայմանները:
Էլեկտրական էներգիայի մատակարարման եռակողմ պայմանագիր կամ Եռակողմ պայմանագիր էլեկտրական էներգիայի պահանջարկ ունեցող Սպառողի (Բաժանորդի), Ենթասպառողի (Ենթաբաժանորդի) և մատակարարման Լիցենզավորված անձի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրական էներգիայի առաքման և վաճառքի, ինչպես նաև առաքման համար օգտագործվող` Լիցենզավորված անձին չպատկանող էլեկտրական ցանցի շահագործման և պահպանման, այդ ցանցը տնօրինողի ծախսերի հատուցման պայմանները:
Լիցենզավորված անձ կամ Բաշխող _______________
     ընկերության անվանումը
Լիցենզիա Հանձնաժողովի կողմից ______________ 
                                           ընկերության անվանումը
տրված փաստաթուղթ, որը հավաստում է վերջինիս իրավունքը և պարտականությունը` սահմանված Սպասարկման տարածքում իրականացնելու էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն:
Հաղորդող էլեկտրական էներգիայի Հաղորդման ցանցով էլեկտրական էներգիայի հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Հանձնաժողով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին:
Ներդրումներ Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումներ, որոնք ուղղված են լիցենզավորված գործունեության համար օգտակար և օգտագործվող ակտիվների մեծացմանը:
Ներկրող Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի ներկրման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Սակագնային մարժա այնպես, ինչպես սահմանված է «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց., «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխում:
Սպառող (Բաժանորդ) Սպասարկման տարածքում էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որն էլեկտրական էներգիայի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր է կնքել Լիցենզավորված անձի հետ:
Ենթասպառող (Ենթաբաժանորդ) Սպասարկման տարածքում էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որն էլեկտրական էներգիայի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր է կնքել Լիցենզավորված անձի հետ և որի էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է այլ Սպառողի (Բաժանորդի) էլեկտրական ցանցից:
Սպասարկման տարածք սույն Լիցենզիայի Հավելված 1-ում ներկայացված աշխարհագրական տարածք, որտեղ Լիցենզավորված անձին Լիցենզիայով տրվում է էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու իրավունք:
Լիցենզավորված անձին վերաբերող գաղտնապահական (կոնֆիդենցիալ) տեղեկատվություն այնպես, ինչպես դա ձևակերպված է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում:
Տեխնոլոգիական կորուստներ հաշվարկային եղանակներով որոշվող` Բաշխիչ ցանցում առաջացող էլեկտրաէներգիայի անխուսափելի տեխնիկական կորուստների և էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի սխալանքով պայմանավորված առևտրային կորուստների գումարային մեծություն:
Ֆորս մաժոր արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությանը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր կամ Համակարգի օպերատոր Հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձ, որի գործառույթները սահմանված են «Էներգետիկայի մասին» ՀՀ կամ օրենքի 37-րդ հոդվածով:
Էլեկտրաէներգետիկ շուկայի կանոններ կամ Շուկայի կանոններ այնպես, ինչպես դա ձևակերպված է «Էներգետիկայի  մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում:
Բաշխման ծառայության սակագներ Լիցենզավորված անձի կողմից այլ անձանց էլեկտրական  էներգիան Բաշխիչ ցանցով Սպառողներին (Բաժանորդներին) բաշխելու, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող այլ անձանց և (կամ) երրորդ երկիր էլեկտրական էներգիա տարանցելու ծառայության սակագներ, որոնք Հանձնաժողովի կողմից սահմանվում են ելնելով Լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքից:
Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ և Մատակարարման օգտագործման կանոններ Հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման  փաստաթղթերը, որոնցով սահմանվում են Լիցենզավորված անձի կողմից Սպառողներին (Բաժանորդներին) էլեկտրական էներգիայի մատակարարման ու վերջիններիս կողմից օգտագործման կանոնները և պայմանները:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2.1. Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցելու պահից:

2.2. Լիցենզիան տրվում է անժամկետ, Լիցենզավորված անձի որոշ բացառիկ իրավունքների ժամանակային սահմանափակմամբ, այնպես ինչպես դա ամրագրված է Լիցենզիայի 3.3 հոդվածում:

 

3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3.1. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից Լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է Սպասարկման տարածքում իրականացնել էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության էությունը կազմող հետևյալ գործառույթները.

ա) Բաշխիչ ցանցի սպասարկում, շահագործում և բարելավում,

բ) Բաշխիչ ցանցով էլեկտրական էներգիայի մատակարարում Սպառողներին (Բաժանորդներին),

գ) Սպասարկման տարածքում էլեկտրական էներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով Բաշխիչ ցանցի ընդլայնում, նոր սպառողների սպասարկում,

դ) Սպառողներին (Բաժանորդներին) էլեկտրական էներգիայի մատակարարման նպատակով Էլեկտրական էներգիայի առուվաճառքի իրավունք ունեցող Լիցենզավորված անձանցից էլեկտրական էներգիայի մեծածախ գնում,

ե) էլեկտրական էներգիայի վաճառք Սպառողներին (Բաժանորդներին),

զ) էլեկտրական էներգիան հաշվառող առևտրային հաշվիչների տեղադրում և սպասարկում, այդ թվում` Սպառողների (Բաժանորդների) տարածքում,

է) Բաշխիչ ցանցի կառավարում և կարգավարում,

ը) էլեկտրական էներգիայի մատակարարման Երկկողմ կամ Եռակողմ պայմանագրերի կնքում, մատակարարված (վաճառված) էլեկտրական էներգիայի դիմաց գումարների գանձում:

 

3.2. Սպասարկման տարածքում Լիցենզավորված անձին տրվում է Լիցենզիայի 3.1 հոդվածի ա), բ), գ), ե), զ), է) ենթակետերով ամրագրված գործառույթներն իրականացնելու բացառիկ իրավունք` բացառությամբ «էներգետիկայի մասին. ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

3.3. Լիցենզավորված անձին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով սահմանված ժամկետով տրվում է Լիցենզիայի 3.1 հոդվածի դ), ը) ենթակետերով ամրագրված գործառույթներն իրականացնելու բացառիկ իրավունք, բացառությամբ «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

3.4. Սպասարկման տարածքում այլ անձանց էլեկտրակայանքների (էլեկտրա-տեղակայանքների) միջոցով էլեկտրասնուցում ստացող Սպառողների (Բաժանորդների) էլեկտրասնուցումը անմիջապես Բաշխիչ ցանցից իրականացնելու նպատակով, Լիցենզավորված անձը իրավունք ունի իրականացնել այդ նպատակին ուղղված ներդրումային ծրագրեր: Այդ ծրագրերի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը գնահատվում է Հանձնաժողովի կողմից և դրական որոշման դեպքում այդ ծրագրերը իրականացվում են Հանձնաժողովի հետ համաձայնեցված կարգով, իսկ հիմնավորված և անհրաժեշտ ծախսերը հաշվի են առնվում Սակագնային մարժայում և (կամ) Բաշխման ծառայության սակագներում: Լիցենզավորված անձի սույն հոդվածում նշված ծրագրերը կարող են ներկայացվել առանձին կամ որպես հոդված 4.9-ում սահմանված ներդրումային ծրագրերի մաս:

 

3.5. Առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու Լիցենզավորված անձն իրավունք չունի Լիցենզիայով սահմանված որևէ իրավունք կամ պարտականություն պայմանագրային կամ այլ հիմունքներով ամբողջովին կամ մասնակի օտարել, զիջել, գրավ դնել կամ փոխանցել մեկ այլ անձի: Նշվածը չի սահմանափակում Լիցենզավորված անձի իրավունքները իր պատասխանատվությամբ լիցենզավորված գործունեության էությունը կազմող գործառույթները իրականացնել կապալառու ընկերությունների միջոցով` առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու, պայմանով, որ գործառույթների նման իրականացումը արդյունավետ է և չի հանգեցնում ծախսերի արհեստական աճի:

 

3.6. Լիցենզավորված գործունեություն իրականացնելու, էլեկտրաէներգիայի կորուստները կանխելու համար Լիցենզավորված անձը իրավունք ունի ազատ մուտք գործել իր տնօրինության տակ չգտնվող այն ենթակայանները, որոնցից սնվում են Սպառողները (Բաժանորդները) և (կամ) լիցենզավորված անձը և հսկողություն իրականացնել, կիրառել արդյունավետ ու ողջամիտ տեխնիկական միջոցառումներ` Հանձնաժողովի կողմից սահմանված օրինակելի պայմանագրերով կամ պարտադիր պայմաններով և (կամ) Շուկայի կանոններով սահմանված կարգով:

 

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի ՀՀ օրենքների, այդ թվում` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի, Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջներին:

 

4.2. Լիցենզավորված անձը իրավունք ունի և պարտավոր է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի գերակայությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից Սպասարկման տարածքում գտնվող և Բաշխիչ ցանցից սնվող Սպառողներին (Բաժանորդներին) բաշխել էլեկտրական էներգիա, ինչպես նաև նոր կամ վերակառուցվող սպառողներին առաջարկել Բաշխիչ ցանցին կամ այլ Սպառողների (Բաժանորդների) տեղակայանքներին միանալու տեխնիկական պայմաններ և ապահովել նրանց էլեկտրամատակարարումը:

 

4.3. Լիցենզավորված անձը, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված Բաշխման ծառայության սակագներով Բաշխիչ ցանցով մինչև համապատասխան սահմանազատման կետերը, տարանցել այլ անձանց էլեկտրաէներգիան համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի և Շուկայի կանոնների:

 

4.4. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով սահմանված ժամկետից հետո Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված Բաշխման ծառայության սակագներով ապահովել Էլեկտրական էներգիայի առուվաճառքի իրավունք ունեցող այլ անձանց էլեկտրական էներգիայի մուտքը Բաշխիչ ցանց և բաշխումը Սպառողներին (Բաժանորդներին)` համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի և Շուկայի կանոնների:

 

4.5. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել Սպառողներին (Բաժանորդներին) մատակարարվող էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և շահագործումը` ներառյալ ստուգաչափումը:

 

4.6. Լիցենզավորված անձի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց միջև կնքված պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի սահմանած պայմանագրերի օրինակելի ձևերին և (կամ) պարտադիր պայմաններին: Այդ պայմանագրերը ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում սահմանված կարգով գրանցվելու պահից:

 

4.7. Լիցենզավորված անձը պարտավոր է Շուկայի կանոններին, Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին, և ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան կատարել Համակարգի օպերատորի օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները:

 

4.8. Լիցենզավորված անձը պարտավոր է Շուկայի կանոններին, Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին և ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան` աջակցել Համակարգի օպերատորի կողմից իրականացվող էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովող` Լիցենզավորված անձի սեփականությունը հանդիսացող պաշտպանիչ սարքերի, կարգավորիչների զննումներին, օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ու պայմանագրերով սահմանված կարգով ապահովել այդ սարքերի շահագործումը, կատարել դրանց նորոգման, փոխարինման և այլ անհրաժեշտ աշխատանքներ, ինչպես նաև աջակցել իր տնօրինության տակ գտնվող այլ անձանց սեփականությունը հանդիսացող պաշտպանիչ սարքերի, կարգավորիչների զննման իրականացմանը:

 

4.9. Լիցենզավորված անձը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում Բաշխիչ ցանցի բարելավման և ընդլայնման լիցենզավորված գործունեությունը տեխնիկական կանոնակարգերին համապատասխանեցման, ինչպես նաև Սպառողներին (Բաժանորդներին) մատուցվող ծառայությունների որակի բարելավման և շրջակա միջավայրի բարելավման ներդրումային ծրագրերը համապատասխան հիմնավորումներով լիցենզիան ուժի մեջ մտնելու օրվանից 5 ամսվա ընթացքում: Լիցենզավորված անձի սկզբնական ծրագիրը պետք է նախատեսի առաջին տարվա նրա ներդրումային առաջարկները: Հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված ծրագրերը, այդ թվում նրանցում նախատեսված ներդրումների անհրաժեշտությունը և արդյունավետությունը, նրանց ազդեցությունը ապագա Սակագնային մարժայի և (կամ) Բաշխման ծառայության սակագների վրա: Ուսումնասիրման հիման վրա Հանձնաժողովը կամ ամբողջությամբ ընդունում, կամ ամբողջությամբ մերժում է այն, կամ էլ ընդունում է ներդրումային ծրագրի մի մասը: Լիցենզավորված անձը պետք է իրականացնի Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագիրը: Լիցենզավորված անձի կողմից ներդրումային ծրագրին համապատասխան կատարված ներդրումները ներ են առվում Սակագնային մարժայում և (կամ) Բաշխման ծառայության սակագներում Լիցենզիայի 2-րդ հավելվածում ամրագրված մեթոդաբանությամբ:

 

Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրի ընդունումից 6 ամիս անց լիցենզավորված անձը պետք է ներկայացնի հաջորդ 3 տարվա համար նախատեսված նոր ծրագիր: Հանձնաժողովը ուսումնասիրում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում սահմանված կարգին համաձայն: Լիցենզավորված անձը ամեն տարի նոր ծրագիր է ներկայացնում երեքամյա ժամանակահատվածի վերաբերյալ: Հանձնաժողովը ուսումնասիրում և ներկայացված ծրագրի վերաբերյալ որոշում է կայացնում վերը նշված կարգին համաձայն:

 

4.10. Լիցենզավորված անձը Լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում Տեխնոլոգիական կորուստների հաշվարկման մեթոդիկան: Նշված մեթոդիկայի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում այն ուղարկվում է փորձաքննության երկուստեք ընտրված փորձագիտական ընկերության կամ առանձին փորձագետներին: Նշված սկզբունքով է լուծվում նաև Լիցենզավորված անձի կողմից ներկայացվող` Սակագնային մարժայում և (կամ) Բաշխման ծառայության սակագներում ներառվող Տեխնոլոգիական կորուստների մեծության վերաբերյալ տարաձայնությունները:

 

