Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.1999-01.02.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.17/24(264)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.1999

600.01630.06.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1999 թվականի N 16

ք. Երևան

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.08 դրամ/կՎտժ:

2. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

 

«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին`

14.514 դրամ/կՎտժ

«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին`

13.261 դրամ/կՎտժ

«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին`

13.314 դրամ/կՎտժ

«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին`

13.164 դրամ/կՎտժ

      

3. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 02504088) «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ում արտադրվող և առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 13.07 դրամ/կՎտժ:

4. 1999 թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 18-ի N 53 որոշումը:

5. 1999 թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 9-ի N 50 որոշումը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան