Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2001-25.11.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.06/19(293) Հոդ.117
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.08.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2001

600.0035.10.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 35

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14, ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 28 ԵՎ N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշմամբ հաստատված` երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի ամբողջ տեքստում «էլեկտրաէներգիայի գին» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի դրույք» բառերով, իսկ «էլեկտրաէներգիայի հզորության գին» բառերը` «էլեկտրաէներգիայի հզորության դրույք (ամսական վճար)» բառերով:

2. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշմամբ հաստատված` երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի 8-րդ հոդվածի 8.1 կետից հանել «ինչպես նաև ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը (ներառյալ գույքի բռնագրավումը)» բառերը:

3. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի N 28 որոշմամբ հաստատված` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 6-րդ հոդվածի 6.3 կետի նախավերջին նախադասության մեջ «Վաճառողը Գնորդին» բառերը փոխարինել «Գնորդը Վաճառողին» բառերով:

4. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի N 29 որոշման 1-ին կետի 6.3 և 2-րդ կետի 5.3 ենթակետերի նախավերջին նախադասություններում «Վաճառողը Գնորդին» բառերը փոխարինել «Գնորդը Վաճառողին» բառերով:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
Վ. Մովսեսյան