4.11. Լիցենզավորված անձը` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն, Հանձնաժողով է ներկայացնում հաջորդ տարվա էլեկտրական էներգիայի բեռի գրաֆիկների, սպառման ծավալների և Տեխնոլոգիական կորուստների կանխատեսումները:

 

4.12. Լիցենզավորված անձը` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն և հաշվետվություններ լիցենզավորված գործունեության մասին:

 

4.13. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի պահանջներին:

 

4.14. Լիցենզավորված անձը պարտավոր է վարել լիցենզավորված գործունեության առանձնացված հաշվապահական հաշվառում:

 

4.15. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 30-ը, Լիցենզավորված անձը պարտավոր է մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի:

 

4.16. Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք Լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»: Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության.) հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ Լիցենզավորված անձի խնդրանքը:

 

4.17. Լիցենզավորված անձի կողմից ապրանքների ձեռքբերման և ծառայությունների գնման գործարքները պետք է իրականացվեն` համաձայն «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի:

 

4.18. 50000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող ապրանքների ձեռք բերումը և (կամ) ծառայությունների գնումը Լիցենզավորված անձը պետք է իրականացնի մրցութային կարգով, նախապես համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ մրցույթի պայմանները:

 

4.19. Լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար:

 

4.20. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը Լիցենզավորված անձի համար կգործի ԱՄՆ արժույթով արտահայտված անփոփոխ Սակագնային մարժա, որն առանց ԱԱՀ-ի մեկ կՎտժ-ի դիմաց կկազմի ... ԱՄՆ ցենտին համարժեք դրամ:

Սակագնային մարժան հաշվարկվում է Լիցենզիայի 2-րդ հավելվածում ամրագրված մեթոդաբանությամբ:

 

4.21. ՀՀ օրենսդրության, գործող իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների փոփոխության կամ նորերի հաստատմամբ պայմանավորված` Լիցենզավորված անձի հիմնավորված վնասները և (կամ) լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են Սակագնային մարժայով և (կամ) Բաշխման ծառայության սակագներով:

 

4.22. Լիցենզավորված անձը պարտավոր է էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել իր կողմից գնված էլեկտրական էներգիայի իրեն մատուցած ծառայությունների և կատարած աշխատանքների դիմաց 100 տոկոս վճարումները:

 

4.23. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները Լիցենզավորված անձն իրականացնում է Հանձնաժողովի հաստատած փուլային ծրագրով և ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ: Սույն կետում նշված ծրագրերը Լիցենզավորված անձը Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 12 ամսվա ընթացքում:

 

4.24. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովին անմիջապես հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել Լիցենզիայի պայմանների խախտումների:

 

4.25. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել Սպառողների (Բաժանորդների) հուսալի էլեկտրամատակարարումը` համաձայն Լիցենզիայի 4.28 հոդվածի պահանջների:

 

4.26. Լիցենզավորված անձի և Սպառողների (Բաժանորդների) փոխհարաբերությունները կարգավորվում են մատակարարման պայմանագրերով, որոնց օրինակելի ձևերը սահմանում է Հանձնաժողովը, Մատակարարման և օգտագործման կանոններով, օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

4.27. Նորոգումներով և չվճարումներով պայմանավորված Սպառողի (Բաժանորդի) հոսանքազրկումները, ինչպես նաև ցանկացած հոսանքազրկումից հետո էլեկտրական էներգիայի մատակարարման վերականգնումը Լիցենզավորված անձը իրականացնում է Մատակարարման և օգտագործման կանոններին և պայմանագրով սահմանված կարգին համապատասխան:

 

4.28. Հանձնաժողովը Լիցենզավորված անձի կողմից Սպառողների (Բաժանորդների) սպասարկման որակը գնահատում է ստորև նշված ցուցանիշների և նրա ու այլ երկրների համեմատման ենթակա ցուցանիշների վերլուծության հիման վրա: Այդ ցուցանիշներն են.

ա) բոլոր Սպառողների (Բաժանորդների) հոսանքազրկումների միջին հաճախությունը, խմբավորված ըստ հոսանքազրկման պատճառների, որը որոշվում է Սպառողների (Բաժանորդների) տարեկան անջատումների քանակը այդ տարվա ընթացքում սպասարկված Սպառողների (Բաժանորդների) միջին քանակին բաժանելու միջոցով.

բ) բոլոր Սպառողների (Բաժանորդների) հոսանքազրկումների միջին տևողությունը, որը որոշվում է հոսանքազրկումների` րոպեներով արտահայտված ընդհանուր տևողությունը նշված տարվա ընթացքում սպասարկված Սպառողների (Բաժանորդների) միջին թվին բաժանելու միջոցով.

գ) Սպառողների (Բաժանորդների) դիմում-բողոքների և հարցադրումների ընդհանուր քանակը` ըստ դրանք հարուցող պատճառների և Սպառողների (Բաժանորդների) խմբերի.

դ) թույլատրելի սահմաններից էլեկտրական էներգիայի լարման և հաճախականության շեղման դեպքերի քանակը և տևողությունը.

 

Վերը նշված ցուցանիշների մեծությունները հաշվարկելիս հաշվի չեն առնվում Ֆորս-մաժորով պայմանավորված Սպառողների (Բաժանորդների) հոսանքազրկման և սպասարկման որակի անկման դեպքերը, ինչպես նաև սպասարկման հետ կապված այն դեպքերը, որոնք պայմանավորված են Լիցենզավորված անձի սեփականություն չհանդիսացող կամ նրա կողմից չկառավարվող սարքավորումներով կամ գործունեությամբ: Նման դեպքերի մասին Լիցենզավորված անձը հատուկ հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողով:

 

4.29. Լիցենզիան ուժի մեջ մտնելուց առավելագույնը 18 ամսվա ընթացքում Լիցենզավորված անձը Հանձնաժողով պետք է ներկայացնի Լիցենզիայի 4.28 հոդվածում նշված ցուցանիշների փաստացի մեծությունների մասին հաշվետվություն նախորդող 12 ամիսների կտրվածքով, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավման և զարգացած երկրների համեմատման ենթակա ցուցանիշներին հասնելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ծրագրերը` ներառյալ ներդրումային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը որոշում է կայացնում համաձայն Լիցենզիայի 4.9 հոդվածի պահանջների, իսկ Լիցենզիայի 4.28 հոդվածում նշված ցուցանիշների ծրագրային մեծությունները ըստ տարիների հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:

 

4.30. Լիցենզավորված անձը պարտավոր է իր տարածքային ստորաբաժանումներում ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որի միջոցով Սպառողները (Բաժանորդները) կարող են նրան տեղեկատվություն հաղորդել, այդ թվում` էլեկտրաէներգիայի մատակարարման անսպասելի դադարեցումների (անջատումների), լարման անթույլատրելի շեղումների, սնուցող գծերի և հաշվիչի վնասման կամ վնասման վտանգի և այլնի մասին, հարցադրումներ ուղղել կամ բողոքել, շնորհակալություն հայտնել և այլն, ինչպես նաև Լիցենզավորված անձից տեղեկություններ ստանալ:

 

4.31. Լիցենզավորված անձը պարտավոր է տեղադրել Սպառողների (Բաժանորդների) այդ թվում բնակչության միջոցներով ձեռք բերված (գնված) ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Հանձնաժողովի հետ համաձայնեցրած պայմանները բավարարող առևտրային հաշվիչներ, որոնք ընդունակ են գրանցել Սպառողների (Բաժանորդների) էլեկտրական էներգիայի նաև գիշերային ժամերի սպառումը:

Մինչ Լիցենզիան ուժի մեջ մտնելը նման հաշվիչների գնման հետ կապված բնակչության կանխավճարները ենթակա են հատուցման համաձայն «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի և Հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի N 26 որոշմամբ սահմանված կարգի:

 

4.32. Լիցենզավորված անձը ձմռան ժամանակաշրջանում (տվյալ տարվա դեկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը) չի հոսանքազրկում Հայաստանի Հանրապետությունում գործող կարգով անապահով ճանաչված բնակչին (Բաժանորդին), եթե վերջինս դեկտեմբերի 1-ի դրությամբ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքեր չունի, նշված ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամիս վճարել է սպառած էլեկտրաէներգիայի արժեքի առնվազն 50%-ը և Լիցենզավորված անձի հետ կնքված համաձայնագրով պարտավորվել է առաջացած պարտքը մարել մինչև հուլիսի 1-ը:

Լիցենզավորված անձի հիմնավորված վնասները կապված սույն հոդվածի պայմանների կատարման հետ փոխհատուցվում են Սակագնային մարժայով և (կամ) Բաշխման ծառայության սակագներով:

 

4.33. Լիցենզավորված անձն իրավունք ունի դադարեցնել Սպառողի (Բաժանորդի) էլեկտրական էներգիայի մատակարարումը, եթե վերջինիս կողմից մատակարարման պայմանագրով նախատեսված ժամկետներում չի ապահովվել ստացված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները: Նախքան Սպառողի (Բաժանորդի) էլեկտրամատակարարման դադարեցումը, Լիցենզավորված անձը պարտավոր է կիրառել Հանձնաժողովի սահմանած բոլոր նախազգուշական միջոցները: Սպառողների, բացառությամբ էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող Բաժանորդների (բնակչության), Լիցենզավորված անձը իրավունք ունի հաշվարկել և գանձել տույժ` մատակարարման պայմանագրով և Մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով և չափով:

Լիցենզավորված անձը պարտավոր է Մատակարարման և օգտագործման կանոններով, Հանձնաժողովի իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, էլեկտրաէներգիա մատակարարել առավել կարևոր նշանակություն ունեցող Սպառողներին (Բաժանորդներին)` հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 11-րդ հոդվածը:

 

4.34. Լիցենզավորված անձը առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ լիցենզիա ունեցող մեկ այլ անձի 25 տոկոս և ավելի մաս կազմող բաժնետեր, փայատեր կամ միավորվել լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էլեկտրակայանքներ /էլեկտրատեղակայանքներ/ և գծեր) վաճառելու կամ գույքի նկատմամբ իրավունքը որևէ այլ կերպ փոխանցելու համար Լիցենզավորված անձը դիմում է Հանձնաժողով` համաձայնություն ստանալու նպատակով:

 

4.35. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է ապահովել քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը:

 

5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

 

5.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը` իր կողմից սահմանված կարգով:

 

5.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել Լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Լիցենզավորված անձը պետք է լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին:

 

5.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը, անվտանգության և հակահրդեհային կանոնները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:

 

5.4. Հանձնաժողովը, տեղյակ պահելով Լիցենզավորված անձին, իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ, իր կողմից ընտրված անկախ փորձագիտական ընկերության կամ անկախ փորձագետների միջոցով կարող է իրականացնել Լիցենզավորված անձի կողմից Լիցենզիայի պայմանների կատարման ուսումնասիրություն և Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների հավաստիության ստուգում: Նշված ուսումնասիրության և ստուգման ծախսերը ներառվում են Սակագնային մարժայում և (կամ) Բաշխման ծառայության սակագներում: Սակագնային մարժայով և (կամ) Բաշխման ծառայության սակագներով այդ ծախսերի փոխհատուցումը կարող է լրիվ կամ մասնակիորեն չիրականացվել, եթե ուսումնասիրության կամ ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ Լիցենզավորված անձը միտումնավոր կերպով սխալ տվյալներ է ներկայացրել Հանձնաժողով կամ Հանձնաժողովից տվյալներ է թաքցրել:

 

6. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՈՒՄ

 

6.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը` իր կողմից սահմանված կարգով:

 

6.2. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջները և Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.

 

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ

բ) սակագների նվազեցում

գ) Լիցենզիայի կասեցում

դ) Լիցենզիայից զրկում

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը, համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի:

 

6.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:

 

6.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել նաև Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Նշված դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ: Մինչև Լիցենզիայի կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

 

6.5. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` սույն Լիցենզիայի 6.2 կետով սահմանված կարգով, եթե (և այնքանով, որքանով) նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները Ֆորս մաժորի հետևանք են:

 

7. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

7.1. Լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Լիցենզավորված անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայի փոփոխություններ կատարվում են Լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով առաջացած Լիցենզավորված անձի լրացուցիչ ծախսերը ներ են առնվում Սակագնային մարժայում և (կամ) Բաշխման ծառայության սակագներում:

 

8. ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

8.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ տեղեկատվությունները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով` պահանջելով ստացական: Ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ է համարվում ստացման պահից, իսկ եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` հասցեատիրոջը հասցնելու փորձի պահից: Հաղորդագրությունը սկզբից ևեթ կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով կամ ֆաքսով և ուժի մեջ է համարվում ստացման օրվանից, եթե ստացվել է մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը:

 

Լիցենզավորված անձի փոստային

կարգաթիվը

 

Հասցեն ______________________________________________

 

Անվանումը

 

Բանկային հաշվեհամարները

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովը սույն Լիցենզիան տրամադրել է

 

_____________________________________________________

                                                (ընկերության անվանումը)

_____________________________________________________

                                                (իրավաբանական հասցեն)

 

Գրանցման ամսաթիվը

___ ____________200  թ.

 

Գրանցման համարը

N.________________

 

Հանձնաժողովի պատասխանատու անձ _______________________________

 

Հավելված 1

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ

 


ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ

 

1. ______________________________________________ վարչական տարածք

 

 

Հավելված 2

 

Սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանություն

 

1. Սակագնային մարժայի սահմանման մեթոդաբանության հիմքում դրված է Լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը, այսինքն`

Անհրաժեշտ հասույթ=Շահագործման և պահպանման ծախսեր+Մաշվածք+Գնված էլեկտրաէներգիայի արժեք+Հարկեր+Անհուսալի դեբիտորական պարտքեր+Թույլատրելի զուտ շահույթ (հարկումից հետո)

որտեղ` Շահագործման և պահպանման ծախսերը կընդգրկեն Հանձնաժողովի կողմից թույլատրված տեխնիկական սպասարկման և նորոգման, շահագործման համար անհրաժեշտ նյութերի ծախսերը, աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, վարչական, կառավարման, իրացման և ընդհանուր բնույթի այլ ծախսեր:

 

Մինչև 2004 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում Սակագնային մարժայի հաշվարկում ընդգրկված տարեկան շահագործման և պահպանման ծախսերը կկազմեն ... ԱՄՆ դոլար: Հետագա տարիներին դրանք կորոշվեն ֆինանսական հաշվետվություններով ներկայացված փաստացի ծախսերի վերլուծության և անկախ փորձագետների եզրակացության հիման վրա:

Մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով: Մասնավորեցման պահին առկա հիմնական ակտիվների մաշվածությունը կհաշվարկվի` Հանձնաժողովի կողմից գնահատված նրանց ... մլն ԱՄՆ դոլար սկզբնական արժեքից: Այդ ակտիվների նկատմամբ կկիրառվի մաշվածության 5% միջին կշռութային նորմա:

Հետագա Ներդրումների հաշվին ստեղծված հիմնական ակտիվների մաշվածության նորման կորոշվի ելնելով այդ ակտիվների կյանքի տևողությունից:

Ինչպես սկզբնական, այնպես էլ հետագա Ներդրումների հաշվին ստեղծված հիմնական ակտիվների արժեքները կամրագրվեն ՀՀ դրամով, վերահաշվարկելով արտարժույթով կատարված ծախսերը` կատարման պահի փոխարժեքով: Այդ արժեքները ենթակա են վերագնահատման միայն ԱՄՆ դոլար /ՀՀ դրամ փոխարժեքով, եթե վերջին վերագնահատումից հետո այն փոփոխվել է ավելի քան 2%:

Գնված էլեկտրաէներգիայի արժեքը կորոշվի հետևյալ բանաձևով.

Գնված էլեկտրաէներգիայի արժեք=[Իրացված էլեկտրաէներգիայի քանակություն:

(1-Հանձնաժողովի կողմից թույլատրված կորուստների նորմ)]xԷլեկտրաէներգիայի գնման միջին կշռութային սակագին:

 

Հարկերը (բացառությամբ ԱԱՀ-ի) կհաշվարկվեն ՀՀ հարկային օրենսդրության համաձայն` հիմք ընդունելով Սակագնային մարժայի հաշվարկում ընդունված հասույթը և ծախսերը:

Անհուսալի դեբիտորական պարտքերը, որոնք իրենցից ներկայացնում են Լիցենզավորված անձի կողմից Սպառողներին (Բաժանորդներին) առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի արժեքը կներառվեն անհրաժեշտ հասույթի կազմում, բայց ոչ ավել քան առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 2%-ի չափով:

Թույլատրելի զուտ շահույթը կորոշվի հետևյալ բանաձևով.

Թույլատրելի զուտ շահույթ=Շահույթի հաշվարկման բազա x Ակտիվների շահութաբերության նորմա:

 

Շահույթի հաշվարկման բազան կորոշվի որպես մրցույթի արդյունքում ձևավորված բաժնետոմսերի 100%-ի արժեքի, համաձայն բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի Լիցենզավորված անձին փոխանցված պարտավորությունների մեծության, փակման օրվանից մինչև Սակագնային մարժայի վերանայման պահը օգտակար և օգտագործվող ակտիվներում (հիմնական և շրջանառու) կուտակված Ներդրումների գումարի և կուտակված մաշվածության տարբերություն: Շահույթի հաշվարկման բազայում ներառվող շրջանառու կապիտալի մեծությունը կհաշվարկվի որպես բոլոր ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերություն, որոնք կորոշվեն ելնելով դրանց` Հանձնաժողովի հետ համաձայնեցված շրջանառության ժամկետներից: Վարկերի սպասարկման համար անհրաժեշտ դրամական միջոցները հաշվի չեն առնվի:

Սակագնային մարժան կորոշվի հետևյալ բանաձևով.

Սակագնային մարժա=(Անհրաժեշտ հասույթ: Իրացված էլեկտրաէներգիայի քանակություն)-Էլեկտրաէներգիայի գնման միջին կշռութային սակագին:

 

1.1. Մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր օրացուցային տարում Հանձնաժողովը կընդունի ակտիվների շահութաբերության 16,0% հաշվարկային նորմա` շահույթի հաշվարկման բազայի նկատմամբ:

Սկսած 2009 թվականից, ակտիվների շահութաբերության նորման կսահմանվի Հանձնաժողովի կողմից` ելնելով Հայաստանում ռիսկի նույն մակարդակով գործող ընկերությունների շահութաբերության վերլուծությունից, բայց ոչ պակաս քան 11%:

 

1.2. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների` Հանձնաժողովի կողմից փոփոխության դեպքում, համապատասխան փոփոխությունների կենթարկվեն ինչպես Սպառողների (Բաժանորդների) էլեկտրաէներգիայի վաճառքի մանրածախ սակագները, այնպես էլ Լիցենզավորված անձի Սակագնային մարժան այն մասով, որը վերաբերում է Հանձնաժողովի կողմից թույլատրելի համարվող կորուստների արժեքին:

 

1.3. Սակագնային մարժայի հաշվարկում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստները կկազմեն գնված էլեկտրաէներգիայի ...%-ը 2002 թվականի համար, ... %-ը 2003 թվականի համար, ... %-ը 2004 թվականի համար: Հետագա տարիների համար Սակագնային մարժայի հաշվարկում ներառվող թույլատրելի կորուստների մեծությունը կհաշվարկվի Լիցենզիայի 4.10 հոդվածում ամրագրված ընթացակարգով համաձայնեցված` Տեխնոլոգիական կորուստների հաշվարկման մեթոդիկայի համաձայն: Տարեկան կտրվածքով հաշվարկված և Լիցենզիայի 4.10 հոդվածում ամրագրված ընթացակարգով համաձայնեցված հաշվարկային կորուստները, որպես տեխնիկական կորուստների և հաշվառքի սարքերի սխալանքով պայմանավորված առևտրային կորուստների գումար, կներառվեն Սակագնային մարժայի հաշվարկում: Այլ բնույթի առևտրային կորուստները Սակագնային մարժայի հաշվարկում կներառվեն լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև կորուստների նվազեցմանն ուղղված Լիցենզավորված անձի ծրագրերի, այդ թվում ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքների ուսումնասիրությունից ելնելով, սակայն ամեն դեպքում այն կներառվի Սակագնային մարժայի հաշվարկում գնված էլեկտրաէներգիայի 1 %-ից ոչ պակաս չափով և ոչ ավելի, քան նախորդ տարվա փաստացի կորուստների և հաշվարկային Տեխնոլոգիական կորուստների տարբերություն չափով:

 

1.4. Յուրաքանչյուր օրացուցային տարում Լիցենզավորված անձի ակտիվների իրական շահութաբերության` Սակագնային մարժայում հաստատված նորմայից շեղվելու դեպքում, եթե այդ շեղման չափը կազմում է 1,0 %-ային կետից ավելի, ապա լրացուցիչ շահույթի (վնասի) 50%-ը հանվում է (գումարվում է) հաջորդ օրացուցային տարվա անհրաժեշտ հասույթից (հասույթին): Շեղման չափը որոշելիս ընթացիկ տարվա շեղումը անտեսվում է: Էլեկտրաէներգիայի կորուստների և անհուսալի դեբիտորական պարտքերի` Սակագնային մարժայի հաշվարկում նախատեսված չափերը գերազանցելու պատճառով առաջացած շահույթի նվազումը հետագայում փոխհատուցման ենթակա չէ:

 

1.5. Հաշվի առնելով, որ համաձայն Լիցենզիայի 4.20 հոդվածի մինչև 2004 թ. հունվարի 1-ը ԱՄՆ դոլարով արտահայտված Սակագնային մարժան փոփոխման ենթակա չէ, 2002 թ. արդյունքներով հաշվարկված լրացուցիչ շահույթը (վնասը) հաշվի կառնվի 2004 թ. Սակագնային մարժայի հաշվարկում, հաշվի առնելով դրամի ժամանակային արժեքը` դիսկոնտի 16% դրույքաչափով:

 

1.6. Սակագները հաշվարկվում են ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված ԱՄՆ դոլարի և ՀՀ դրամի տվյալ տարվա հաշվարկային միջին փոխարժեքի հիման վրա և սահմանվում են ՀՀ դրամով: Եթե ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տվյալներով փաստացի միջին փոխարժեքի շեղումը հաշվարկայինից գերազանցում է 2%-ը, ապա կկատարվի սակագների և Սակագնային մարժայի ճշգրտում, բայց ոչ հաճախ, քան 6 ամիսը մեկ:

2002-2003 թթ. կկատարվի դրամով արտահայտված Սակագնային մարժայի ճշգրտում այնպես, որ տարվա կտրվածքով պահպանվի 4.20 հոդվածով սահմանված ... ԱՄՆ ցենտ/կՎտժ մարժայի միջին կշռութային մեծությունը:

Սկսած 2004 թ. փոխարժեքի փոփոխությունը հաշվի կառնվի միայն Սակագնային մարժայի հաշվարկում ներառված արտասահմանյան տարադրամով կատարված ծախսերի, մաշվածության և շահույթի մասով: ՀՀ դրամով կատարվող ծախսերի փոփոխությունը կապված ներքին շուկայում գների փոփոխման հետ հաշվի կառնվի սակագների վերանայման համար սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2013, N 265-Ն 25.08.2013, N 38
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան